ԱՄԵ՜Ն ԻՆՉԻՑ ՎԵՐ, ՍԻՐՈՒՄ Է ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ԻՐ ԱԹՈՌԸ ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի, Լրագրության բաժնի 3-րդ կուրս Վերջին ժամանակներում, երբ աչքաչափով «պոկռտում» են Արցախի նոր սահմանի հարակից գյուղերըՙ կամաց-կամաց հասնելով Սյունիքի մարզ, չի բացառվում, որ տարածքներ կզիջենք Սեւանա ավազանի արեւելյան հատվածից: Մի շարք քաղաքագետների բնորոշմամբՙ 2020թ.-ի ապրիլին կառավարության որոշմամբ լուծարվեց «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը: Կարեւոր մի ամբողջ ինստիտուտ: Իսկ հիմա զարմանում ենք, թե ինչպե՞ս ենք GPS-ով մեր սահմանները որոշում: Այժմ արդեն պարզ է, թե ինչու փակվեց նման կառույցը: Ամեն բան հենց ամենասկզբից էլ պլանավորված էր... Եկեք մի փոքր դիտարկում անցկացնենք. Ռուսաստանի Դաշնությունը հարգում եւ առաջնային դեր է տալիս իր պետական լեզվին, Ադրբեջանը ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր հարգում է իր պետական դրոշը: Իսկ կարո՞ղ եք կռահել, թե Հայաստանում մենք ի՞նչն ենք առավել հարգում եւ սիրում, իհարկեՙ աթոռը (պաշտոնը), եւ աթոռի նկատմամբ սերն ու մոլի ցանկությունը ողջ երկիրը «գեղեցիկ» կերպով տարվում է կործանման: Ապագայի նկատմամբ ոչ մի դրական հույսեր չկան, միայն հնարավոր է շուտով ՀՀ տարածք ազատ ելք ու մուտք ունենան թուրքերը: Մինչ երկրի վերջնական կործանումըՙ տեսնենս վերջապես ե՞րբ ուշքի կգանք եւ կհասկանանք, որ պաշտոնից վեր, պաշտոնից շատ պետք է սիրել եւ հարգել առաջին հերթին զոհերի դեռեւս չչորացած արյունը: Բայց չէ՛, չի՛ լինի էդպես, մենք պետք է, անհետ կորածներին դեռ չգտած, գերիների մեծ մասին դեռ չվերադարձրած, էլ չեմ ասում վիրավորներին փոքրիկ ուշադրություն դարձնելը, մենք այժմ անհապաղ լուծում ենք աթոռից կառչված պաշտոնյաների հարցը... Դե, երկար ժամանակ է, ինչ պաշտոն են մուրում, ինչպե՞ս կլինի աչքաթող անենք, փոխարենը կարող ենք բոլորին կողք-կողքի շարել իշոտնուկինՙ թող ոչ ոք չնեղանա: Երեւի թե երկիրն այդ ձեւով ավելի արագ կտանեն կործանման եւ չենք էլ զգա, թե ինչ է կատրավում եւ չենք հասցնի նորից ապրել այն ցավը, որը երբեք չի մեղմանա: |