ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու Զուխրա Երվանդյանի նոր հետազոտությունըՙ «Գրիգոր Գուրզադյանի խոհերի ու մտորումների աշխարհը» : Հետազոտությունը, 440 էջ, նվիրված է մեծանուն աստղաֆիզիկոս, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի էսսեներում խոհական եւ պատկերային համակարգերի վերլուծությանը, գեղարվեստական արժանիքներին: Ներկայացված եւ վերլուծված են գիտնականի խոհերը, մոտեցումները, եզրահանգումները հայկական եւ համաշխարհային մշակույթի գործերի, անվանի մտածողների վերաբերյալ: Գրքի կարեւոր մասն է կազմում, 23 էջ, հեղինակի կողմից Գուրզադյանի էսսեներից ընտրված խտամտքերի տրցակը: Գրքի խմբագիրն էՙ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Հակոբյանը : Հրատարակվել է բարերարներ Հովիկ Աբրահամյանի եւ Արսեն Բալասանյանի հովանավորությամբ: |