ՔԵԼՉԻՔԻ «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐԸ»ՙ ԱՆԳԼԵՐԵՆ Հ.Ծ. Սեպտեմբերի 27-ին «webinar» ձեւաչափով առցանց ներկայացվելու է Պետրոս Քելչիքի «Հայ-ամերիկյան էսքիզներ: Վաղ 20-րդ դարի հայկական պատմություններ» խորագրով գիրքը Քրիստոֆեր Ադամյանի , Լու էն Մաթոսյանի եւ պրոֆ. Բարլոու Տեր Մկրտչյանի խմբագրությամբ: Գիրքը «Ամերիկահայ պատկերներ» վերնագրով 1944-ին լույս է տեսել հայերենով եւ ունի գրական եւ պատմական նշանակություն, քանի որ ներկայացնում է ԱՄՆ գաղթած առաջին սերունդի հայերի կյանքն ու փորձառությունը: Ներկա հատորը անգլերեն լեզվով հրատարակվում է առաջին անգամ որպես 8-րդ հատորը Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչության հայկական գրքերի շարքի: Ընդգրկում է 20 պատմվածքներ թարգմանված վաղամեռիկ Արիս Սեւակի , 1 պատմվածք Լու էն Մաթոսյանի եւ 8 պատմվածքՙ Վարդան Մատթեոսյանի կողմից: Գրքում ներառված է նաեւ Քելչիքի թոռների Մարկ եւ Թոմաս Քելչիքների գրած իրենց պապի կենսագրականը, ինչպես նաեւ Պետրոս Քելչիքի թարգմանությունը իր հայրենակից Ռուբեն Զարդարյանի «Ինչպես մահը երկիր եկավ» պատումը: Պետրոս Քելչիքի պատմվածքները այսօր էլ այժմեական են: Նա կարողացել է թափանցել մարդկանց հոգեկանի մեջ, դուրս բերել ուրախություններն ու տխրությունները, որոնք անբաժան մասն են կազմել առաջին Ամերիկա ներգաղթողների: |