RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020



Տեղադրվել է` 2020-09-17 22:19:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1327, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈԿՏ. ՄԱԹՈՍՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Հ.Ծ.

Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի ֆինանսական օժանդակությամբ, Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչատունը լույս է ընծայել դոկտ. Պետրոս Տեր-Մաթոսյանի խմբագրությամբ «Հայաստանի Ա. Հանրապետությունը (1918-20 թթ.)ՙ հռչակման 100-ամյակի առթիվ: Քաղաքականություն, հասարակություն, դիվանագիտություն» հատորըՙ պրոֆ. Ռիչարդ Հովհաննեսյանի առաջաբանով:

Հատորը վերոնշյալ հրատարակչատան կողմից վերջերս ստեղծված «Հայագիտական Ուսումնասիրությունների ընկերության» (SAS) շարքի 2-րդ գիրքն է եւ նվիրված է պրոֆ. Ռիչարդ Հովհաննեսյանինՙ իր կեսդարյա հայագիտական աշխատանքների համար:

Առաջին հանրապետությունը ստիպված էր ներքին թե արտաքին բազմաթիվ մարտահրավերներ դիմակայել: Քաղաքական եւ դիվանագիտական առանձնահատկությունների խորը քննարկումը հարստացնում է մեր գիտելիքները այդ կարճատեւ հանրապետության մասին: «Մեծ պատիվ էր աշխատել գիտնականների այս կազմի հետ եւ ընդգրկվել այս ծրագրում», նշել է Տեր-Մաթոսյանը, շնորհակալություն հայտնելով հայագիտական ուսումնասիրությունների շարքի գլխավոր խմբագիրՙ Բարլոու Տեր-Մկրտիչյանին ՙ իր անվերպահ աջակցության համար:

Հատորում ներառված են Տեր-Մաթոսյանից եւ Ռ. Հովհաննեսյանից բացի, նաեւ Հուրի Բերբերյանի, Արի Շեքերյանի, Սեդա Օհանյանի, Ռուբինա Փիրումյանի, Վարդան Մատթեւոսյանի, Յակուբ Օսիեցկիի, Կարապետ Մումճյանի, եւ Ջորջ Բուռնությանի ուշագրավ ուսումնասիրությունները: Հատորի գաղափարը առաջացել էր 2018-ին SAS-ի եւ Գյուլբենկյան հիմնարկության կազմակերպած գիտաժողովի ընթացքում:

Տեր-Մաթոսյանը SAS-ի նախագահն է, Նեբրասկայի (Լինկոլն) համալսարանի Միջին Արեւելքի պատմության բաժնի պրոֆեսորի օգնական եւ հեղինակ Ստենֆորդ համալսարանի լույս ընծայած «Հեղափոխության խորտակված անուրջները: Ազատությունից բռնությունՙ Օսմանյան կայսրության վերջալույսին» հատորի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ