RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021



Տեղադրվել է` 2021-02-12 22:06:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 523, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԻՐԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸՙ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Աղբյուրՙ Սպուտնիկ Արմենիա

Ռուսաստանցի հայտնի իրավաբան-միջազգայնագետ, Հաագայի միջազգային դատարանի դատավոր Կիրիլ Գեւորգյանն ընտրվել է Հաագայի դատարանի փոխնախագահ: Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին: Մինչեւ դատարանի կազմում ընտրվելը` մինչեւ 2014թ.-ը Գեւորգյանը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՙ 2003-2009 թվականներին Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գեւորգյանիՙ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում նման պատվավոր պաշտոնում ընտրվելը նրա եւ ընդհանուր առմամբ ռուսական միջազգային-իրավական դպրոցի բարձր հեղինակության մասին է խոսում: ԱԳՆ-ում համոզված են, որ Գեւորգյանը կարեւոր ներդրում կունենա վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանն ուղղված միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում: Կիրիլ Գեւորգյանը ռուս հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի ամուսինն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ