ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԲԻԱՅԻՑ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, Գրող, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արցախում կրկին պատերազմ է, կյանքի ու մահու պատերազմ... Անհայրենիք ու քոչվոր ադրբեջանցին եւ թուրքը կրկին գլուխ են բարձրացրել, կրկին երազում են արնաքամ անել Հայոց հինավուրց ու բազմաչարչար հողը: Ամբողջ հայ ժողովուրդը մի մարմին դարձած զինվորագրվել է հանուն սուրբ նպատակիՙ Հայրենիքի պաշտպանությանը: Հայը հազարամյակներ շարունակ կյանքի ու մահու կռիվ տալով բարբարոս ու ոճրագործ թուրքի եւ երբեք գոյություն չունեցած ադրբեջանցու հետՙ անդավաճան է մնացել իր պատմական հիշողությանը, հայրենիքի հանդեպ իր նվիրվածությանը: Այսօր, երբ հայոց Արցախի հողը կրկին հայտնվել է կրակներում, երբ կրկին թշնամու պղծված ոտքը փորձում է տրորել մեր հինավուրց երկիրը, արծվասիրտ բազում քաջորդիները արժանի հակահարված են տալիս սրբապիղծ թշնամունՙ ցույց տալով, որ հայերի հետ անհնար է խոսել պարտադրանքի լեզվով, որ Արցախը եղել եւ մնում է հայոց պատմական հայրենիքի անբաժան մասը: Եղեռնազարկ հայ ժողովուրդը այլեւս թույլ չի տա, որ ադրբեջանաթուրքական ախտը վարակ դառնա տարածաշրջանում: Գուցե այսքանից հետո աշխարհը հասկանա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես քաղցկեղածին մանրէներ, սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համայն մարդկության համար: 1915-ի ահասարսուռ ցեղասպանությունը դաս պիտի լինի հայերիս համար, որ երբեք չվստահենք ուրիշներին, մեր հույսը չդնենք օտարների վրա եւ հիշելով իմաստուն Խրիմյան Հայրիկի «շերեփի պատմությունը», դասեր քաղենք անցյալից: Առաջնորդվենք, ուրեմն, լուսահոգի Չարենցի մարգարեական խոսքերով. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այսօր, երբ միջազգային հանրությունն իր հայացքը սեւեռել է Արցախին, մեզ հետ են հայ ժողովրդի ազնիվ ու նվիրյալ շատ բարեկամներ, ովքեր սատար են լինում մեր ազգային-ազատագրական պայքարինՙ հավատալով, որ միայն հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրով պետք է փրկել հայրենի հողը: Ուրիշ տարբերակ չկա, մենք հաղթելու ենք... Պատերազմի օրերին երբեք չեն դադարել սերբ բարեկամներիսՙ ինձ հղած ուղերձները, նամակները եւ հեռախոսազանգերը: Բոլորն էլ մտահոգ ու անհանգիստ են, բոլորն էլ իրենց համերաշխության ուղերձներով զորակցում եւ սատար են լինում հայերին ու Հայաստանինՙ դատապարտելով թրքացեղ բորենիների ոճիրները: Քաղվածքներ ինձ ուղղված նամակներից. *** Սիրելի Բաբկեն, մտահոգված ու անհանգստացած եմ քո երկրում տեղի ունեցող իրադարձություններով: Ուշի ուշով հետեւում այդ ամենին: Սիրտս բաբախում է հանուն արժանապատիվ ու հերոսական հայ ժողովրդի: ԴԱՐԿՈ ՏԱՆԱՍԿՈՎԻՉ , Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր *** Հարգելի բարեկամ Սիմոնյան, մտահոգ եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող բախումների առիթով: Տագնապներս ու հույսերս կապված են հայ ժողովրդի հետ: ՄԻԼՈ ԼՈՄՊԱՐ , Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր *** Թանկագին Սիմոնյան, հայ ժողովրդին իմ սատարումը աներկբա է: Այս բախումների հետեւում, միանշանակ, առկա է թուրքական չարիքը, իսկ Ադրբեջանն ընդամենը խղճուկ մի ծառա է: Անափ ցավ եմ ապրում տեսնելով, թե ինչպես են զավթիչները փորձում բզկտել քրիստոնեության սիրտը, այն նույն զավթիչները, ովքեր խլել են քրիստոնեության համընդհանուր սրբությունըՙ Արարատը: Այդ նույն զավթիչները չարիք են Եվրոպայի ու Սերբիայի համար, որոնց մենք երբեք թույլ չենք տվել անցնել Բոսֆորից այն կողմ: Մենքՙ սերբերս, կանխել ենք թուրքերին 1389-ի Կոսովոյի ճակատամարտում, սակայն կաթոլիկ աշխարհը նրանց թույլ տվեց հանգրվանել այնտեղ, ուր նրանց տեղը չէ: Հայ ժողովուրդը, որն ամբողջ պատմության ընթացքում տառապանք է տեսել, առավել եւսՙ աշխարհում իր նմանը չունեցող 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, այս անգամ կարծում եմ թույլ չի տա, որպեսզի կրկնվի անցյալը: Ցեղասպան Թուրքիան առ այսօր չի պատժվել իր գործած ոճիրների համար: Քեզ հետ եմ, Սիմոնյան եղբայր, քո արդարամիտ ու պայծառ ժողովրդի հետ: ԴՐԱԳԱՆ ՄՐԱՈՎԻՉ , Բանաստեղծ *** Սիրելի Բաբկեն, անափ մտահոգությամբ տեղեկացա Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Ցավում եմ, որ զինվորներ եւ շարքային քաղաքացիներ են զոհվել, ցավում եմ այն ամենի համար, որ վերապրում է հերոսական հայ ժողովուրդը: Կասկած անգամ չունեմ, որ այդ հարձակումը նախապատրաստել են Ադրբեջանը եւ Թուրքիան: Աշխարհը հասկացել է, որ Թուրքիան ներգրավված է այս պատերազմում: Հավատում եմ, որ աշխարհում կան ազատատենչ ազգեր ու պետություններ, որոնք ձեզ հետ միասին ընդդիմանալու են չարին, որին կրկին ականատես եք: Հիմա ամենակարեւորը առաջին հարվածին դիմանալն է: Պետք է ներգրավել սփյուռքում ապրող ձեր հայրենակիցներին, որոնք օր առաջ ցանկանում են գալ եւ ընդգրկվել հայրենիքի պաշտպանությանը: Ողջ պատմության ընթացքում հայերը պաշտպանել են իրենց հայրենիքը: Վստահ եմ, որ կպաշտպանեն նաեւ Արցախը: Սիրելի եղբայր, գիտեմ, թե որքան դժվար է քեզ համարՙ ականատես լինել զավթիչների դաժանություններին: Ինձ համարՙ նույնպես: ԼՅՈՒԲՈՄԻՐ ՉՈՐԻԼԻՉ , Բանաստեղծ *** Թանկագին բարեկամ, մտածում եմ քո եւ քո ժողովրդի մասին: Բնականաբար, պարզ է ում եմ սատարում: ՍԱՎԱ ԴԱՄՅԱՆՈՎ , Արձակագիր *** Սիրելի բարեկամ, թող Աստված պահապան լինի քո ազգին: Երբ լուրերով լսեցի պատերազմի մասին, իսկույն քեզ հիշեցի, հասկացա, որ Երեւանում ես: Պատերազմները ոչ ոքի երջանկություն չե՛ն բերել: Տա Աստված, որ ամեն բան ավարտվի բանակցությունների միջոցով եւ խաղաղություն հաստատվի: Արդարությունը պիտի հաղթի՛: ԺԵԼԿՈ ՍԱՐԻՉ , Արձակագիր *** Սիրելի Բաբկեն, շատ անհանգստացած եմ ձեր տարածաշրջանի իրադարձություններով: Սիրտս Հայաստանի ու հայ ժողովրդի հետ է: ՆՈՎՈ ՏՈՄԻՉ , Լրագրող *** Սիրելի Բաբկեն, անափ ցավով տեղեկացա ձեր տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական իրադարձություների մասին: Մտքերս ձեզ հետ են: Աղոթում եմ ձեզ համար: ՄԻԼԱՆ ՎԻՉԻՉ , Բանասեր Շնորհակալ ենք մեզ սատարելու համար, սերբ եղբայրներ: Շնորհակալ ենք, որ լավ եք գիտակցում մեր արդար պայքարի խորհուրդը եւ այս բախտորոշ պահին ձեր զորակցությունն եք հայտնում հայ ժողովրդին: Մենք գիտենք գնահատել բախտակից ու հոգեհարազատ սերբերի արժանավայել կեցվածքը, իսկ ձեզ համերաշխության խոսքը մի նոր կամուրջ կդառնա Հայաստանի ու Սերբիայի միջեւ: |