RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3140, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

3 ԶԻՆԾԱՌԱՈՂՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԵՎ ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել են դեպքիՙ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել եւս մեկ ժամկետային զինծառայողիՙ դիրքի ավագիՙ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել էՙ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու եւ ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ 2021թ. օգոստոսի 19-ինՙ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի , Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերըՙ հրազենային վնասվածքներով:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր երեք զինծառայողների համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվելՙ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարանՙ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ