RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1227, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ՀԱՃԱՐԵՆՈՒՑ ՔԱՄԱՆՉԱ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ, ՈՐՈՎ ՆՎԱԳԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծննդով Արցախից քամանչահարը հաճարենուց իր ձեռքով քամանչա է պատրաստել, որը հայկական ժողովրդական տեմբրից բացի ունի նաեւ դասական եւ աշխարհի այլ երկրներին բնորոշ տեմբր, մասնավորապես` բուլղարական, մոլդովական, ռումինական, հունական:

«Ես կարողացա պատրաստել այդ գործիքը եւ կարողացա նվագել Ռիմսկի Կորսակովի «Իշամեղվի թռիչքը», Վիվալդիի ստեղծագործությունները, որոնք միջազգային փառատոններում ինձ մեծ հաջողություններ բերեցին: Մինչեւ օրս նվագում եմ իմ պատրաստած գործիքով», - պատմում է Ալեքսանդր Մովսեսյանը:

Նա մշտապես ապացուցել է, որ քամանչան հայկական գործիք է: Քամանչայի ծագման, զարգացման, կատարողական արվեստի մասին աշխատություն է գրել եւ ներկայացրել Է համառուսաստանյան, համամիութենական եւ միջազգային կոնֆերանսներում: Սիրելով երաժշտական գործիքը եւ իր աշխատանքը` միշտ բարձր է պահել հայկականը եւ հայ տեսակը:

Ալեքսանդր Մովսեսյանը երաժշտական կրթություն ստացել է դեռեւս 8 տարեկանից: Նախ սովորել է ջութակ, ապա քամանչա, ոգեշնչման աղբյուր ունենալով Սայաթ-Նովային:

Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քամանչայի դասարանը: Սովորել Է նաեւ Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, ստանալով «Երաժշտագետ» եւ «Գործիքագետ» որակավորումները:

Որպես մենակատար աշխատել Է ԼՂ պետական էստրադային նվագախմբում, ինչպես նաեւ աշխատել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում` օրերս վախճանված Վլադիլեն Բալյանի ղեկավարությամբ:

Ընտանեկան հանգամանքներից ելնելով` 1984 թ-ին Ալեքսանդրը ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, սակայն շարունակել է քամանչան ներկայացնել ամեն տեղ:

Նա ոսկե մեդալով է պարգեւատրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայ մշակույթին մատուցած ծառայության համար:

Ռուսաստանյան մի շարք փառատոնների դափնեկիր է:

ՌԴ նախագահի հրամանագրով պետությանը մատուցած ծառայությունների համար արժանացել է ՌԴ վաստակավոր գործչի կոչմանը:

Ալեքսանդր Մովսեսյանը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրում»` հայ ազգային մշակույթը զարգացնելու, ինչպես նաեւ քամանչա երաժշտական գործիքն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ