RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1021, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

Ամառվա եղանակային շոգ պայմաններին զուգահեռ Իրանը էլեկտրականության արտադրության լուրջ խնդրի առջեւ է կանգնել, քանի որ արտադրվող էլեկտրաէներգիան չի բավարարում պահանջարկը եւ իշխանությունը հարկադրված կատարում է մասշտաբային անջատումներ:

Եվ սա այն դեպքում, երբ իրանական էլեկտրաէներգիայի արտահանումը դադարեցվել է: Ավելին, այդ պայմաններում անջատվել են 1000 մեգավատտ հզորությամբ երկու էլեկտրակայաններ: Միաժամանակ իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը:

Եվ ահա շահեկան իրավիճակում կարող են հայտնվել հարեւան Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը, քանի որ Իրանի էլեկտրաէներգետիկական արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Մաշհադին հայտարարել է, որ Իրանը որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել այդ երկրներից:

Ակնհայտ է, որ էներգետիկ ճգնաժամի պատճառը չոր եղանակն է եւ սակավ տեղումները, որի համար կտրուկ մեծացել է էլեկտրականության սպառումը: Ըստ էության ջրի հարցը առաջիկայում առավել կարեւորություն ձեռք կբերի տարածաշրջանում, իսկ իրանական կողմը փաստորեն պատրաստ կլինի ներմուծել էլեկտրաէներգիան հարեւաններից, այդ թվումՙ հարեւան Հայաստանից: Սակայն հարց է առաջանումՙ արդյոք Հայաստանը կարող է բավարարել նախ սեփական կարիքները, ապա իրանական սպասելիքները, որոնք, անշուշտ, բավարարելու պարագայում կարող են լինել փոխադարձ շահեկան գործարք:

Ներկայումս, երբ Արցախի եւ ըստ այդմ Հայաստանի ջրային պաշարների համար որոշակի սպառնալիքներ են առաջացել, այս հարցը կարող է կենսական դառնալ նախ Հայաստանի համար: Ավելին, օգտվելով ստեղծված իրավիճակիցՙ Ադրբեջանը, լինելով Արցախից ռազմակալված տարածքների ջրային պաշարների տնօրինող, ինքը կառաջարկի իրանական կողմին գնելու էլեկտրաէներգիա: Փաստորեն Իրանի կողմից էլեկտրաէներգիայի գնման հարցում Ադրբեջանը կարող է դառնալ մրցակից Հայաստանին:

Այդ մասին է վկայում այն, որ զանգվածային լրատվամիջոցները ահազանգում են թշնամու կողմից Արցախի գետերի հունի փոխումը, որը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար: Այլ կերպ ասած, պաշտոնական Բաքուն ջրային քաղաքականությամբ կարող է վնասել ոչ միայն հայկական գյուղատնտեսությունը, այլ նաեւ էներգետիկ համակարգը: Ահա թե ինչու իրանական էներգետիկ պահանջարկը Հայաստանից, հատկապես հեռանկարում կարող է բերել նրան, որ հայկական կողմը հանդես գա սահմանափակ առաջարկներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ