RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1198, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՊԱԳԱՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ներկայումս, ըստ գծագրված քարտեզի, Արցախի Հանրապետության տարածքում է գտնվում վեց հիդրոէլեկտրակայան մոտ 75 ՄՎտ դրվածքային գումարային հզորությամբ: Տարեկան մոտ 4000 ժամ աշխատելու դեպքում կարող է արտադրվել մոտ 300 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ եւ դժվարին զարգացումները, անհրաժեշտություն է առաջանում Արցախի էներգետիկայի զարգացումը դիտարկել էներգետիկ անվտանգության տեսակետից:

«Թրղի-1» ՓՀԷԿ-ի մեքենայական սրահի սարքավորումները, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն

Արցախի տարածքում գտնվող «Թրղի-1» ՓՀԷԿ-ը ունի 3 ՄՎտ հզորություն: Տարեկան կարող է արտադրել 13 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Շահագործման է հանձնվել 2010թ:

«Թրղի-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011 թվականին 5.9 ՄՎտ դրվածքային հզորությամբ: Տարեկան կարող է արտադրել 22 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:

«Թրղի-3» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015թվականին 5 ՄՎտ հզորությամբ:Տարեկան կարող է արտադրել 18 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Սարսանգի ջրամբարի ամբարտակի շինարարությունը սկսվել է 1966 թվականին եւ շարունակվել մոտ տասը տարիՙ մինչեւ 1976 թվականը: Ամբարտակի բարձրությունը 120 մետր է, երկարությունըՙ 550 մետր, իսկ ստորին հատվածի լայնությունըՙ շուրջ 500 մետր: Ջրամբարի տարողությունը շուրջ 600 միլիոն խորանարդ մետր է, որից կարելի է օգտագործել մոտ 520 միլիոն խորանարդ մետրը: Տեղադրված է երկու հիդրոագրեգատ յուրաքանչյուրը 25 ՄՎտ հզորությամբ:

Կարծում եմ ճիշտ կլիներ գյուղական բնակավայրերի փոքր գետերի բնական ջրհոսքերի վրա նախատեսել միկրո-հիդրոէլեկտրակայանների` 20-ից մինչեւ 100 ԿՎտ հզորությամբ շինարարություն: Մոսկվայում եւ Չինաստանում այսպիսի փոքր հզորությամբ հիդրոագրեգատներ արտադրվում են: Նրանց տեղադրումը եւ շահագործումը հեշտ է , դժվարությունների հետ կապված չէ, ունեն համեմատաբար փոքր չափեր: Անհրաժեշտ է կազմել համապատասխան ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել:

Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ հետագայում անշուշտ կառաջանան նոր հզորությունների անհրաժեշտություն: Հնարավոր է դիտարկել Ստեփանակերտ քաղաքում 12 ՄՎտ հզորությամբ գազային տուրբիններով կահավորված ՋԷԿ-ի կառուցում: Այն հնարավորություն կտա բնակարանների բնականոն ջեռուցումը էժանացնել եւ լուծել մի շարք կարեւոր էներգետիկ հարցեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ