RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 443, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ ԳՐՈՂՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԵՐԺՎԱԾ Է

2020թ. աշնանը Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը, որպես այդպիսին, դատապարտել էր նաեւ թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ՙ խաղաղության բազմաթիվ կոչեր անելով: Դրա դրսեւորումներից մեկը եղավ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո այնտեղ թավջութակ նվագող հայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանի կատարման տեսանյութն իր Twitter-յան էջում կիսվելը: Ավելի վաղ տեսանյութը կիսել էր Կարո Փայլանը : Շաֆաքը տեսանյութին կից գրել էր.

««Այս գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը եւ չեն հրաժարվում խաղաղությունը պաշտպանելուց: Արվեստՙ ավերակների մեջ... Շնորհակալություն, Կարո Փայլան, որ կիսվել եք»:

Շաֆաքի այս արտահայտությունը, ինչպես ենթադրելի էր, սրերով դիմավորվեց ե՛ւ թուրքերի, ե՛ւ նրանց ադրբեջանցի եղբայրների կողմից: Նրանք սոցիալական ցանցերում գրոհ սկսեցին գրողի դեմՙ պահանջելով վաճառքից հանել «դավաճանի» գրքերը: Այդ կոչերին ու պահանջներին տեղի տվեցին բազմաթիվ գրախանութներ եւ վաճառասեղաններից հեռացրեցին Շաֆաքի գրքերըՙ նրան համարելով մերժյալ: Այդ գրառումը թուրք-ադրբեջանցիներն ընկալել էին որպես աջակցություն հայերին ու Հայաստանին:

Էլիֆ Շաֆաքի ստեղծագործություններն արդեն մի քանի տարի է Հայաստանի գրքասերների եւ ընթերցող շրջանակների կողմից որոշակի ճանաչվածություն ու պահանջարկ ունեն: Տարիներ առաջ հայերեն է թարգմանվել ու հրատարակվել նրա «Ստամբուլի բիճը» վեպը, որն էլ նրան առաջին անգամ ծանոթացրեց հայ ընթերցողի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ