ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻ Moderna ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ covid-19-Ի ԴԵՄ Ամերիկյան «Նյու-Յորք Թայմսը» եւ նրան արձագանքելով «Արմինիըն Միրոր-Սփեքթեյթոր» շաբաթահանդեսը տեղեկացնում են, որ մեր հայրենակից Նուբար Աֆեյանի գլխավորած Moderna ընկերությունը նոյեմբերի 16-ին տեղեկացրել է, որ covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներից հետո տվել է 94,5 տոկոս դրական արդյունք: Մինչ այդ ամերիկյան մեկ այլ ընկերությունՙ Pfizer, տվել էր 90 տոկոս դրական արդյունք: Moderna-ն տեղեկացրել է նաեւ, որ շուտով անցնելու է պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին, որից հետո, հաջողության հասնելու պարագայում, պատվաստանյութը կկիրառվի չափահաս կամավորների, իսկ ավելի ուշՙ նաեւ անչափահասների վրա: Համենայնդեպս ամերիկյան երկու ընկերություններն էլ նշում են, որ պատվաստումն անցածների մոտ նկատվում է թուլություն եւ ջերմություն, սակայն ընդամենըՙ մեկ օր: «Ազգ»ի հաջորդ համարում կներկայացնենք հավելյալ մանրամասներ: |