ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ. ԳԴՀ ՎԵՐԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ «Ազգ»ում անդրադարձել ենք, որ Գերմանիայում օրակարգային քննարկման է արժանանում անօդաչու թռչող սարքերով բանակը վերազինելու հարցը, որպես օրինակ ներկայացվում է Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահոված գերարդիական այդ մարտուժը: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» քաղաքական մեկնաբան Փեթեր Քարսթենսը ապրիլի 8-ին ծանուցում է, թե անշուշտ իրազեկ են, որ ԳԴՀ ԶՈՒ լավագույն վիճակում չէ, այդուհանդերձ զարմացած են ԳԴՀ պաշտպանության նախարարի այն խոստովանությունից, թե Բունդեսվեհրն անպաշտպան է ԱԹՍ-ների դեմ, եւ օդուժն անհապաղ պիտի համալրվի: ՀՀ-ի պարտությունը անվտանգությունը վերանայելու դասեր է տալիս զարգացած երկրներին, իսկ մեր պարտված, պարծենկոտ կառավարությունը խուսափում է ճշմարիտ բանավեճից, անցյալի սուտը սփոփանք դարձրածՙ արհամարհում է արդի մարտահրավերները: |