Հարավային Կովկաս անվանումը վերջին շրջանում, մանավանդ 44-օրյա պատերազմից հետո, միջազգային մամուլում ավելի հաճախ կրկնվողներից է դարձել. փաստորեն անբովանդակ մի անվանումՙ որի գոյությունը արդարանում է միայն աշխարհագրական տեսակետից: Իրականում դա կրկնապատկերն է Լա Ֆոնտենի հայտնիՙ «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակի, որոնցից յուրաքանչյուրը սայլը քաշում է տարբեր ուղղությամբ, Վրաստանըՙ դեպի Եվրոմիություն եւ ...
«Բեռներ ցայթունգի» երեկվա համարն իրազեկում է, որ World Press Photo մրցույթում ի թիվս այլոց հաղթող է ճանաչվել «Սպուտնիկ» լրատվական գործակալության լուսանկարիչ Վալերի Մելնիկովի 3 լուսանկար ներկայացնող «Կորսված դրախտ» շարքը, որը պատմում է 2020-ի պատերազմի դաժան դրամանՙ արցախցին հարկադրված լքում է տունը: Լուսանկարներից մեկըՙ ստորեւ:
Թուրքիայի արտաքին քաղաքականության կառույցը արտաժամյա է աշխատում համոզելու Բայդենի վարչակազմին յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին անցկացվող հիշատակի օրը իր նախորդների նման հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթը արտաբերելուց:
Ապրիլի 8-ին դեռեւս Բաքվում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների ընտանիքները հույսով սպասում էին Բաքվից Երեւան ժամանող ինքնաթիռին։ Սակայն նրանց խորը հիասթափություն էր սպասվում, քանի որ ինքնաթիռից դուրս չբերվեց եւ ոչ մի գերի։ Ինքնաթիռի միակ ուղեւորը Ղարաբաղում եւ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարՙ գեներալ լեյտենանտ Ռուսլան Մուրադովն էր։ Զայրացած ծնողները իրենց ...
Արցախեան պատերազմը իր ետին ահաւոր ցնցումներ ձգեց, ոմանքՙ դարմանելի եւ ժամանակաւոր, ուրիշներՙ մնայուն ու երկար ժամանակ հոգեկան ու մտային տառապանք պատճառող:
Ինչպես գրել ենք բազմիցս, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել իր տիրապետության տակ գտնվող հայկական մշակույթը: 100 տարվա ընթացքում այդ պետությունը կարողացավ համարյա իսպառ ոչնչացնել իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում գտնվող հայկական մշակույթը, այդ «գործընթացի» ժամանակ անմասն չմնացին նույնիսկ հայկական թաղամասերը: Այդպիսիներից է, օրինակ, Մուշ ...
Ավելի քան 22 տարի ապրել եմ մենակ: Քրիստոսի չարչարանք կրել եմ: 3 օր դիմացավ Քրիոստոսը: Ես այսքան ժամանակ դիմանում եմ: 2-րդ կարգի հաշմանդամ եմՙ 8-րդ տարին: Ապրել եմ գրեթե թափառականի նման: Եղել է դեպք, երբ ես սովից իմ արյունն եմ խմել, բայց հրաժարվել եմ պետական կամ մասնավոր որեւէ օգնությունից, եւ ...
2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմը մտորելու առիթ է տալիս: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել գիտության զարգացմանը մեր երկրում: Անշուշտ ունենք լավ նախադրյալներ: Այս տեսակետից մեծ ձեռքբերումներ եւ հաջողություններ ունի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսա-գիտության ինստիտուտը:
Անշեղորեն սրվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, ստեղծելով ռազմական բախումների համար անհրաժեշտ նախադրյալներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , պաշտոնական Interfax.ru եւ Ria Novosti գործակալությունների վկայությամբ, ապրիլի 21-ը մատնացույց էր արել որպես այդ բախումների սկզբավորման ժամկետ: Ինչպիսին կլինի հակամարտության ընթացքը, դժվար է կռահել: Բայց որ դրանում ներգրավված է ՆԱՏՕ-ն եւ ...
Արտագաղթի նոր ալի՞ք, թե՞ ժամանակավոր արտագնա աշխատանք. ա՞յս է ողջ խնդիրը: Մեկամյա դադարից հետո Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների համար մեկ ամսով բացել է օդային սահմանը: Որոշ փորձագետներ սահմանները բացվելուն պես զանգվածային արտագաղթ են կանխատեսում, իսկ մյուսները դա համարում են ճնշող իրավիճակ ստեղծելու փորձ եւ խորհուրդ են տալիս լուն ուղտ չսարքել:
Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի պետական համալսարանում, համահունչ է այն ամենին, ինչ կատարվում է ԵՊՀ-ից դուրս ամբողջ երկրում կառավարելի քաոս, որը կործանում է պետականության հիմքում դրված յուրաքանչյուր ինստիտուտ եւ արժեք:
Հայաստանում մայրաքաղաքային կյանքը լեցուն է տարատեսակ խնդիրներով:Դրանցից շատերը աստիճանաբար լուծվում են,որոշների լուծման համար երկար ժամանակ է հարկավոր, կան հարցեր էլ ,որոնց լուծման նախադրայլները դեռ չկան:Երեւանի լրջագույն խնդիրներից մեկը բավարար թվով ավտոկայանատեղիների բացակայությունն է: Մասնավորապես վարարոդների համար սա անչափ կարեւոր հարց է, որը առկա է տարիներ շարունակ: Այս խնդիրը գնալով ավելի ...
Թուրքիայի պատմության մեջ իր անունը ոսկե տառերով է գրել հայազգի լեզվաբան Հակոբ Մարթայանը, այն մարդը, որը ժամանակակից թուրքական այբուբենի հեղինակն է, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի «Աթաթուրք» մեկանվան հեղինակը: Վերջինս էլ իր հերթին Մարթայանին անվանել էր Դիլաչար (Dilacar)ՙ լեզու բացող, լեզվի բանալի: Վերջերս թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Աքալընը Ջունեյթը ...
Հայ կնոջ կերպարը ներկայացնող, օրերս բացված այս պատկերահանդեսը բացառիկ է իր ցուցադրած նյութով ու բովանդակությամբ: Այն ներառում է 16-19-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, փոստային բացիկներՙ հայուհիների պատկերներով:
Մարտի 24-ին գերմանական «Արտե» հեռատեսիլը ցուցադրել է «Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը. հավերժական հակասություն» վավերագրական կինոնկարը: Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի եկեղեցին քրիստոնեության ամենասուրբ վայրերից է: Ֆիլմը հանդիսատեսին տանում է տաճարի ետնաբեմերն ու դեպի այն մարդիկ, որոնք ապրում են այնտեղ եւ ում համար Աստծո տունը դարձել է իրենց տունը: Այստեղ ապրում եւ աղոթում ...
«Վե՛ր կաց», «Wake Up». սա երգիծանկարների ցուցահանդեսի խորագիր է, միաժամանակՙ սթափության կոչՙ ուղղված հանրությանը: Հարգարժան հայեր, սիրելի ժողովուրդ, կարող էիք ապրիլի 10-14-ը Նկարիչների միությունում այցելել Երգիծանկարիչների ասոցիացիայի հիմնադիր Սուքիաս Թորոսյանի ՙ Toto-ի նախաձեռնած ցուցահանդես: Հումորով ու սարկազմով արված նկարները միգուցե ձեր մեջ բույն դրած թմբիրը ցրեին, սթափեցնեին, ...
Ակնհայտ է, որ իշխող վարչախմբին գահընկեց անելու «Հայաստանի փրկության շարժման» (ՀՓՇ) գործադրած ջանքերն ի դերեւ ելան, քանի որ խելամիտ ընդդիմությունը հեղափոխության 90 տոկոսն անում է մինչ իշխանության գալը: Պատճառներից գլխավորն այն էր, որ պարտված լինելու եւ մեծաթիվ զոհերի կսկիծը որքան էլ խորն էր, ժողովրդի զգալի մասը այդ շարժման թիկունքում տեսավ ...
Հայաստանյան տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, ՀՀ տնտեսության կայացման ու զարգացման խնդիրը լուծելու փոխարեն երբեմն նաեւ ինքն է դրանք ստեղծում: Ասենք, շուրջ երկու տարի առաջ մոտ 50 տնտեսագիտության դոկտորների ներկայացուցիչների կողմից հայտարարվեց հայկական Դավոս անցկացնելու գաղափարը, որին իրենց զեկույցներով մասնակցելու եւ ելույթներ ունենալու էին ոչ միայն հայազգի, ...
Փարիզի ավելի քան մեկ դարյա հայկական առաքելական եկեղեցին իր գրկում հավատացյալների բազում հայտնի ու անհայտ սերունդների է տեսել: Այն Ֆրանսիայում հայ համայնքի ամենախորհրդանշական հուշարձաններից էՙ հուշի եւ ավանդույթի վայր: Այս եկեղեցու խոնարհ ծառա եւ հենասյուն Գեղամ Թորոսյանը մի աշխատություն է հրատարակելՙ Ֆրանսիայում հայության համար հիշարժան այս կառույցի մասին:
Մեր թերթի էջերում առաջին անգամն ենք հյուրընկալում պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանին: Նեղ մասնագիտությամբՙ սփյուռքահայ գաղթօջախների եւ առաջին հերթինՙ պարսկահայ գաղութի պատմության մասնագետՙ հույս ունենք, որ նրա այս եւ հաջորդ հոդվածները կհետաքրքրեն մեր ընթերցողներին:
Շատ երջանիկ մի օր էրՙ երկար տարիներ լրագրող աշխատելուց հետո ինձ վերջապես հաջողվեց ձայնագրիչ գնել: Անցյալում մնացին զրուցակցին տվածս հարցերի պատասխանները գրի առնելու տանջալից ջանքերը: Դա միշտ չէր ստացվում: Շատ դժվար էր դրանց ճշգրիտ պատասխանները հիշելը: Վերջապես ես կաշխատեմ լիարժեք լրագրողի պես: Թանկարժեք ձեռքբերումով ես մտա Կինոյի տուն, որտեղ խորհրդակցություն ...
Ոտքդ հազիւ ներս կը դնես սենեակէն, քեզ ընդունող առաջին հիւրընկալը կ՛ըլլայ Պետրոս Ադամեանի կիսանդրին իր պատուանդանին վրայէն: Արձանը չի խօսիր, բայց տարօրինակ զգացում մը կը ներարկէ մէջդ վայրկենապէս, ու կը հասկնաս, որ սովորական սենեակ մը չէ քու դիմացդ իր դուռը բացողը. կը զգաս, որ եթէ ոչ եկեղեցի, բայց անպայման սրբատեղի ...
Կյանքը հեշտանում, նաեւ ցանկալի ու նաեւ քաղցր է դառնում, երբ շուրջը բարի մարդիկ շատ են լինում, երբ կա ստեղծագործ, ազատ միտք, երբ բաց, անկաշկանդ, անկեղծ խոսքեր ավելի հաճախ են ասվում: Սա, այս կերպն է, որ ապրեցնում է մեզ, մարդուն մղում լավ գործերի, բարի արարքների:
Հարություն Իսահակ Պասթաճյանը վարպետացել է հայ արվեստագետների համար ոչ բնորոշ մի բնագավառումՙ մզկիթների ձեւավորման մեջ: 47-ամյա լիբանանահայ նկարիչն իր նախնական կրթությունն ստացել է Աշրաֆիեի (Բեյրութ) Հայ Ավետարանական դպրոցում: Ինտերիերի ձեւավորում է ուսանել Ջունիեի (Քեսերուան) Միջազգային ինստիտուտում ու Զուքի Նոտրը Դամ համալսարանում եւ իսլամական արվեստՙ Լիբանանի Ամերիկյան համալսարանում: Քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի ...