ԳՈՂԸ ՈՐ ՏՆԻՑ ՉԼԻՆԻ, ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ ՆԱԻՐ ՅԱՆ «Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք դրա մասին: Ըստ Սովետական Միության քարտեզիՙ ճանապարահի այդ հատվածը, որտեղ նրանք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ: Սահմանազատման գործընթաց չի սկսվել, երբ սկսվի, հստակեցումները կտրվեն»,- սեպտեմբերի 14-ին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը : Հետո Էդուարդ Աղաջանյանը դժգոհել է, թե ինչու լրագրողներն ավելի բովանդակային հարցեր չեն տալիս իրեն, քան Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների տեղադրած անցակետի վերաբերյալ հարցն է: «Ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության գործընթացի մաս կազմելուն, գործնականում իր քայլերով է՛լ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը: Այս խնդիրը պետք է մշտապես լինի մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում: Այն, ինչ Ադրբեջանն է անում, նպատակը խաղաղության օրակարգն արժեզրկելն է: «Քաղաքացիական պայմանագիրը» գնում է խաղաղության ճանապարհով եւ պատրաստվում է չտրվել սադրանքների, մենք պահպանում ենք մեր սառնասրտությունը, խաղաղության քաղաքականությունը, որը կարող է ուղեկցվել զոհերով, այլ տհաճ եւ անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով մեր քաղաքական ուժը պետք է տանի քաղաքական գործընթացըՙ հաշվի առնելով, որ ստացել է ժողովրդի մանդատը»,- շարունակել է Էդուարդ Աղաջանյանը: 33-ամյա պատգամավորը, որի անգամ քաղաքական գործունեության պարագայում հանրությանը հայտնի է որպես դիջեյ, շարունակում է քաղաքական հայտարարություններում նշել, որ ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, տեղանուններն էլ ադրբեջաներերն են, որովհետեւ ադրբեջանական տարածքների անուններ են: Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական անցակետի վերաբերյալ հայտարարության մեջ ընդծում է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»: Առանց այլեւայլության, պետական մակարդակով, պետական տարբեր օղակներ նշում են հայկական տեղանունների ադրբեջաներեն անուններ, ասես տարօրինակ ու անընդունելի ոչինչ էլ չկա: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Դատախազությանը «Առաջինը` արդյոք ադրբեջանական զինուժի արարքներում Դատախազությունը տեսնում է ՔՕ-ին համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործության դրսեւորումներ եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկել: ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, 3.5կմ խորանալու, ինչպես նաեւ Գորիս-Կապան ճանապարհը փակելու դեպքերով կա՞ն հարուցված քրեական գործեր: Երրորդ հարցը` եթե ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, ճանապարհները փակելու դեպքերով կան հարուցված քրեական գործեր, ապա ե՞րբ են հարուցվել, ի՞նչ փուլում են եւ կա՞ն արդյոք մեղադրյալներ»: Դատախազությունը պատասխանել է, որ մայիսի 13-ից սկսած հարուցվել են մի շարք քրեական գործեր բավականին ճոխ հոդվածներով: Պատասխանի մեջ ասվում է, որ նշված գործերով նախաքննությունը շարունակվում է եւ որպես մեղադրյալներ ներգրավված անձիք չկան: «Ինչու չկան ներգրավված մեղադրյալներ եւ ինչու ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության համար չենք ստեղծում պրոբլեմ: Ինչո՞ւ ենք թողնում, որ ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը օգտվի իր ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ որպես հանցագործի չեն վերաբերվում նրանց: Ինչո՞ւ նրանց նկատմամբ չի հայտարարվել միջազգային հետախուզում. Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս շպրտելու իրավական ճանապարհը գտնվում է Դատախազության ձեռքին:Ինչո՞ւ ենք մենք վախենում Ալիեւից եւ Ալիեւի կլանից»,- ոչ հռետորական հարց է ուղղում Թագուհի Թովմասյանը: Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհով անցնող իրանցի վարոդներն անակնկալի են եկել: Նրանք պատմել են, որ Որոտանի հատվածով անցնելիս իրենց կանգնեցրել են ադրբեջանցիները. Դիզվառեիք են ուզել, նաեւ ամեն մեքենայի համար պահանջել են 120 դոլար: «Խնդիրն այն է, որ շատ նեղ ճանապարհ է. մի բեռնատար կանգնեցնում են եւ մեզանից դիզվառելիք են ուզում տարբեր պատրվակներովՙ ամրագոտի չես կապել կամ նոր ես կապել: Ամենահետաքրիրն այն է, որ ադրբեջանցիները հայ են ներկայանում»,- պատմել է իրանցի վարորդը: Ինչպես իրանցի վարորդն է պատմում, հիմա Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրին կից հատվածում իրանական բեռնատարների մեծ կուտակում կա: Վարորդները ստիպված են ենթարկվել ադրբեջանական անցակետի պահանջներինՙ սպասելով հարցի կարգավորմանը: Իսկ հայկական կողմը... |