RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 437, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

Գերմանիայում հրատարակվող «Շնելլեր. Մերձավոր Արեւելքի քրիստոնեական կյանքի մասին» հանդեսը (լույս է տեսնում գերմաներեն եւ անգլերեն) իր վերջին համարում 24 էջ է նվիրել Հայաստանին: Նախկինում ամսագրի կողմից ոչ մի թեմա այսքան մեծ ուշադրության չի արժանացել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանն անգամ չի էլ պատկանում Մերձավոր Արեւելքին: Այնուամենայնիվ, անցյալ տարի Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը խմբագրակազմին մտածելու տեղիք է տվել: Ինչպես նշված է խմբագրականում, «Մեր գործընկերներից ու ընկերներից շատերը Մերձավոր Արեւելքում հայկական արմատներ ունեն: Նրանց նախնիները վերապրել են 1915-ի ցեղասպանությունը եւ նոր տուն գտել Սիրիայում ու Լիբանանում: Նրանց համար նույնպես պատերազմը հին վերքեր է բացել: Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչու համեմատաբար փոքր հողակտորի կորուստը մի ամբողջ ժողովրդին գցում է հավաքական հուսահատության մեջ: Այս համարում հայերը Գերմանիայից, Դուբայից, Երուսաղեմից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից եւ, իհարկե, Հայաստանից, գրում են, թե այսօր ինչ է նշանակում հայկական ինքնություն: Հասկանալի է, որ որպես ժողովուրդ բնաջնջվելու հավաքական տրավման տակավին շատ առկա է: Եվ պարզ է նաեւ, որ այն մարդիկ, որոնք չունեն հայկական ծագում, չեն կարող դա չափել խորքով: Բայց այն, ինչ մենք կարող ենք անել, լսելն է: Յուրաքանչյուրը, ով կլսի մեր հայ եղբայրներին ու քույրերին, կցնցվի, թե որքան քիչ գիտենք հայոց պատմության մասին: Լսելը մեր նվազագույն պարտքն է նրանց հանդեպ: Միայն այդ դեպքում մենք գաղափար կունենանք, թե այս պատերազմն ինչ է նշանակում նրանց համար եւ միասին կսգանք երկու կողմերի կորուստների համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ