RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ՄԱՍԻՆ` ՄԵԿ ՇԱՐՔՈՎ

Քաղեց` Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ցամաքային զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերությունը թողարկել է իր կողմից արտադրվող «Cobra-2» զրահամեքենայի հակաականային (MRAP) պաշտպանությամբ համալրված եւ մոդեռնիզացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է combat տելեգրամյան ալիքը` հղում անելով թուրքագիտական մասնագիտացված ermenihaber.am կայքին:

Նշվում է, որ ընկերությունը 35 տարվա գործունեության ընթացքում հավաքած տեխնոլոգիաները մեկտեղել է մոդելային շարքի լավագույն զրահամեքենան ստանալու համար, ինչ արդյունքում «Cobra II MRAPե-ը պետք է բարձր ռիսկային գոտիներում մեծ հուսալիություն ապահովի:

Հաղորդվում է, որ զրահամեքենան անձնակազմի համար հուսալի պաշտպանություն է ապահովելու բալիստիկ զենքերից, ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից:

Նշվում է նաեւ, որ աշխարհում առկա այլ անալոգների համեմատ «Cobra II MRAP»-ը լեռնային տեղանքներում ունի ավելի բարձր անցանելիությունՙ շնորհիվ ծանրության կենտրոնի ավելի ցածր գտնվելուն:

Հիշյալ տելեգրամյան ալիքը հաղորդում է նաեւ, որ Թուրքիայի զինված ուժերի գեներալ-մայոր Օսման Գազի Կանդեմիրը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կազմում կստեղծվի թուրքական բանակի մոդել:

***

Թուրքիան դեռ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ գնդի ձեռք բերման եւ դրանց համատեղ արտադրության հնարավորության շուրջՙ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին. ասել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը :

«Մենք չենք նկատում պատժամիջոցների էական ազդեցությունը: Դրանք անարդար են, Միացյալ Նահանգները պետք է շտկի դա: Բազմիցս ասել ենք, որ պատժամիջոցների լեզուն չի ազդի Թուրքիայի վրա: Մենք շարունակում ենք բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ Ս-400-ների համատեղ արտադրության շուրջ»,- ասել է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:

***

Մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջանում է Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որն մարտի 16-ին հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւին, այնուհետ` ՊՆ Զաքիր Հասանովին, տեղեկացնում է Razm.info մասնագիտացված ռազմագիտական կայքը: Ալիեւը հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ:

***

Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը: 6-շաբաթյա այդ զորավարժություններին նախատեսված է երկու երկրների հետախուզադիվերսիոն զորամիավորումների մասնակցությունը: Ինչպես նշում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունիցՙ այս զորավարժությունները եւս անց են կացվում «Մեկ ազգ, երկու պետության» սկզբունքի շրջանակներում:

***

Թուրքական մերձիշխանական«Yeni afak» թերթը «Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է ավելի լավը» վերնագրով մի տարօրինակ հոդված է գրել:

Ահա այդ հոդվածից մի փոքր հատված` թուրքագետ Վարուժան Գեղամյանի թարգմանությամբ.

«Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական [ընտրություն] է: Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է:...Կոտորածների հետ կապ չունի (այստեղ նկատի ունի Արցախյան պատերազմին չմասնակցելը): Բացի այդ, թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի համար ավելի լավ է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում Ռուսաստանի փոխարեն արեւմտյան կողմնորոշում ունեցող իշխանություններին սատարեն:

Այս տողերն, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին:

Եթե վատերի մեջ ընտրություն կատարենք, ապա նա մնացածներից ավելի լավն է:

Պետք է ընդունենք, որ մնացածներիՙ [իշխանության] գալուն նրա մնալը նախընտրելի է»:

***

Թուրքական առաջին դեսանտային նավիՙ «Անադոլու»-ի (Anadolu)) վրա տեղադրելու նպատակով Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող Bayzak Savunma ընկերությունն այժմ մշակում է Bayraktar TB3 տարբերակը, որի փորձարկումները նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊԱԳՎ ծովային սպառազինության վարչության պետ Ալփեր Քյոսեն , փոխանցում է թուրք փորձագետ Թուրան Օղուզը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ