ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ԲԱՅՑ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՄ ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԻԼՄԸ https://youtu.be/CP-GZDe9418, ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Հանրության ուշադրությանն է ներկայացվել հրապարակախոս, Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի «Այլեւս չեմ հավատում, բայց սիրում եմ քեզ, իմ չքնաղ Հայաստան» ֆիլմը, որը լույս է սփռում Հայաստանում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների, դասերի, մտահոգությունների եւ անելիքների վրա: Դրա հիմքում են ընկած Գրիգորյանի մտորումներն եւ նոթերըՙ իրենց յուրօրինակՙ նուրբ եւ ավարտուն ոճով, վառ եւ ողբերգական, բայց միշտ լիահույս: Սա ֆիլմ է հայրենիքի հանդեպ իրական սիրո մասին: Սեր, որի արժեքը կյանքն է հայրենասերի եւ մահը տգետի ու դավաճանի... |