Պատմաբանները սովորաբար չեն սիրում «եթե»ները, քանի որ դրանք, այդ «եթե»ները, չեն կարող փոխել պատմության ընթացքը, իրողությունները: Սակայն նույնիսկ ամենախիստ պատմաբանները չեն կարող ժխտել, որ «եթե»ները եթե չեն կարող փոխել պատմական իրողությունից որեւէ բան, այնուամենայնիվ կարող են օգնել ավելի լավ հասկանալ պատմական իրադարձությունները, հասարակության մեջ առաջացած անոմալիաները, անհատի դերը դրանց մեջ, ...
Բաքվում շաբաթ օրը կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Շվեյցարիա-Թուրքիա խաղի առիթով շվեյցարական «Դեր Բունդը» հունիսի 9-ին գրում էՙ«խաղալու են Բաքվում, ուր ժողովրդավարությունը շանս չունի, ուր ցուցանմուշ են դառնում զոհված զինվորների սաղավարտները, իսկ քաղաքականությունն այս երկրում ընտանեկան հասկացություն է»: «Հյուրընկալ երկիրը 0 միավոր է ստանում» վերնագրյալ հոդվածում հեղինակը Ադրբեջանի այդ վարկանիշը շեշտում ...
Թշնամին նստած է մեր սահմանում ու սպասում է, ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին ու գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի միջոցով «ողջունում պետական սահմանը խաղաղ ճանապարհով անցնելու խնդիրները լուծելու կողմերի մտադրությունը»ՙ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար ու միեւնույն ժամանակ իրավիճակի սրման ռիսկեր տեսնելով: Անգամ մոլորված-գերի ընկած մեր զինվորին ...
Հոդվածագիրըՙ Իրանում Հայաստանի նախկին դեսպան, նույն երկրում դիվանագիտական տարբեր հանգամանքներով երկար ծառայություն մատուցած դիվանագետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին անդամ Գրիգոր Առաքելյանը եղել է մեր թերթի հիմնադիր կազմի անդամ եւ մինչեւ 1994 թ.ը վարել է «Ազգ»ի իրանագիտության բաժինը: Հմուտ վերլուծաբան, լուրջ, պարկեշտ մի անձնավորություն, որի վերլուծականները, ինչպես այս մեկը, նորովի լույս ...
Գերմանիայում, որտեղ ժամանակավորապես բնակվել եմ, խոսքն արժեք ունի։ Գրավոր խոսքն առավել զտված, բանավորըՙ այն արտաբերողի շեշտով վահանապատ, քաղաքացուն առիթ է տալիս խորհելու, թե զենքի արդիականՙ առավել արագ ոչնչացման մեր ժամանակներում, խոսքը, բառը դեռ ուժ ունեն։ Ավելի ճիշտՙ դա է հենց այն զենքը, որի ճիշտ կիրառումը կարող է կանգնեցնել ամեն մի ...
Գիտէինք որ Ատրպէյճանը իր նիւթական կարողութիւններով հոս-հոն քիթը կը մտցնէ բարեկամ ու կողմնակից շահելու համար, սակայն այդ քիթին մինչեւ Վատիկան հասնիլը չէինք պատկերացներ: Ծայրայեղ իսլամը ծայրայեղ քրիստոնեայէն ի՛նչ կրնայ ակնկալել... «Ազգ»ի նախորդ համարին մէջ Տիգրան Եկաւեանի յօդուածը բաւական լոյս սփռած էր այս հարցին վրայ:
Նյութի վերնագիրը կարելի է համարել տարօրինակ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտնական է, շատ լավ հասկանում է բառի արժեքը, եւ երբեք իր պաշտոնական ելույթներում եւ նյութերում «սայթաքումներ» թույլ չի տալիս:
Տպավորություն է ստեղծվում, թե արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները փոքր-ինչ փոխել են Չինաստանի վերաբերյալ նորությունների մատուցման իրենց կանոնները, որոնցում այժմ գերակշռում են տեխնածին վթարների եւ վատ օդերեւութաբանական պայմանների (ցիկլոններ եւ հակացիկլոններ, հեղեղումներ եւ ձնահյուսեր) մասին լուրերը: Վերջերս այդ տեղեկատվական գործակալությունները բավական սեղմ եւ փոքր-ինչ դժկամորեն համաշխարհային հանրությանը տեղեկացրին չինական տիեզերական ծրագրի խոշոր ...
Իսլամական Հանրապետության նախագահը ըստ հերթականության երկրորդ ամենաբարձր պաշտոնյան է Իրանումՙ Գերագույն Հոգեւոր Առաջնորդից հետո: Իրանի նախագահը արտաքին գործերի, զինված ուժերի եւ ատոմային քաղաքականության վրա լիարժեք կառավարում չունի: Նա իր գործունեությունը համաձայնեցնում է Գերագույն Հոգեւոր Առաջնորդի հետ, քանի որ Սահմանադրությամբ վերջինս համարվում է պետության առաջին դեմքը: Նախագահը պատասխանատու է ԻԻՀ սահմանադրության ...
Ֆրեզնոյում (ԱՄՆ) գործող հայագիտական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) մայիսի 14-ին հատուկ միջոցառմամբ պատվել է ճանաչված պատմաբան պրոֆ. Ջորջ Բուռնությանին ՙ շնորհելով նրան ընկերության մրցանակը հայագիտության, իրանագիտության եւ կովկասագիտության բնագավառներում ունեցած իր ավելի քան քառասուն տարիների անգնահատելի վաստակի համար, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ամերիկացի գրող Թորնթոն Ուայլդերի (1897-1975) «Մարտյան իդոսներ» վեպի «Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը» կարծես մեր օրերի նշանաբանն է դարձել: Ամենուրեք ու ամենքի մոտ անհասկանալի վախի, անհայտի սպասումի, խորը հիասթափության ու անորոշության զգացում է: Կարծես քայլում ենք ականապատ դաշտով ու ամեն վայրկյան պայթյունի սպասում, կամՙ կարծես լողում ենք քաղաքական խարդավանքների ավազանում: Սակայն ...
Հունիսի 14-ին Բրյուսելում հրավիրվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը. ըստ ամենայնի, կընթանա Եվրոպական Միության հետ հարաբերությունները կարգավորելու պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքի ֆոնին: Այդ մասին երդմնակալության արարողությունից հետո, դեռեւս հունվարին հայտարարել էր նախագահ Ջոզեֆ Բայդենը , համարելով այդ հարաբերությունների կարգավորումն ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, քանի որ դրանք տակնուվրա էին եղել ...
Գերլարված ժամանակ ենք ապրում: Գրեթե ազգովին սպասում էինք ՀՀ վարչապետի հրաժարականին, որը տարօրինակորեն չհնչեց: Փոխարենն այս ընթացքում հարյուրավոր, հազարավոր կարծիքներ են ասպարեզ նետվում, թե ինչու՞ եւ ինչպե՞ս հայտնվեցինք այս վիճակում: Դրանք ե՛ւ տեղին են, ե՛ւ հարցեր առաջացնող, նաեւՙ հիմնավոր ու ենթատեքստեր պարունակող, որոնց արդյունքում մեր հանրային կյանքը չափից ավելի է ...
Հետնախորշային, արվարձանային հասարակության գոյությունն ընդունելը դարձել է նույնքան անկարելի, անպատվաբեր, որքան «Բրաբուսից» հետո «Զապորոժեցի» ղեկին նստելը, կամ ամբողջ կյանքում սեւ խավիարով նախաճաշելուց հետո մի օր առավոտյան թերխաշ ձու ուտելը:
Տասնամյակներ առաջ ծանոթացանք, շփվեցինք ու մտերմացանք ու այդ մտերմությունը շարունակվեց ցայսօր: Հաճախակի էինք հանդիպում, զրուցում ամեն ինչի մասին: Բայց վերջին տարիների հիմնական թեման հայրենիքն ու ազգիս ապագան էր: Առանց քեզ մտահոգություններս կիսատ կլինեն, լուծումների բանալիներըՙ թերի...
Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 1 եռահարկ դպրոցը մինչեւ Արցախյան առաջին գոյամարտի տարիները եղել է պրոֆտեխնիկական ուսումնարան, որից մնացել էր հին դուռ ու լուսամուտ, բետոնե հատակով դասասենյակներ ու միջանցքներ, խոշոր անցքերով տանիք, խոնավ, բորբոսած:
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի կողմից 2008-2020թթ. ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացված կիրառական առաջարկությունները բովանդակող գիրքը, 248 էջ ծավալով: Տպագրվել է տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ: Գրքի գիտական խմբագիրներն են` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ...
Շվեդաբնակ լեհ հետազոտող եւ դասախոս Էլժբետա Շվիենչիցկան թուրքերենի մասնագետ է եւ արխիվագետ: Թուրքագիտություն է ուսանել Կրակովի Յագելոնյան համալսարանում, 25 տարի թուրքերեն, թուրքական պատմություն եւ գրականություն է դասավանդել Շվեդիայի Ուփսալայի համալսարանում: Էլժբետա Շվիենչիցկան հեղինակ է թուրքերենին, թուրք-լեհական եւ թուրք-շվեդական պատմական կապերին, թուրքական գրականությանը եւ բառարանագրությանը նվիրված գիտական հոդվածների, որոնք լույս են ...
Մի լուսավոր անհատը, նրա մի վեհ արարքն ու գործը կարող են խավարում էլ լույս վառել, սարեր շուռ տալ: Նման խորհուրդ ու արդյունք ունեցավ 1991 թվականին հետերկրաշարժյան Գյումրի, այն ժամանակՙ իր նախնական անաղարտ անունը վերագտած Կումայրի քաղաք մաեստրո Լորիս Ճգնավորյանի կատարած հետիոտն աննախադեպ Ուխտագնացությունը:
Բրիտանական «Գարդիան» պարբերականում մայիսի 24-ին լույս է տեսել թերթի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուի կինոխոսականը հայ դասական «Բարեւ, ես եմ» ֆիլմի մասին: Առիթը Ֆրունզե Դովլաթյանի նշանավոր կինոնկարը https:/klassiki.online/film կայքէջում զետեղելն է: Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար:
Պատկերազարդ բացիկներ ուղարկելու գաղափարը ծնվել է Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ, երբ ֆրանսիացի եւ գերմանացի զինվորները հարազատներին ուղարկվող ծրարների մեջ սկսեցին պատկերավոր քարտեր դնել: Ինչպես եւ յուրաքանչյուր լավ գաղափար, սա էլ անմիջապես տարածում գտավ: Թե որտե՞ղ է տպագրվել առաջին բացիկը, պատասխանը միանշանակ չէՙ ֆրանսիացիները պնդում են, որ առաջին բացիկը թողարկվել է գրավաճառ ...
Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ ուսուցիչ դառնալու համար մանկավարժի որակավորում ստանալը այլեւս պարտադիր չէ:
Հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ միջազգային տնտեսական համաժողով: Նման հեղինակավոր ու ներկայացուցչական միջոցառում Ռուսաստանում անցկացվում է 1997 թվականից։ Համաժողովն այս տարի ուներ ավելի քան 2000 օտարերկրյա մասնակից։ Այն բացառիկ միջոցառում էր տնտեսության եւ բիզնեսի աշխարհում։ Համաժողովի աշխատանքները լուսաբանելու նպատակով Սանկտ-Պետերբուրգ էր մեկնել նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը։