Հայերս սիրում ենք աշխարհին զարմացնել, փոխանակ հիացնելու: Պատերազմը տանուլ տալուց, անձնատվական փաստաթուղթ ստորագրելուց եւ պայմանավորվածից շատ ավելին զիջելուց հետո Նիկոլ Փաշինյանի համառությունը պաշտոնից կառչած մնալու եթե բացատրվում էր նրա մտավոր ու հոգեկան դրությամբ, ապա արտահերթ ընտրություններում նրա ստացած ձայների քանակը, նույնիսկ եթե նվազ լիներՙ քան իր մրցակիցներինը, պիտի ապշեցներ բոլորին, ...
Իշխանությունը, ի դեմս իրավապահ մարմինների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման որոշում է կայացրելՙ մեղադրանք առաջադրելով քրեական օրենսգրքիՙ ընտրողներին կաշառք տալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով: Չարչյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ ահա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիՙ ...
Ասել, որ ընտրության արդյունքը անսպասելի էր բոլորի համարՙ նշանակում է ոչինչ չասել, կամ ասել այն, ինչ բոլորն են ասում: Արդեն մի քանի օր էՙ փորձագիտական եւ քաղաքական շրջանակները փորձում են գտնել այն պատճառները, որոնք բերեցին պատերազմում պարտություն կրած ղեկավարի եւ նրա քաղաքական ուժի հաղթանակին: Ու այդ պատճառները հիմնականում կառուցում են ...
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը իշխող ՔՊ -ն, արհամարհելով պատերազմի հետեւանքներից կուչ եկած մեր երկրի բնակիչերի մի մեծ զանգվածի հոգեբանական տրավման, դեպրեսիան, հրավառությամբ ու մուրճով տոնեց իր հաղթանակըՙ ի տես Եռաբլուրի, զոհերի, անհետ կորածների, գերիների ընտանիքների: Բարոյազուրկ վերնախավը ընտրվում կամ վերընտրվում, բայց ավաղ, ընտրախավ չի դառնում, իսկ ավելի ցավալին այն ...
Էրտողանը «փառք Աստուծոյ, որ Պայտընը Հայոց ցեղասպանութեան հարցը չ՛արծարծեց» ըսեր է ու հանգիստ շունչ մը քաշեր ԱՄՆ-ի նախագահ Ճօ Պայտընին հետ իր տեսակցութենէն ետք: Ով գիտէ, մարդը որքա՜ն մտածեր է, թէ ինչպէ՞ս պիտի ընդառաջ երթայ այն նախագահին, որուն երկրին հանդէպ խօսքի ի՛նչ նիզակներ ճօճած է, ի՛նչ սպառնալիքներ համարձակած է նետել ...
Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքը: Ընտրություններն անցան ներքաղաքական ավելի քան լարված պայմաններում: Նույնքան լարված էր նաեւ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններում, մասնավորապես Սյունիքի հատվածում: Ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ մերձեցման մտավարժանքներ անող, հայաստանյան իշխանություններին դրական ազդանշաններ հաղորդող Թուրքիայում, որը Զանգեզուրի ...
2021 թ. հունիսի 18-ին նախագահական 13-րդ ընտրություններում Հոջաթոլէսլամ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընտրվեց Իրանի 8-րդ նախագահՙ 28,9 միլիոն քվեիցՙ ստանալով 17,9 միլիոնը: Ռայիսիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած Իրանի քաղաքացիների 62 %-ը:
Հունիսի սկզբին, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ձինփինիՙ Ցինհայ նահանգ տեսչական ուղեւորության ժամանակ, թիբեթցի հովիվ Սոնան Ցեժանը գրկաբաց տուն հրավիրեց նախագահ Սիին եւ նրան մատուցեց ավանդական «խադակ» կոչվող երկար թաշկինակը, որը հանձնում են հատկապես հարգելի հյուրերին: Ցեժանն ուրախությամբ տեղեկացրեց նախագահին, որ հովիվների կյանքն օրեցօր բարելավվում է ...
Աւարտեցան Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւնները: Կեդրոնական ընտրական յանձնաժողովը յայտարարեց ընտրութեան նախնական արդիւնքները, ըստ որոնցՙ իշխող կուսակցութիւնըՙ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացած է ձայներուն 53.92 %, Քոչարեանի «Հայաստան» դաշինքըՙ 21.04 %, Սերժ Սարգսեանի հովանաւորած «Պատիւ ունեմ»-ըՙ 5.23 %: Այս երեքն են, որ կը յաւակնին մուտք գործել խորհրդարան: Մինչ աւելի փոքր տոկոսներ ստացած ...
Այն, ինչ կատարվում է մերօրյա Հայաստանում, տարօրինակից մինչեւ ցնցող կարելի է որակել: Խոսքն անշուշտ առաջին հերթին ազգային ժողովի արտահերթ ընտրություններին է վերաբերում, որի արդյունքներն ամրապնդեցին հանրային որոշակի շրջանակների մասամբ սասանվող սպասումներն ու հուսապնդեցին այլոց ակնկալիքները: Այլ պայմաններում ու պարագայում այսօրինակ վիճակները գրեթե սովորական գործընթացներ են, որոնց հարկ է առնվազն վերլուծողի ...
Ընդդիմությունը բլից- կրիգի էր սպասում. չեղավ: Հատկապես Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներն ու հանդիպումները մարդաշատ էին, էներգետիկա կար, ամբիոնի ու լսարանի միջեւ հոգեհուզական, բնական ու բանական կապ կար:
Նախընտրական թե հետընտրական Հայաստանում գլխավոր հարցը մնում է սահմանների անձեռնմխելիության, դրանց ապահովության խնդիրը: Այդ խնդիրը, ինչպես գրել ենք քանիցս, ամենեւին նոր չէ, այն եղել է միշտ, սովետական կացնով մեր սահմանների կացնագծումից հետո էլ, զոռով, խաբեությամբ, ռուսական «արբիտրաժությամբ» թե հայկական դավաճանությամբ: Մինչեւ 1970 թ. Խ. Հայաստանի սահմաններից 1400 քառ. կմ տարածք ...
Ով ասեսՙ չխոսեց ժողովրդի մասին: Ու դրանք ամենեւին էլ սիրո խոստովանություններ չէին, ինչը ամոթալի բան է համարվում մի երկրում, որտեղ չհայրենասիրության համար քարկոծում են: Խոսեցին եւ նրանք, որոնք միջազգային հարաբերություններ են սովորում, բայց չգիտենՙ Իրանը մեր հյուսիսայի՞ն, թե՞ հարավային հարեւանն է, խոսեցին եւ նրանք, որոնք ռազմական փորձագետ են կոչվում, բայց ...
Ամէն ժողովրդավար երկիրներու մէջ ընտրութիւնները անխուսափելիօրէն կը յառաջացնեն հակամարտութիւններ, եւ երբեմն ալ` սուր ելոյթներ: Յունիս 20ի նախօրէին Հայաստանի մէջ եւս նման մթնոլորտ մը հասկնալի եւ ընդունելի պիտի ըլլար, եթէ երկիրը բնականոն պայմաններու տակ գտնուէր: Սակայն, արտակարգ եւ անսովոր իրավիճակի մը մէջ կը գտնուի երկիրը, եւ համապատասխանաբար կողմերը պարտաւոր են նկատի ...
Երեւանի Վահան Թեքեյան անվան դպրոցում, մասնակցությամբ իր ամուսնուՙ Երվանդ Ազատյանի, որդուՙ Ժիրայր Բաբազյանի, ընտանիքի բարեկամուհի Մարինա Արաքչյանի, դպրոցի տնօրենուհիՙ Ծովինար Մարդանյանի եւ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի տեղի ունեցավ նկարչուհի եւ ուսուցչուհի Նորա Իփեքյան-Ազատյանի անվան Հայոց Լեզվի դասարանի պաշտոնական բացումը:
Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս ամեն հայ ունի իր ճշմարտությունը: Կարդում եմ հետընտրական մեկնաբանություններն ու զարմանում, թե ինչպես են բոլորը բոլորին մեղադրում այս կամ այն ընտրության մեջ: Մեկը նույնիսկ գրել էր, որ եթե ֆեյսբուքը հնարավորություն ընձեռեր, ապա ընկերության հայտ կտար բոլոր այն մարդկանց, ովքեր կողմ են քվեարկել իր նախընտրած թեկնածուին, եւ ...
2021-ի հուլիսի 30-ից գերմանական «Կոնդոր» ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ կկատարի Մայնի Ֆրանկֆուրտից Երեւան: Ինչպես իրազեկում է «Կոնդորի» պաշտոնական կայքէջը, գիշերային թռիչքները կկայանան ուրբաթ օրերին, մեկ ուղղությամբ տոմս կարելի է գտնել 199, 99 եվրոյով: Հայաստան թռչելու, այնտեղ հանգստանալու շարժառիթը ոչ միայն գեղեցկագույն բնությունն է, համաշխարհային վաղ քրիստոնեական կոթողներն ու երկրի հարուստ ժառանգությունը, ...
Էդուարդ Ղազարյանը կամերայինից մինչ մոնումենտալ քանդակի ժանրերի ղազախստանցի քանդակագործ է: Ծնվել է 1964 թվականին, Ալմաթըում, 1991 թվականին ավարտել է տեղի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1992 թվականից ունեցել է վաթսունից ավելի անհատական ցուցահանդեսներ Ղազախստանում եւ արտերկրում, մասնակցել խմբային նախագծերի, արվեստի փառատոների, արվեստի միջազգային կեցավայրերի, Ղազախստանի եւ միջազգային արվեստի ստուգատեսներում հանդես եկել որպես ...
Մոտ 50 երկար տարիներ Դընի Դոնիկյանը (Denis Donikian) ձայնազուրկների մունետիկն է եղել, անզիջող քննադատը կաշառակերների ու բռնապետերի: Ծնվել է Վիենում (Ֆրանսիա) Ցեղասպանությունից փրկված ծնողների ընտանիքում: Հեղինակ է, ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ավելի քան 40 արձակ եւ չափածո հատորների: Գրում է հիմնականում ֆրանսերեն լեզվով, երբեմն նաեւ հայերեն: Ավարտել է Սեւրի քոլեջը ...
Մարդկության զարգացման ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ առաջընթացը միշտ պայմանավորված է եղել գիտության զարգացմամբ: Ապացուցված է նաեւ, որ որքան զարգացած է մարդկային հասարակությունը, այնքան ավելի արագ է զարգանում նաեւ գիտությունը: Այսինքնՙ գիտության զարգացումն ու մարդկային հասարակության առաջընթացը մշտապես պայմանավորում են միմյանց եւ գտնվել ու գտնվում են ուղիղ համեմատական կապի ...