RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:11:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԹԵՄԱՆ ՀԱՊԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈ՞ՒՄ Է

Խաղաղապահների եւ կամ դիտորդների մասին խոսակցությունը, որ սկսել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջին հարցազրույցում, երեկ շարունակել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՙ կասկած հայտնելով, թե արդյոք պատրա՞ստ են դրան Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ առանց կողմերի համաձայնության խաղաղապահների մասին խոսակցություն չի կարող լինել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էլ Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսքի մեջ նշել է, թե ՀԱՊԿ-ում ակտիվ քննարկվում է Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հարցը: Հիշեցնենք, որ եթե ՀԱՊԿ անդամ Հայաստանն այս կազմակերպությանը դիմի, հնարավոր կլինի խաղաղապահ ուժեր ուղարկել Ղարաբաղ, եթե դա որոշեն ՀԱՊԿ խորհրդում, դրանից հետո դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՙ համապատասխան մանդատ ստանալու: Այդ բոլորի հետ պետք է համաձայնեն հակամարտության կողմերը: Մնում է հասկանալՙ հայերիս դա պետք է, թե՞ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ