ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄԻՍՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԼՈՒԾԵԼ ՄԻ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑՙ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԻ ՉԱՇԽԱՏՈՂ ՎԵՐԵԼԱԿԻ ԽՆԴԻՐԸ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն Փաշինյան,
Կրկին Ձեզ են դիմում Երեւանի Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտանիքների համար։
9 հարկանի շենքի վերելակը պարբերաբար չի աշխատում (վերջին խափանումն այժմ արդեն մեկ շաբաթ է տեւում), քաղաքապետարանը ու նրան ենթակա մարմինները հավուր պատշաճի հիմնանորոգելու փոխարեն զբաղվում են էժանագին մանիպուլյացիաներով, քաղաքապետարանի տեղեկատվական վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը մայիս ամսին լրագրողներին ցինիկաբար ստում էր, թե վերելակը չի աշխատում օր-օրուկես, մինչդեռ շենքում բնակվող վաստակաշատ, թեեւ արդեն ծեր մարդիկ այս տարի ամիսներով զրկված էին (հիմա էլ զրկված են) տնից դուրս գալու տարրական հնարավորությունից։
Արձանագրելով, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապացուցել է, որ տակավին ի վիճակի չէ լուծել այս տարրական խնդիրը, դիմում ենք ձեր անմիջական աջակցությանը եւ կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը։
Հարգանքովՙ Օրբելի 63/1 շենքի բնակիչներ |