RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2021-08-25 22:46:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1743, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 25.08.2021 թ.

Հեռախոսը գուժեց հերթական ցավալի լուրը. Բեյրությում 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մեթր ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ :

Այս անունը մեր օրերումՙ Հայաստանում հայտնի է միայն Սփյուռքի հետ առնչվող շրջանակներում, այն պարագայում, երբ մինչ օրս նա չէր իջնում թե՛ հայատառ, թե՛ արաբատառ, թե՛ ֆրանսատառ մամուլի էջերից, առավելաբար, արաբական աշխարհում:

Երդվյալ համայնավար, անկոտրում հայրենասեր, ճշմարտության ջատագով, պրպտող գրագետ, տեսական-քաղաքական գրքերի ու հոդվածների հեղինակ:

Ահա՛ մտավորական Գասպար Տերտերյանի, ավելի քան, հակիրճ բնութագիրը:

Չնայած իր որդեգրած քաղաքական հայացքներին, Գասպար Տերտերյանը ողջունեց հայրենիքի անկախացման փաստը, ամենայն ակտիվությամբ ու սրտացավությամբ լծվեց Հայրենիքի բարօրության գործին թե՛ՙմամուլով, թե՛ այցելություններով եւ մինչեւ վերջ մնաց Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների քաղաքական քուրայում:

Լույս իջնի հեռավոր գերեզմանիդ, իմ ազնիվ բարեկամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ