ՀՐԱՎԵՐ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է ներկա գտնվելու Ջավախքին աջակցություն հիմնադրամի «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ինՙ ժամը 13:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2): Ցուցահանդեսին ներկայացված կլինեն համանուն խորագրով լուսանկարչական արշավի մասնակիցների ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները տեղի մարդկանց, նիստուկացի, ավանդույթների ու պատմական արժեք ունեցող հուշարձանների վերաբերյալ: Այս ցուցահանդեսը Ջավախքը բոլոր կողմերից բացահայտելու լավագույն այլընտրանքն է: Այն բաց կլինի մինչեւ նոյեմբերի 10-ը: Սիրով սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է, դիմակ կրելըՙ պարտադիր: |