RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3099, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸՙ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ

Ն. Յ.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը դատարանում շարունակ նույն հարցն են առաջ քաշումՙ ինչպես շարունակել դատավարությունը, եթե Արմեն Գեւորգյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն:

Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գեւորգյանը պնդում են, որ այս հարցով դատավորը պետք է դիմի Սահմանադրական դատարան: Միայն բարձր դատարանը կարող է ասելՙ եթե անձը դատաքննության ընթացքում անձեռնմխելություն ունի, ո՞ր կառույցը պետք է դիմի խորհրդարան, որպեսզի պատգամավորի նկատմամաբ իրավական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նախկին ենթակա Արմեն Գեւորգյանը մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ մեկ միլիոն դոլար կաշառք ստանալու եւ ապօրինի ճանապարհով ձեռք բերած եկամուտներն օրինականացնելու մեջ:

2018 թվական, օգոստոս. նույն դահլիճում եղել է առաջին դատական նիստը, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացվել:

«Հենց այդ ժամանակ մենք հնչեցրել ենք 300.1 հոդվածի իրավական որոշակիության խնդիրը: Մոտ երկու տարի անցկացրել եմ բանտում, քանի որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել այդ հոդվածի իրավական որոշակիության խնդիրը:

Հոդվածի վերաբերյալ հեղինակավոր փաստաբաններն իրենց եզրակացությունն են հայտնել:

Նույնիսկ Եվրոպական դատարանի Մեծ պալատի որոշման մեջ այդ հոդվածի վերաբերյալ հետեւյալն էր գրված. «Մենք չենք հասկացել այդ հոդվածի էությունը. ենթադրում ենք, որ դա թարգմանության սխալ է»: Մինչդեռ հոդվածը ճիշտ էր թարգմանված: Պատկերացրեքՙ այդ հոդվածի հիմար ձեւակերպումն ինչ աստիճանի է, որ նրանք մտածել են, թե թարգմանության սխալ է»,- օգոստոսի 24-ի դատական նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա հավելեց, որ այն ամենի համար, ինչ որ եղել էՙ բոլոր հետեւանքներով, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

«Մինչ այսօր դատախազությունն ինձնիցՙ Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահից, ներողություն չի խնդրելՙ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար»,- հայտարարեց Քոչարյանը:

Նշենք, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել Սահմանադրական Դատարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ