ՖՐԱՆԿՈՖՈՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը, որ կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից, համագործակցությամբ Հայաստանում Շվեյցարիայի, Կանադայի եւ Բելգիայի դեսպանությունների, վերադառնում է: Ցուցադրության վայրը` կինո «Մոսկվա»: Մուտքն ազատ է, ֆիլմերը ենթագրված են հայերեն կամ ռուսերեն Ծրագիրը` ամբողջությամբ Երեքշաբթի, ապրիլի 6-ին, ժամը 19-ին Փառատոնի բացում, Ալեքսի Միխալիկի «Էդմոն» ֆիլմի ցուցադրություն (Ֆրանսիա, 2019թ.) Չորեքշաբթի, ապրիլի 7-ին, ժամը 19.00 Մարտեն Տալբոյի «Անրի, Անրի» ֆիլմի ցուցադրություն (Կանադա, 2014թ.) Հինգշաբթի, ապրիլի 8-ին, ժամը 19.00 Անտուան Ռուսբախի «Աշխատողները» ֆիլմի ցուցադրություն (Շվեյցարիա, 2019թ.) Ուրբաթ, ապրիլի 9-ին, ժամը 19.00 Ռեմի Բըզանսոնի «Անրի Պիկի առեղծվածը» ֆիլմի ցուցադրություն (Ֆրանսիա, 2018թ.) Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 15.00 Միշել Օսելոյի «Դիլիլին Փարիզում» անիմացիոն ֆիլմի ցուցադրություն (Ֆրանսիա, 2018թ.) Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 19.00 Վենսան Սորելի «Արտավազդ Փելեշյան. Կինոգործիչը տիեզերագնաց է» (Artavazd Pelechian.Le cine"aste est un cosmonaute) փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն (Ֆրանսիա, 2018թ.) Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 16.00 Յակոբ Բերժեի «Դիմակազերծվածները» ֆիլմի ցուցադրություն (Շվեյցարիա, 2018թ.) Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 19.00 Գիյոմ Սենեզի «Մեր մարտերը» ֆիլմի ցուցադրություն (Բելգիա, 2018թ.) Երեքշաբթի, ապրիլի 13-ին, ժամը 19.00 Փառատոնի փակում, Նիկոլա Բեդոսի «Հիանալի դարաշրջան» ֆիլմի ցուցադրություն (Ֆրանսիա, 2019թ.) |