ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԿԴԱՌՆԱՐ 51 ՏԱՐԵԿԱՆ Երեկ լրացավ մեր երջանկահիշատակ գործընկեր Արա Մարտիրոսյանի ծննդյան 51-ամյակը: Ցավոք սրտի, այս տարի մենք բախտ չունեցանք շնորհավորելու մեր սիրելի ընկերոջն ու գործընկերոջը, որ երկար տարիներ իր անաչառ տնտեսական վերլուծություններով ոչ միայն զարդարել է «Ազգ»-ի էջերը, այլեւ թիկունք է կանգնել ներհայաստանյան ժամանակակից տնտեսագիտական մտքի զարգացմանն ու կայացմանը: Արա Մարտիրոսյանն անաչառ լրագրող էր` ճշմարտությունը միշտ վեր պահող եւ մեր պետության հետ գունեղ երազներ կապող: «Ազգ»-ը ցավով ու կարոտով է հիշում իր խնկելի գործընկերոջն ու աղոթում նրա հոգու հանգստության համար: |