«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020
| | Տեղադրվել է` 2020-10-08 22:36:23 (GMT +04:00) | Ընթերցված է` 1598, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն «Ինտերֆաքսի» հաղորդմամբՙ կարծես իրականություն է Հայաստանի եւ Ադրբեջանի արգործնախարարների հնարավոր հանդիպման մասին լուրը: Համենայնդեպսՙ գործակալությունը հայտնում է, որ ռուսական կողմն առաջարկել է այդ հանդիպումն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:Ռուսաստանը բանակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետՙ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու համար: Այդ մասին երեկ խոսել է ՌԴ արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան :«Մենք շարունակում ենք քննարկումները նշված ձեւաչափով հանդիպում կազմակերպելու հարցով», ասել է նաՙ հավելելով, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու,առկա հիմնարար սկզբունքների ու միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու համար: | | | |
|
| |