RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2941, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱԼԻԲԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ. «ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵՔ, ԱՅԼԱՊԵՍ ԶՂՋԱԼՈՒ ԵՔ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Այդ մասին հուիսի 13-ին հաղորդագրությամբ նշել է պաշտոնական РИА Новости գործակալությունը: Նախքան հաղորդագրության բովանդակությանն անդրադառնալը հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ -ի գծով նրա դաշնակիցները, Թուրքիան ներառյալ, որոշել են մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Այդ ամսաթիվը ԱՄՆ-ի համար խորհրդանշական է, որովհետեւ Նյու Յորքի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2001 թ. սեպտեմբերի 11-ին:

Խնդիրը, սակայն, սոսկ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելը, չէ, այլ Քաբուլի «Համիդ Քարզաիի» անվան միջազգային օդակայանի անվտանգությունը: Դա, ինչպես ամերիկյան կողմն է մատնանշել, անհրաժեշտ է դիվանագետների մուտքը երկիր ապահովելու համար: Ապահովման պարտավորությունն ինքնակամ ստանձնել է Թուրքիան, պահանջելով փոխարենն ԱՄՆ-ից ռազմական եւ «նյութական» օգնություն: Նյութականի պարագային խոսքը, ըստ ամենայնի, վերաբերում է ֆինանսականին: Համենայն դեպս, թուրքական լրատվամիջոցները հայտնել են հարցի շուրջ ամերիկյան կողմի հետ ծավալվող բանակցությունների մասին, ինչն անձամբ հաստատել է նաեւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը :

Թուրք զինծառայողների թիվն Աֆղանստանում 500 է: Ամերիկյան կողմի հետ ընթացող բանակցությունների դրական ավարտի դեպքում պետք է ավելացվի նրանց թիվը: Պենտագոնը որպես համալրում, թուրքական կողմին առաջարկել է Պակիստանի զորքեր: Ի դեպ, նախագահ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում, նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում կայացած հնդիպմանը քննարկել էր Քաբուլի օդականի պաշտպանության հարցը եւ ստանձնել դրա պատասխանատվությունը:

Ավելին, նախքան Բայդեն-Էրդողան հանդիպումը, մայիսի առաջին օրերին օդակայանի հարցում Թուրքիան համաձայնության էր եկել ԱՄՆ-ի հետ, իսկ դա բուռն հակազդեցություն էր առաջ բերել երկրում: Ընդդիմությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ Էրդողանին մեղադրել էր «թուրք զինվորին հանուն դոլարի զոհաբերելու» պատրաստակամության մեջ, իսկ քաղաքական անկախ դիտորդները դա վերագրել էին Էրդողանի նախագահ Բայդենին սիրաշահելու նկատառումներին:

Ամեն դեպքում բարդ է Էրդողանի վիճակը, մանավանդ որ թալիբների «պաշտոնական պատվիրակությունը» հուլիսի 8-9-ը այցելել է Մոսկվա, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել Պուտինի իշխանությունների հետ: Թե ի՞նչ բնույթի են դրանք, Կրեմլը չի նշում: Այնուամենայնիվ պաշտոնապես ընդունելով թալիբներին, Մոսկվան նախադրյալներ է ստեղծում, որ վերջիններս ներթափանցեն Միջին Ասիա եւ դրանով ընդարձակվի միջազգային այդ ահաբեկիչների աշխարհագրությունը, ակնհայտ է:

Գալով РИА Новости-ի հաղորդագրությանը, ապա այնտեղ նշված է, որ «Թալիբան» շարժման ղեկավարության հուլիսի 13-ին տարածած հայտարարության մասին, որտեղ պարզորոշ ընդգծվում է. «Թուրքիան պարտավոր է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ հեռանալ Աֆղանստանից: Նույնիսկ ավելի շուտ: Հիշեցնենք, որ Անկարան առաջարկել էր իր զինծառայողներին թողնել երկրում պաշտպանելու համար Քաբուլի օդակայանի անվտանգությունը: Թուրքիայի ղեկավարության այս որոշումն անմիտ քայլ է, որովհետեւ ոտնահարում է Աֆղանստանի ինքնիշխանությունն ու խախտում տարածքային ամբողջականությունը: Մենք համառորեն պահանջում ենք թուրք ղեկավարներից չեղյալ հայտարարել ընդունած որոշումը: Նախազգուշացնում, որ օտարերկրյա բոլոր զորքերին դիտարկում ենք իբրեւ օկուպանտ ուժեր»:

Վերջում թալիբների ղեկավարությունը հարկ է համարել զգուշացնելու, որ Թուրքիան եթե չհեռանա Աֆղանստանից, հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ստանձնելու է ինքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ