RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2587, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՎԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն չկա. դատարանի կողմից փորձաքննություն նշանակելուց հետո լռություն է տիրում: Խոսում, բողոքում են միայն փաստաբանները, որոնք պարբերաբար բարձրաձայնում են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, բայց խափանման միջոցը փոխելու համար առողջապահական հանձնաժողովի եզրակացությունն է պետք: Իսկ հանձնաժողով դեռ ստեղծված էլ չէ, թեեւ դատարանն էր որոշում կայացրել դրա անհրաժեշտության վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ օրս չի արձագանքել:

«Փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում: Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանություններն ունեն նպատակ պրոֆեսորին ամեն գնով երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է պարունակում»,- հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը :

Նա հորդորում է Առողջապահության նախարարին հրատապ պատասխանել դատարանի գրությանը եւ բժշկական հանձնաժողով ստեղծել:

«Հակառակ դեպքում պարոն Չարչյանի համար անդառնալի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը Դուք եք կրելու, տիկի՛ն»,- նշել է փաստաբան Ալեքսանյանը:

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 22-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ