RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2990, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ» ԺԱՆՐԻՑ

ՆԱԻՐ ՅԱՆ

Աբսուրդ 1. ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Աժ նախագահի ընտանիքներին բուժօգնությամբ ապահովել` պետբյուջեի հաշվին :

Նշենք, որ սեպտեմբերից սկսածՙ պետպատվերով բուժօգնություն ստանալու արտոնություն ունեցող անձինք ամիսներ շարունակ հերթագրվել են, սակայն պարբերաբար մերժվում են: Պետպատվերով բուժումը կասեցվել է, որովհետեւ բյուջեում դրա համար գումար չկա:

Աբսուրդ 2. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է. «Թշնամին ոստիկանական հենակետ է դրել Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ» :

Ասել է թե Հայաստանի անկախ Հանրապետության հարեւանը Սովետական Ադրբեջանն է, իսկ դրա մասին գիտենք միայն մենք ու Ադրբեջանը:

Աբսուրդ 3. Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած «մասշտաբային եւ գունագեղ տոնակատարության» համար, ըստ «Հրապարակի» հրապարակմանՙ հատկացվել է 1 միլիարդ դրամՙ 2 միլիոն դոլարից ավելի գումար :

Նշենք թեմային առնչվող մի քանի փաստՙ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 միլիոն 775 հազար դրամ: 100 միլիոն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար:

Անկախության 30 ամյակին ծախսվելու է 10-11 անգամ շատ գումար, քան երբեւէ:

Աբսուրդ 4. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում մեջբերել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցից հատվածներՙ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրանք անվանել է «հորինված տեսարաններ» :

Չլինի՞ թե, ըստ Ալեն Սիմոնյանի, ադրբեջանցիները հայ գերիներին մեղրուկարագով են կերակրում, Մալդիվներում հանգստի ուղարկում:

Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել են. «Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ հայ գերիներին Բաքվում չեն տանջել. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստաթղթերը կեղծ են»:

Աբսուրդ 5. «Գորիս-Կապան ճանապարհը դուրս է գալիս ՀՀ տարածքից, այդ պատճառով այնտեղ հայտնվել են հայտնի ցուցանակներն ու հենակետերը: ...Իմ կողմից Էյվազլի եւ Չայզամի ադրբեջանական տեղանունները կիրառվել են մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման օրենքով»,-ԱԺ-ի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ