ՇՆՈՐՀԱՆԴԵՍՙ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ «ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐԱՐՔ» ԳՐՔԻ ՀԲԸՄ աջակցությամբ Newmag-ը հրատարակել է Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատությունը: Թուրք պատմաբանը ծավալուն ուսումնասիրությունից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան եւ այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաեւ թուրքական իշխանությանն ուղղված մեղադրանք է: Աքչամը նաեւ հետաքննում է կարեւորագույն հարցը, թե ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունիցՙ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը եւ թուրք ազգայնականների առաջնահերթությունները: Հիմա, Արցախյան պատերազմից հետո, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարեւոր եւ անհրաժեշտ է դառնում: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 21-ինՙ ՀԲԸՄ Երեւանի կենտրոնական գրասենյակի դահլիճում: |