0-ԻՑ ՑԱԾՐ ՄԻԱՎՈՐ ԲԱՔՎԻՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Բաքվում շաբաթ օրը կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Շվեյցարիա-Թուրքիա խաղի առիթով շվեյցարական «Դեր Բունդը» հունիսի 9-ին գրում էՙ«խաղալու են Բաքվում, ուր ժողովրդավարությունը շանս չունի, ուր ցուցանմուշ են դառնում զոհված զինվորների սաղավարտները, իսկ քաղաքականությունն այս երկրում ընտանեկան հասկացություն է»: «Հյուրընկալ երկիրը 0 միավոր է ստանում» վերնագրյալ հոդվածում հեղինակը Ադրբեջանի այդ վարկանիշը շեշտում էՙ հղում անելով ամերիկյան «Ֆրիդոմ հաուսի»ՙ ժողովրդավարությանը տված գնահատականին: Ով իշխանական կլանի դեմ է ելնում, կյանքը վտանգված է, գրում է շվեյցարական լրատուն, որ անդրադառնում է նաեւ Արցախի դեմ պատերազմից հետո Ալիեւիՙ հայ զոհերին նվաստացնող ռազմավարի ցուցադրությանը: «Քննադատություն եղավ, բայց ակնկալելի մեծ ալիք չբարձրացավ. Ալիեւը վաղուց գիտե քննադատությունն ինչպես լռեցնելՙ երկրի ներսումՙ բռնաճնշելով, արտերկրումՙ դրամով», գրում է «Դեր Բունդը»: |