ԺՈՂՈՎ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ Երեկ, ապրիլի 8-ին, Հայաստանի գրողների միության նախագահության դահլիճում տեղի է ունեցել ժողով-քննարկում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, մասնակցությամբ Գրողների միության նախագահության եւ այլ անդամների ու մտավորականների: Արա Աբրահամյանը ժողովի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում իր բարեգործական նոր ծրագրերը, ռուսաստանյան վերնախավում պատերազմից հետո Հայաստանում տիրող վիճակի վերաբերյալ տիրող տեսակետները, իր գլխավորած կազմակերպության կատարած ու կատարելիք աշխատանքները: Քննարկման մասնակիցներն իրենց տեսակետներն են ներկայացրել մեր երկրում առկա վիճակի, ինչպես նաեւ դրանից դուրս գալու տարբերակների վերաբերյալ: |