RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1522, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎՏՈ ԿԱՅԱՆԵԼԸ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

Հայաստանում մայրաքաղաքային կյանքը լեցուն է տարատեսակ խնդիրներով:Դրանցից շատերը աստիճանաբար լուծվում են,որոշների լուծման համար երկար ժամանակ է հարկավոր, կան հարցեր էլ ,որոնց լուծման նախադրայլները դեռ չկան:Երեւանի լրջագույն խնդիրներից մեկը բավարար թվով ավտոկայանատեղիների բացակայությունն է: Մասնավորապես վարարոդների համար սա անչափ կարեւոր հարց է, որը առկա է տարիներ շարունակ: Այս խնդիրը գնալով ավելի ակներեւ է դառնում, քանզի քաղաքում շատանում են ավտոմեքենաները: Երեւանյան փողոցները շրջապատված են ավտոմեքենաներով: Շատ դեպքերում էլ ոմանք իրենց ավտոմեքենաները անգամ կայանում են հենց մայթին, ազատ տեղ չգտնելու պատճառով: Քիչ չեն նաեւ դեպքեր,երբ օրինազանց վարորդները ավտոմեքենան կայանում են հետիոտների անցումների վրա: Այդպիսով խանգարվում է բնականոն երթեւեկությունը, տիրում է իրարանցում:

Երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում ազատ կայանատեղի կարող ես գտնել միայն երկարատեւ որոնումներից հետո:Այդ դեպքում օրդ կարող ես ստացված համարել:

Այս պատճառով է, որ շատ ու շատ մարդիկ խուսափում են քաղաքում երթեւեկելուց եւ անգամ ավտոմեքենա ունենալով, հասարակական տրանսպորտից են օգտվում:

Ավտոմեքենան կայանելու ժամանակ հաճախակի գրանցվում են ավտոպատահարներ, որոնցից վնասվում են անմեղ անցորդներ, պատճառ դառնալով ավելորդ խցանումների: Խցանումներ են առաջացնում նաեւ այն վարորդները, որոնք փորձում են կասկադյորական հնարքներով ավտոմեքենան կայանել դժվարությամբ գտած վայրում,իսկ այդ ընթացքում վերջինիս ստիպված են լինում սպասել այլ մեքենաներ ,իրենց հետագա ընթացքը շարունակելու համար:

Խնդիրը այժմեական է նաեւ ուսանողության շրջանում: Այն ուսանողներից, որոնք համալսարան են հաճախում ավտոմեքենայով, ժամեր են պահանջվում ազատ կայանատեղի գտնելու համար,այդ պատճաոով էլ համալսարանների մոտակայքում ստեղծվում է քաոսային վիճակ:

Ի վերջո քաղաքային իշխանությունները պետք է կարեւորություն տան եւ ուշադրություն դարձնեն օր-օրի ահագնացող այս խնդրին, ինչը տարիներ հետո կարող է էլ ավելի լուրջ պատուհաս դառնալ համաքաղաքացիների համար:

«Ես ամեն առավոտ առնչվում են այս խնդրին, քանզի ոմանք համալսարան են գալիս սեփական ավտոմեքենայով: Ինչքան էլ շուտ գամ համալսարան, միեւնույն էՙ ավտո կայանելու հարցում շատ եմ դժվարանում: Կայանատեղի գտնելը շատ հոգնեցուցիչ եւ նյարդայնացնող գործընթաց է:Համալսարանական ավտոկայանատեղին չի բավականացնում մեզ, իսկ վճարովի կայանատեղիները հաշված րոպեների ընթացքում ծանրաբեռնվում են»,- նշեց 23-ամյա ուսանող Գուրգենը :

«Շատ հաճախ կենտրոն եմ գնում առանց ավտոմեքենայի,երթուղային տաքսիով, որպեսզի չընկնեմ ազատ ավտոկայանատեղի փնտրելու գլխացավանքի մեջ: Այլ ելք պարզապես չի մնացել: Չեմ կարող հիշել մեկ օր, երբ, հատկապես կենտրոնում, հեշտությամբ կայանեմ ավտոմեքենաս: Ո՞ւր է նայում քաղաքապետարանը, միթե նրանք չեն առնչվում այս խնդրին: Ավտոմեքենաների թիվը օր-օրի աճում է` երթեւեկության շարժը քաղաքում շատանում եւ հնարավոր է մի օր էլ մարդիկ մայթերին կայանեն իրենց ավտոմեքենաները, իդեպՙ այդպիսի անօրինականության շատ եմ հանդիպել»,- մեզ հետ զրույցում դժգոհեց 42-ամյա Սուրենը :

Այս խնդրից անբաժան չեն մնում նաեւ տաքսիստները. «Ավտո կայանելը պատուհաս է դարձել մեզ համար, մանավանդ այն ժամանակ, երբ ստիպված ենք լինում սպասել հաճախորդին: Լինում են դեպքեր, երբ ընդամենը մի քանի րոպեով ցանկանում ենք կայանել ավտոմեքենան, սակայն հաշված րոպեներ անց ընկնելով «շրջափակման» մեջՙ դժվարությամբ ենք դուրս գալիս կայանված վայրից: Կանկեղծանամ եւ կասեմ, որ ավտո կայանելու պատճառով շատ հաճախ ընկնում ենք վեճերի եւ տհաճ խոսակցությունների մեջ»,- ասաց երթուղային տաքսու վարորդ 55-ամյա Արայիկը :

Կատարած հարցումները եւ համքաղաքացիների հետ զրույցները ընդգծեցին, որ մայրաքաղաքում, առավել եւս կենտրոնում ավտոմեքենա կայանելը իսկական պատուհաս է վարորդների համար: Երեւան քաղաքին օդ ու ջրի պես անհրաժեշտ են ավտոկայանատեղիներ, թեկուզ վճարովի տարբերակով: Դրանց առկայության դեպքում կնվազի ինչպես երեւանյան փողոցների գերծանրաբեռնվածությունը, այնպես էլ վարորդների համար տհաճությունները:

ՀՊՄՀ, լրագրության 3-րդ կուրս

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ