RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1487, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Պատերազմից առաջ Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ էին կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Արցախում շահագործման մեջ էին գտնվում 27 հիդրոէլեկտրակայաններ, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում էր 192 ՄՎտ: Տարեկան կարող էր արտադրվել 887 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Միայն «Թրղի-1», «Թրղի-2» եւ «Թրղի-3» ՀԷԿ-երն էին աշխատում ոռոգման համակարգի համար, մյուսները` տեղադրված են գետերի բնական ջրահոսքի վրա:

Ներկայումս գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայաններից Արցախի տարածքում է մնացել վեց ՀԷԿ` Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Այսինքն` 192 ՄՎտ դրվածքային գումարային հզորությունից մեր տարածքում է գտնվում 75 ՄՎտ գումարային հզորություն: էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Լաչինի տարածքով: Քարվաճառում մեր կողմից կառուցված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կարգավիճակն անորոշ է: Հիդրոէլեկտրակայանների հիդրոուժային սարքավորումները` տուրբին, գեներատոր, ենթակայան եւ այլնՙ հնարավորության սահմաններում ապամոնտաժվել եւ տեղափոխվել են Հայաստան: Այդ ՀԷԿ-երի Ճնշումային խողովակաշարերը, պատվարային ջրընդունիչները մնացել են «ադրբեջանական» կողմում:

Հարկ է նշել, որ Հայաստան տեղափոխված հիդրոուժային էներգետիկական սարքավորումները պատկանում են գործարար մարդկանց: Թերեւս ճիշտ կլիներ ստեղծել անկախ պետական մասնագիտական հանձնաժողով, որպեսզի գտնվի այդ սարքավորումների արդյունավետ օգտագործման հնարավոր տարբերակները:

Նկար 1. Արցախի «Ջերմաջուր» ՀԷԿ-ի մեքենայական սրահը մինչեւ ապամոնտաժումը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ