RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2744, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽԱՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՄԵԿԻՆՙ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԻՆ»

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ, Պրահա

Պրահա. ՕՐԵՐ եվրոպական ամսագիր. Հոկտեմբերի 29-ին չեխական մամուլը հրապարակել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրամանագիրը, որի համաձայն Հոկտեմբերի 28-իՙ Չեխոսլովակիայի անկախության 103-րդ ամյակի կապակցությամբ պարգեւատրված 29 հայտնի դեմքերի շարքում է նաեւ մեր անվանի հայրենակից, «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը : Չեխիայի նախագահի հրամանագրով հանրապետության բարձրագույն պարգեւներ են շնորհվել գիտության, մշակույթի, բիզնեսի, սպորտի, ռազմական ու առողջապահության ոլորտի մոտ երեք տասնյակ հայտնի գործիչների: Սակայն նախագահ Զեմանի հիվանդության պատճառով, պարգեւատրման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 28-ից տեղափոխվել է 2022 թվականի հունվարի 1-ը:

Գեւորգ Ավետիսյանը Չեխիայում հայտնի գործարար է, որը 18 տարի շարունակ արտադրում է հանրահայտ «Մարլենկա» մեղրով տորթերը եւ առաքում աշխարհի 50-ից ավելի երկիրՙ այդպիսով նպաստելով նաեւ չեխական որակյալ արտադրանքի տարածմանը: Մեր հայրենակիցը ամենուր ընդգծում է, որ իր արտադրանքը պատրաստվում է հին հայկական ընտանեկան բաղադրատոմսով: Չեխիայի անկախության ողջ ընթացքում նա միակ հայազգի գործիչն է, որ արժանանում է նման պարգեւի: Չեխոսլովակիայի պատմության մեջ, իհարկե եղել են հայեր, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո պարգեւատրվել են տարբեր մեդալներով, սակայն պետական բարձր շքանշանի արժանացել է միայն Պրահայի եւ Մլադա Բոլեսլավ քաղաքների պատվավոր քաղաքացի,Սովետական Միության հերոս գեներալ Սարգիս Մարտիրոսյանը , որին շնորհվել է Սպիտակ Առյուծի Երկրորդ աստիճանի շքանշան:

Ըստ մամուլի հրապարակման, Գեւորգ Ավետիսյանը պարգեւատրվել է «Ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով»: Պարգեւատրվողների ցանկում են նաեւ կինոյի եւ թատրոնի հռչակավոր դերասանուհի Յիրինա Բոհդալովան կամ նախկին պատգամավոր, դերասան եւ Չեխոսլովակիայի առաջին տիեզերագնաց Վլադիմիր Ռեմեկը , որոնք արժանացել են Սպիտակ Առյուծի 1-ին աստիճանի շքանշանին:

Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը Չեխիայի բարձրագույն մեդալով նշանակալի ձեռքբերում է նաեւ չեխահայության համար, ինչը վկայում է, որ չեխահայերը վայելում են երկրի բարձրագույն ղեկավարության հարգանքը եւ գնահատվում են ըստ արժանվույն: Գեւորգ Ավետիսյանն իր ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկել նաեւ համայնքային կյանքումՙ աջակցելով բազմաթիվ հայանպաստ նախագծերի: Հայ ձեռնարկատերը քանիցս ճանաչվել է ոչ միայն Մորավոսելեզյան երկրամասի, այլեւ Չեխիայի Տարվա Լավագույն գործարար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ