RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 610, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՂԹԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՀՂԻ ԿԱՆԱՅՔ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին, 3-րդ կուրս

- Հղիության ութերորդ ամսում եմ, բայց չունեմ ֆիզարձակուրդ գնալու փաստաթուղթ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ: Սակայն մինչեւ այդ պետք է ունենալ մի քանի փաստաթուղթ, մասնավորապես հղիությունը վարող բուժհաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որը պետք է ներկայացնել աշխատավայրՙ ֆիզարձակուրդի գումարի չափը հաշվարկելու համար:

«Գործադիր իշխանությունը կառավարության որոշմամբ սահմանել է չափորոշիչները, բայց մոռացել է նշել, թե ինչ պետք է անել տվյալ թղթերի բացակայության դեպքում»,- ասաց փաստաբան Հայկ Ներսիսյանը :

Զրուցակիցներիս մի մասը հղիության ութերորդ ամսում են, բայց ամեն օր գնում են աշխատանքի, քանի որ բուժհաստատությունները անաշխատունակության թերթիկ չեն տալիս, պատճառաբանելով, որ դրանց քանակը սպառվել է, իսկ առողջապահության նախարարությունը նոր խմբաքանակ չի ուղարկել:

«Ինձ նման շատ հղիներ կան, որոնք մոտ երկու ամիս սպասում են ու բուլետին չկա, կարճ ասածՙ անորոշ վիճակում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտը :

Զրուցակիցներիցս Լիանան դիմել է Առողջապահության նախարարություն, որտեղից պատասխան է ստացել, որ այդ հարցով զբաղվում է Սոցիալական ապահովության նախարարությունը, իսկ այստեղ էլ պատասխանը կարճ է եղել, հստակՙ տեղեկություն չունենք:

Կանայք նշում են, որ իրենց նման մի շարք հղիներ սպասում են այդ թղթին, որից ոչ ոք տեղեկություն չունի, իսկ այս ամենի վառ ապացույց են Ֆեյսբուքյան խմբերում տեղ գտած գրառումները:

«Ինձ նման տասնյակ կանայք սպասում են այդ գումարին, որ կարողանան երեխայի համար մահճակալ գնել եւ այլ ծախսեր հոգալ: Իսկ մեզ ասում ենՙ պետք է սպասեք, հնարավոր է նույնիսկ մեկ ամիս սպասեք»,-նշեց Լիանան:

«Գործատուն ասում էՙ կախված է թղթից, եթե ֆիզարձակուրդի թերթիկը տանեմ նույն վայրկյանին կարող եմ դուրս գալ ֆիզարձակուրդ, իսկ առանց փաստատթղթի իրավունք չունեն արձակուրդային վճարել»,- պատմեց Ելենան , ապա ավելացրեց, որ աշխատանքի է գնում, քանի որ չունեն սեփական բնակարան եւ ապրում են վարձով տանը, իսկ ամուսնու աշխատավարձը չի բավարարում հոգսերը հոգալու համար:

«Հանրապետությունում անաշխատունակության թերթիկների բացակայությունը արդեն մի քանի ամսվա պատմություն ունի ու պատճառն այն է, որ դեռ չի հայտարարվել բլանկների տպագրման մրցույթ, հետեւաբար չի էլ սկսվել գնման եւ մատակարարման գործընթաց, մինչդեռ նման մրցույթները պետք է սկսվեին տարեսկզբին»,- ասում է փաստաբան Հայկ Ներսիսյանը:

Պատերազմից հետո, երբ երկիրը ունեցավ 5000-ից ավել զոհ, առնվազն պետք է խրախուսվեն եւ խստագույնս պահպանվեն երեխա ունենալ պատրաստվող կանանց սահմանադրական կարգով նախատեսված սոցիալական ապահովության երաշխիքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ