Այդպես էլ չիմացա, թե ի՛նչ էր անունը հենց նոր ստեղծվող այդ կուսակցության: Հիմնադիրըՙ վայելուչ արտաքինով եւ ինձ բոլորովին անծանոթ մի դերասան, հեռատեսիլի պաստառից հայտարարեցՙ «մեր կուսակցության վերնագիրը»... Սեփական փրթկոցս խանգարեց ինձ լսել, թե ո՞րն էր այդ կուսակցության «վերնագիրը», այսինքն անունը...
Գերմանական ԶԼՄ-ները շաբաթներ ի վեր ծանուցում են, թե Ադրբեջանի բռնակալ նախագահը տարիներ շարունակ երկրի հարստություն նավթից ու գազից ստացված եկամուտները ծառայեցրել է սեփական իմիջը բարենորոգելուն, մասնավորպես կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչներին, Բունդեսթագում ընդլայնել այն պատգամավորների թիվը, որ գործել են հանուն Ադրբեջանի։ Ծանուցել ենք, որ խավիարի, Ադրբեջանի, Բաքվի հանդեպ սերը հատկապես ...
Մի տեսակ ճակատագրապաշտություն է տիրում այժմ Հայաստանում: Այնպիսի ժամանակներ են, երբ կործանիչ պատերազմի 5000 զոհերի որոշ ընտանիքներ հրճվանք են ապրում գտնելով իրենց սիրելիների աճյունները: Տասը հազար վիրավոր զինվորներ էլ պրոթեզների միջոցով փորձում են հաղթահարել ապաքինման դժվարին ճանապարհը եւ վերականգնել իրենց շարժունակությունը: Ամբողջ երկիրը դեռեւս գտնվում է համաճարակի ճիրաններում, հույսը դնելով ...
Ռուս պատմաբան Օլեգ Կուզնեցովը Բաքվում Ադրբեջանի օտար լեզուների համալսարանի պրոֆ. է, ունի դոկտ. գիտական աստիճան; Օրերս հարցազրույց է տվել Նյու Յորքում գործող Թուրք-ամերիկան հիմնադրամինՙ TASFO-ին, որտեղ Հայկական հարցին անդրադառանալիս ահաբեկչությունը համարել է «հայ ազգայնականության գաղափարախոսութլունն ու գործունեության համակարգված մեթոդը», ապա «երեւան է հանել Աշխարհամարտի տարիներին ցարական բանակի հայ կամավորությունների չարագործությունները ...
Շուշին մեր չսպիացող, արնածոր վերքն է. ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչու Շուշին ընկավՙ առանց ծնկելու: Ռազմական փորձագետները երկար ժամանակ վերլուծում, համոզում, ապացուցում էին, որ բերդաքաղաքն իր բարձր ու անառիկ դիրքի շնորհիվ հնարավոր չէ գրավել. խորխորատներով, ձորերով, ժայռերով մագլցելու համար հսկայական ժամանակ է պետք, եւ անհնար է դա անել ...
Իսրայելի հայ համայնքն ու հայկական կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել` կապված այն փաստի հետ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը ինտենսիվորեն մատակարարում է Ադրբեջանին: Այս մասին գրում է «Արցախպրեսը»` հղում անելով Լոս Անջելեսի Asbarez-ին:
Մարդիկ կան, որոնք զօրաւոր անհատականութիւն ունին, նաեւ զօրաւոր բանականութիւն եւ բաւարար պաշար իրենց տեսակէտները պաշտպանելու, պարզաբանելու եւ ընդդիմախօսը համոզելու: Անդին կան ուրիշ մարդիկ, որոնք վերը յիշուածներէն բաւարար դրամագլուխ չունին, ապա, ուրեմն, իրենց տեսակէտը պաշտպանելու համար հանդարտ, սովորական խօսքէն կ՛անցնին բարկութեան, պոռալու, աղմկելու, վիրաւորանքի, հայհոյանքի: Դեռ կան ուրիշներ, որոնք չբաւարարուելով ու ...
2018 թվականի հեղափոխությունից, ավելի ճիշտՙ իշխանափոխությունից հետո, սպասվում էր, որ մեր երկրում ավելի գնահատված ու լավ վերաբերմունքի կարժանան 4-րդ իշխանության ներկայացուցիչները`լրագրողները: Սակայն ներկայիս իշխանությունների օրոք էլ գրանցվում են բազում դեպքեր, որոնցում ականատես ենք լինում իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողների հանդեպ ոչ պատշաճ ու երբեմն էլ ակնհայտ վատ եւ վերաբերմունքի, մասնավորապես` ընդդիմադիր ...
«Կան պատմական փաստեր, պետք է անել հետեւություններ: Յուրաքանչյուր պետություն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, պետք է ազգային-պետական շահերը համընկնեն»,- Մոսկվայի 100-ամյա վաղեմության պայմանագրի մասին խոսելիս, ԳԱԱ ակադեմիայի նիստերի դահլիճում հրավիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :
Մարտի 16-ին Լենինգրադի բլոկադայի եւ պաշտպանության պետական թանգարանի հարուստ հավաքածուն համալրվեց եւս մեկով. սանկտպետերբուրգցի մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ, ջանքերով ու «Ժառանգություն եւ առաջընթաց» հումանիտար հիմնադրամի աջակցությամբՙ թանգարանում իր մշտական ու պատվավոր տեղը զբաղեցրեց Խորհրդային Միության նավատորմի ականավոր ծովակալ, Խորհրդային Միության ...
Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական հեռուստաեթերում ակտիվացած հասկացություններից, բառերից երկուսը կապված էին հայրենիքում եւ Սփյուռքում իրականացվող բանականպաստ դրամական նվիրատվությունների, փոխանցումների հետ: Դրանց վերաբերյալ պարբերաբար հնչող տեղեկատվությունում անվերջ կրկնվող «նվիրաբերություն», «նվիրաբերում» եւ «հավաքագրում», «հավաքագրված» բառերը երաժշտության մեջ հնչող կեղծ ձայնելեւէջի հանգույն ականջ էին ծակում: Ասենքՙ ինչու:
Գեւորգ Գեւորգյանը ծնվել է 1999թ-ինՙ փետրվարի 14-ին, մեծացել է Երեւանում, մինչեւ 9-րդ դասարան սովորել է Երեւանի Դավիթ Բադալյանի անվան դպրոցում: Այս մասին ինձ հետ զրույցում ասաց հերոսի մայրըՙ Թամարա Գեւորգյանը : «Գեւորգս մինչեւ 14 տարեկան ապրել է Հայաստանում, 14 տարեկանից հետո բնակվել է Գերմանիայում: Այնտեղ շարունակել է ...
ՀՀ կառավարության ամենշաբաթյա նիստերի ցուցադրումը որոշակի հետաքրքրություն է առաջացնում: Ոմանց կառավարության անդամների դիրքն ու ներկայությունն է զբաղեցնում, մյուսներինՙ քննարկվող հարցերի բովանդակությունն ու քանակը, երրորդներինՙ ելույթների իմացությունն ու խորությունը: Կարճ ասած, թեեւ նիստերի սկսվելն ու ավարտվելը րոպեներ են տեւում, այսուհանդերձ օրվա ձանձրույթը փարատելու ինչ-որ թեմա կա:
Ներկայումս Ստեփանակերտ քաղաքի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն իրականացվում է վերականգնված 110 կՎտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Արցախի մի շարք գյուղերում էլեկտրական էներգիա ունենալու համար ժամանակավորապես օգտագործվում են նաեւ գեներատորներ:
COVID 19-ի առաջին օրերին, երբ աշխարհը ցնցված ամեն օր հայտարարում էր, թե որքան կյանքեր խլեց դաժան համավարակը, ընտանիքով տագնապած հետեւում էինք ֆրանսիական ու հայկական հեռուստաալիքների լուրերին, առաջին մեր մտահոգությունն այն էր, որ (թող մեզ ներեն աշխարհի բոլոր ազգերը, յուրաքանչյուրի մահվան համար մեծ ցավ ենք ապրում) հայերն այդ ցանկում չլինեին, վիճակագրությամբՙ ...
Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանը եւ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մամուլի ասուլիս են կազմակեպել Անկարայի Ուլուս շրջանի այն հրապարակում, որտեղ գտնվող հայկական գերեզմանոցում ապօրինի շինարարությունը շարունակվում է:
Ստեղծված քաղաքական խառնաշփոթը, որն այսօր իշխում է Հայաստանում, թեւակոխել է «իմաստության դարաշրջան»: Այդ քաոսում խեղդվում-կորչում է ամեն մի իրատեսական խոսք: Խելացի երեւալու համատարած ցանկության մեջ խեղաթյուրվում ու միախառնվում են բոլոր գույները: Երկիրը վերածվել է խաղատախտակի, որի վրա առկա են բազմագույն խաղաքարեր եւ հնարավոր չէ հասկանալ ով ում դեմ եւ հանուն ...
Ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում սկսվեց 2016թ. հուլիսի 15-ին, ժամը 04:45-ին: Ժամը 04:30-ին, հուլիսի 17-ին, ըստ Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարության հայտարարության, խռովության փորձը համարվեց վերջնականապես տապալված:
Երեւանում գործող Գիտության եւ մշակույթի Ռուսաստանյան կենտրոնում (ԳՄՌԿ) տեղի ունեցավ նոր գրական ժողովածուի շնորհանդես: Այդ եզակի գիրքը կազմվել է «Հայկական մոտիվներ» 5-րդ միջազգային գրական մրցույթի արդյունքներով: Ուստի ժողովածուի բովանդակությունը կազմել են մրցույթի դափնեկիրների ստեղծագործությունները, եւ գիրքն (հրատարակվել է ռուսերեն) այդպես էլ վերնագրվել էՙ «Հայկական մոտիվներ»:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերջին պատերազմից վիրավորված զինվորները երկրորդ կյանք են տալիս թիթեռներին. տղաները թիթեռներից կոմպոզիցիաներ են պատրաստում:
Գուգարաց թեմի հանգուցյալ առաջնորդ Սեպուհ սրբազանը 1959 թ, մարտի 24-ին ծնվել էր Թուրքիայի Մալաթիա թաղաքում։ Առաջնորդարանի դիվանը մարտի 22-ին հանգուցյալ սրբազանի ծննդյան օրվա առթիվ տարածեց հայտարարություն, որտեղ ասված է.
«MEZZO TV»-ն հանդիսանում է բարձրաճաշակ համաշխարհային հեռուստադիտողին օպերային եւ խորեոգրաֆիկ ներկայացումների, սիմֆոնիկ, գործիքային եւ այլ երաժշտական ժանրերին պատկանող եւ կատարողական արվեստի բարձրորակ նմուշները ներկայացող առաջատար հեռուստաընկերություն: Հիմնադրվել է 1996 թ. եւ հեռարձակվում է ավելի քան 80 երկրներում: Եվ ահա 2020 թ. օգոստոսի 23-ին եւ 29-ին, այնուհետեւՙ սեպտեմբերի 9-ին եւ 15-ին ...
Աշխարհի տարբեր թանգարաններում ամեն անգամ կտավից կտոր տեղափոխված արվեստի գործ տեսնելիս` Արեւիկ Առաքելյանը հիանում եւ երազում էր դրանց փոխարեն հայկական արվեստը տեսնելու մասին: Մանկուց կերպարվեստի հանդեպ ունեցած սերն ու նորաձեւության հանդեպ աճող հետաքրքրությունը գումարվելով` տարիներ անց ծնունդ տվեցին «Արտույտ» ապրանքանիշին:
Ֆրանսահայ լուսանկարիչ եւ բեմադրիչ Ալեքսիս Բազումյանը ծնվել է 1988-ին, Փարիզում: 2012 թվականին ավարտել է գրաֆիկական դպրոցը: Զբաղվում է սոցիալական լուսանկարչությամբ եւ կինովավերագրությամբՙ կենտրոնանալով հանրության «լուսանցքում» հայտնված համայնքների վրա: Նրա աշխատանքները ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսներում (Լոս Անջելես, Բրատիսլավա, Փարիզ, Լիոն, Կուալա Լումպուր, Մելբուռն, Վանկուվեր, Ցյուրիխ), դարձել ֆինալիստ մի քանի մրցումներում («Լագարդեր» ...
Տեւական դադարից հետո մայրաքաղաքի թատրոնները դարձյալ բացել են իրենց դռները, եւ ոգու սովը մեղմելու մեծ ակնկալիքով, համավարակ, պատերազմ, պարտություն ու ներքաղաքական ցնցումներ տարած հասարակությունը, անտեսելով անգամ անվտանգության որեւէ կանոն (հեռավորություն, դիմակ), շտապում է թատրոն: Մեր խորին համոզմամբՙ նման արհավիրքներից հետո այլեւս չենք կարող մեզ թույլ տալ խաղացանկերում ժամանակին ոչ համընթաց, ...
Մարտի 13-ի երեկոյան «Ձայնը» հեռուստանախագծի ֆրանսիական հերթական թողարկմանը մասնակցել է հայազգի երիտասարդ երգչուհի Անահիտ Բ -ն Լիոնից: Նա կատարել է հայկական ավանդական «Հովիվը սարում տխրեց» երգը Վենսան Բաղյանի մշակմամբՙ հայերեն եւ ֆրանսերեն, դուդուկի եւ դափի նվագակցությամբ: Իր կատարմամբ հմայելով «Ձայնի» չորս դատավորներինՙ Անահիտը ...
Հայազգի արգենտինյան գրող Դիեգո Թաթյանն իր վերջինՙ «Երեխաների երկիրը» գրքում ուսումնասիրում է ընտանեկան ժառանգությունը: Թոռը հայտնաբերել է պապիՙ Ցեղասպանությունից վերապրած Գրիգոր Թաթյանի օրագիրը, որը նա սկսել է գրել Բուենոս Այրեսի նավահանգիստ հասնելուց հինգ տարի առաջ, 1927-ի նոյեմբերին: Թաթյանի համար մարտահրավեր է եղել ընտանեկան արխիվի այդ անընթեռնելի ...
Թուրքիայի ՊՆ-ը մարտի 19-ին հայտարարեց, որ Սիրիայի տարածքից հրթիռային հարձակման է ենթարկվել Քիլիս նահանգը. «Սիրիայից արձակված հրթիռները ընկել են Քիլիս նահանգի անապատային տարածքում։ Զոհեր չկան, վնասներ չեն պատճառվել»,- գրում է այդ երկրի ՊՆ-ն` Twitter-ի պաշտոնական էջում։