RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 995, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՍ ՊԻՏԻ 49 ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՊՐԵՄ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Բորիկը Մարտակերում էր, տասնութ օր այնտեղ մասնակցել է մարտերին:

Այնուհետեւ հրաման են ստացել գնալ Մատաղիս, որտեղ էլ ծանր վերք է ստացել: «Անօդաչուն նկարել էր մեզ, Սմերչով խփեցին: Հիսուն հոգի էինք, բոլորն աչքիս առաջ մահացան: Ես զգացի, որ «սնարյադ» ա գալիս վրաս, ինքնըստինքյան թռա խրամատի մեջ, հենց էդ պահին աջ կողքիցս խփեց «սնարյադը»: Սկզբից չգիտեի, որ ձեռքս կտրվել ա, հետո պատահական հայացքս թեքեցի ձեռքիս, տեսաՙ կախ ա ընկել: Մի հոգի էլ կար, մոտեցավ, որ օգնի ինձ, եւ հենց օգնելու ժամանակ էլ սպանվեց: Մնացի մենակ, հույսս կտրել էի, որ պիտի ապրեմ: Նստեցի, նռնկը վերցրի, քաշեցի, որ ինձ պայթացնեմ, էդ պահին հետախուզական խումբ մտավ, քցեցի իրանց վրա, բոլորը մահացան: Էդ ժամանակ զգացողություն էր, որ մեկն ինձ ասում աՙ դու փրկվելու ես, գնա»,-պատմում է Բորիկը:

Այդպես վիրավոր սողալով հասել է Մարտակերտ: Այդ ընթացքում նա շարունակում էր մնալ թշնամու թիրախում, շուրջբոլորը պայթյուններ էին, սակայն կրակը վրիպում էր: «Մտածում էիՙ տեղ չեմ հասնի, շատ մոտ էին իրանք ինձ, սակայն կողքերս էր պայթում մենակ: Ոնց որ մեկը ձեռքը գլխիս վրա պահած լիներ, որ սնարյադները չկպնեին»:

«Բժիշկներն ասում էին, որ մեռած եմ հասել այդտեղ, չորս լիտր արյուն էի կորցրել: Վերակենդանացման բաժանմունքում անցկացրածս օրերին գրեթե անգիտակից եմ եղել, հետո են պատմել ինձ, որ բժիշկները հարցրել ենՙ ծնողներիս հետ ոնց կապվեն, հասկացրել եմ, որ հեռախոս տան: Կրծքիս երկու դաջվածք ունեմՙ մի կողմում մամա, մյուս կողմումՙ պապա, հեռախոսով պապայի համարն եմ հավաքել եւ ցույց տվել դաջվածքը»,- ասում է 19-ամյա Բորիկ Ավետիսյանը, որ զորացրվելու էր 2021 թ-ի ամռանը եւ ընդունվեր կոնսերվատորիայի թմբուկի բաժին, եթե չլիներ պատերազմը եւ ձեռքի վիրավորելը: Ինքն իրեն հաճախ է հարցնումՙ ինչու է հիսուն զինակիցներից հենց միայն ինքն ապրում, սակայն դեռ պատասխանը չի գտել:

«Ես պիտի էդ 49 հոգու փոխարեն ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ, եւ բոլորս պետք է տենց ապրենք: Ժամանակը միայն արժեքավոր բաների վրա պետք է ծախսենք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ