RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:11:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1415, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Հ.Ծ.

Մինչ աշխարհի չորս ծագերում սփյուռքահայությունը միասնական շարքերով իր զորակցությունն է հայտնում Արցախին, Ստամբուլից «Նոր Մարմարա» եւ «Ժամանակ» պարբերականները տեղեկացնում են, որ Թուրքիայի հայկական համայնքի եւ այնտեղ բնակվող հայաստանցի քաղաքացիների դեմ թշնամանքն ու ատելությունը դարձյալ գլուխ են բարձրացրել: Թուրքական եւ ադրբեջանական դրոշներ ծածանող, շչակները միացրած ավտոշարասյունը ցույց է կազմակերպել Գումքափույում գտնվող հայկական պատրիարքարանի առաջՙ «որոշակի ուղերձ» հղելով հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք ապրում են այդ տարածքի հարեւանությամբ: Չնայած նույն օրը AKP կուսակցությունից Օմեր Չելիքի հնչեցրած խոսքերին, որ անընդունելի է նման սպառնալիքներ ուղղել հայկական համայնքին, ցույցերը շարունակվել են ընթանալ նաեւ այլ վայրերում, մասնավորապես Ստամբուլի Բայազետ հրապարակում եւ Բեշիկթաշի հարեւանությամբ գտնվող Ադրբեջանի հյուպատոսարանի առաջ: Բայազետ հրապարակում թուրք եւ ազերի քաղաքացիներ, իրենց համապատասխան երկրների ազգային հիմնի հնչյունները լսելուց հետո, թշնամական խոսքեր են հղել հայերի դեմ: Ցույցը կազմակերպողներից Ջան Կիթայը հոխորտացել է, որ զորակցություն են հայտնում «Ադրբեջանի փառավոր բանակին»: Նա նշել է, որ «Հայաստանը ցույց տվեց, որ ահաբեկչական երկիր էՙ հարձակվելով խաղաղ քաղաքացիների վրա»: Բեշիկթաշում հեծանվորդներ միացել են ցույցինՙ «անեծքներ թափելով հայերի հասցեին»:

Հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարձակման թիրախ է դարձել թերթերում, հատկապես ծայրահեղ աջակողմյան ASAM (Եվրասիական մարտավարական ուսումնասիրություների կենտրոն) կազմակերպության կողմից: Փայլանը հակադարձել է, որ ինքը խաղաղության կողմնակից է եւ դատապարտել է կառավարությանը հակամարտությանը բացահայտ զինվորական միջամտություն ցուցաբերելու համար: Նա նաեւ նշել է, որ ատելություն սերմանող ներկա մթնոլորտում հայերը ապահով չեն զգում իրենց: «Պատերազմում հաղթողներ, իսկ խաղաղ ժամանակներումՙ պարտվողներ չեն լինում», եզրափակել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ