RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 469, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՒՀԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՁԱՅՆ»-ՈՒՄ

Ա. Բ.

Մարտի 13-ի երեկոյան «Ձայնը» հեռուստանախագծի ֆրանսիական հերթական թողարկմանը մասնակցել է հայազգի երիտասարդ երգչուհի Անահիտ Բ -ն Լիոնից: Նա կատարել է հայկական ավանդական «Հովիվը սարում տխրեց» երգը Վենսան Բաղյանի մշակմամբՙ հայերեն եւ ֆրանսերեն, դուդուկի եւ դափի նվագակցությամբ: Իր կատարմամբ հմայելով «Ձայնի» չորս դատավորներինՙ Անահիտը հուզմունքով տեսել է, որ չորս բազկաթոռներն էլ շրջվել են դեպի իրեն: «Մենք շրջվեցինք, իսկ դուք շրջեցիք մեր սրտերը»,- հուզված ասել է դատավորներից մեկըՙ Մարկ Լավուանը :

25-ամյա Անահիտ Բ-ն (Բոյաջյան, լատինատառ գրվում է Anaid B.) ծնվել է Վենիսյոյում, երաժիշտների ընտանիքում: «Մայրս ասում է, որ ես երգել եմՙ նախքան խոսելը»,- ասում է երգչուհին: Նրա հայրը հիմնել է հայկական ավանդական երաժշտության մի քանի խումբ, այդ թվումՙ «Սպիտակը»: Աղջիկը շատ շուտ է բեմ բարձրացել, նախ պարել է, ապաՙ երգել: Արդեն թողարկել է իր իսկ գրած երգերի կատարումներն ընդգրկող երկու ալբոմ, առաջինըՙ «Իմ կյանքի գույները», 2014-ին: Երեք տարի է, ինչ Անահիտը հետեւում է վոկալի դասերի Երեւանի կոնսերվատորիայում: Նրա ձայնը տատանվում են մեցցո-սոպրանոյի եւ կոնտրալտոյի միջեւ:

«Ձայնին» իր մասնակացության վերաբերյալ երիտասարդ երգչուհին ասել է. «Երաժշտությունը սահմաններ չունի: Հենց այդ կամուրջն է կապում իմ հայրենիք Հայաստանը Ֆրանսիային, որն էլ ես ցանկանում էի փոխանցել»:

Անահիտ Բ.-ի կատարումը հասանելի է համացանցումՙ https://www.youtube. com/watch?v=DIHHZT5W3SU

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ