ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը եւ դրա հիմնավորումը, որը պետք է ընդունվեր խորհրդարանի արտահերթ նիստում, որը, եթե ՔՊ-ն չբոյկոտեր նիստը, պետք է քննարկվեր այսօր։
Տեւական ժամանակ է արդեն, որ 100-ամյա Ռամկավար Ազատական կոււսակցությունը, ներքին պառակտումների ու տարանջատումների հետեւանքով գնտվում է անփառունակ վիճակում, զրկված՝ իր 100-ամյա փորձը, միշտ կենսունակ իր գաղափարախոսությունը, Սփյուռքում եւ Մայր հայրենիքում իր ամբողջական ներուժը ի սպաս Հայաստանի եւ Արցախի հանրապեություններին ու համայն հայությանը ներդնելու պատեհությունից։ Այն էլ այնպիսի ժամանակում, ինչպիսին է ...
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի և ինքնորոշման իրավունքի հետապնդման մասին․ «Մադրիդյան և հետագայում Կազանյան փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության երեսուն տարիների թերևս կարևորագույն ձեռքբերումներից է։ Այնտեղ սևը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է հետևյալը․ «Լեռնային ...
«Իջնենք պադյեզդ». գողական, ավելի ճիշտՙ «խառոշիական» կամ փողոցային այս արտահայտությունը ծանոթ է հին երեւանցիներին: Անձնամիջյան կամ միջխմբակային հարաբերություններ պարզաբանելու համար հակամարտ կողմերը միմյանց հրավիրում էին «պադյեզդ», շենքի շքամուտք, որտեղ կարող էր պատահել ամեն բանՙ քիթ-բերան ջարդելուց մինչեւ դանակահարություն, իսկ երբեմն էլ, երջանիկ բացառությամբՙ լորձնախառն համբույր, ինչպես այս օրերին իր 25-ամյակը ...
Ավստրիան մտադրություն ունի 2022 թվականի փետրվարից սկսյալ14 տարեկանից բարձր քաղաքացիների համար պարտադրել կորոնայի դեմ պատվաստումը, չենթարկվողների համար սահմանելով բարձր տուգանք: Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկ այսպիսի մտադրության մասին է հաղորդել երկրի առողջապահության նախարարը: Պարտադրանքը չի տարածվելու հղիների, զանազան հիվանդությունների պատճառով հակացուցում ունեցող հիվանդների վրա, ինչպես նաեւ շրջանցելու է այն առողջացածներին, որոնց ...
Հայաստանի շուրջ արտաքին ֆոնն այն արագությամբ է փոփոխվում, որ մի երկու օր իրադարձություններին չհետեւած մարդը կարող է հայտնվել շփոթության մեջ։ Սոչիի եռակողմ հանդիպումին եւ ընդունված եռակողմ նոր հայտարարությանը հետեւեց երեք երկրների փոխվարչապետներիՙորեւէ արդյունք չգրանցած հանդիպումը, որից ենթադրվում է, որ կան խոչընդոտներ համատեղ արդյունքներ գրանցելու ճանապարհին։ Չնայած ՌԴ նախագահի հայտարարությամբ նախանշվել ...
Թվում է, բոլորին է հայտնի «Զանգեզուրի միջանցք» գաղափարի մասին իրանական կողմի մոտեցումը: Այդ խնդրի կապակցությամբ պաշտոնական Թեհրանը բազմիցս է ներկայացրել իր «կարմիր գծերն» ու թյուրքական աշխարհին ընկալելի հռետորաբանությամբ բացատրել այդ գծերը խախտելու հետեւանքների մասին:
«Եռամիասնություն հանուն զարգացման» հ/կ-ի (Հայաստան, Արցախ, Սփյուռք) նախաձեռնած ամենամյա 12-րդ մրցանակաբաշխությունը հիշատակի ու հարգանքի միջոցառում ասես լիներ: Անցնող տարվա ընթացքում «Հայրենիքի նվիրյալ» գրությամբ շնորհակալագրերին արժանացածների առաջին շարքերում 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներն ու վիրավորված անձինք էին: Միջոցառման մեկնարկային հատվածը խոնարհումի, մեծարման, կատարած սխրանքների ու հանուն հայրենիքի կյանքը նվիրած հայորդիների անձնվեր պատմությունների ...
Բազմացեր են դեղատուներէն կաթեցուցիչ գնող երիտասարդները: Հարցուցի, ըսին ոսկերչական գործի մէջ օգտագործելու համար է, ըսիՙ ասոնք բոլորը ոսկերի՞չ են... Յետոյ բացայայտուեցաւ, որ այդ կաթեցուցիչները կը գործածուին որոշ թմրանիւթերու օգտագործման ընթացքին: Դեղատան մէջ աշխատողները կը վաճառեն առանց հարցնելու, թէ ի՞նչ բանի համար կը գնեն, իրենց գործը չէ, արտօնուած է անոնց վաճառքը ...
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առցանց հանդիպումը: Դա տեւել է շուրջ 2 ժամ, կողմերը կենտրոնացել են գլխավորապես Ուկրաինայի ճգնաժամի եւ հիմնախնդիրների վրա: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Պուտինին, որը եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ...
Դեկտեմբերի 6-ին պաշտոնական այցով Քաթար ուղեւորվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա այցը երկօրյա էր: Նա մայրաքաղաք Դոհայում մասնակցեց Թուրքիա-Քաթար Գերագույն ռազմավարական հանձնաժողովի 2015-ից ի վեր գումարվող 7-րդ նիստին, ապա հանդիպեց էմիր Շեյխ Թամիմ բին Համեդ Ալ Սանիի հետՙ քննարկելու համար, ինչպես BBC-ն է նշել, տնտեսական եւ պաշտպանության ոլորտում համագործակցության ...
Դեկտեմբերի 5-ին 98 տարեկանում սենատոր Բոբ Դոուլի վախճանվելը մեծ կորուստ էր ինչպես ամերիկյան քաղաքականության, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Հոկտեմբերի17-ի, նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-իՙ Տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին հունիսի 20-իՙ ԱԺ ընտրությունների իրական պատկերը, ավելի ճիշտՙ հակապատկերը:
Խորհրդային տարիներին Շիրակում կար 5 վարչական շրջանՙ Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշոցքի եւ Ամասիայի: Մարզերի ստեղծմամբ այստեղ էլ շրջանները վերացվեցին, Շիրակը դարձավ մեկ մարզՙ իր մարզպետարանով, իսկ քաղաքներն ու գյուղերն ամեն մեկն իրենց տարածքում սկսեցին իրականացնել տեղական ինքնակառավարումՙ իրենց համայնքների կառավարման մարմիններով: ՀՀ նախորդ իշխանությունն իր կառավարման վերջին տարիներին սկսեց կատարել ...
«Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն, ի դեմս Աղվան Վարդանյանի , Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ծանր վիրավորանքն ապաքրեականացնող օրենքի նախագիծ, առաջարկելով հետ փոխել վերջերս իշխող մեծամասնության կողմից ընդունած Քրեական օրենսգրքի եւ հարակից օրենքների փոփոխությունները: Առաջարկը հիմնավորվում էր Սահմանադրության եւ մարդու իրավունքների կոնվենցիայի տեսակետից խնդրահարույց լինելու պարագայովՙ իշխող կուսակցության համար ...
Իլհամ Ալիեւն Ադրբեջանից սպառնալից հարցնում է Հայաստանին. «Ասեք տեսնեմ ե՞րբ եք բացելու Զանգեզուրի միջանցքը»: Նոր պատերազմի սպառնալիքը չոքել է մեր դռանը, առաջնագծի ամրացումը մոռացված թեմա է, հայկական բանակից միայն անունն է մնացել, թշնամին մտել է Սյունիք ու դուրս չի գալիս, ամեն օր զինվոր կամ խաղաղ բնակիչ է սպանվում, ու հանկարծ ...
Դաշնակցական երիտասարդներին իշխանական պատգամավորներն ու նրանց օգնականները ծեծել են: Թեեւ այժմ ծեծկռտուքի անմիջական մասնակիցները միաբերան պնդում են, թե կռվի ժամանակ փլավ չեն բաժանում, բայց պարզից էլ պարզ է, որ երեք հոգով երեսունի դեմ ձեռնամարտի բռնվելն ու հավասարը հավասարին կռվելը նույնն է, թե առյուծի հետ անձեւրանոցով կենաց-մահու կռիվ անես: Միջադեպից հետո ...
Քարը առանձին կտորների տեսքով կարծրՙ անկռելի ու ջրում չլուծվող լեռնային ապար է, իսկ Հայաստանըՙ լեռների, քարափների, ժայռերի ու ձորերի մի զանգված, որը կարող էր նաեւ կոչվել Քարաստան, հայն էլՙ քարից հաց քամող մարդ:
Ստորեւ ներկայացնում ենք Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը, որը լույս է տեսել Հունաստանի խոշորագույն տպագիր եւ առցանց թերթերից մեկումՙ «Կաթիմերինիում»:
Պիտի չզարմանանք, որ ամեն բան այսպես եղավ: Մենք ստացանք այն, ինչ ցանել էինք. չէինք ցանել սեր կամ կարեկցանք, առատորեն շաղ էինք տվել անտարբերություն, քամահրանք, նախանձ. դրանից քաղաքի մթնոլորտը չարագուշակ ծանրացել էր մեր գլխավերում:
Հայաստանի «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները 2022-ի հունվարի մեկից 1 խորանարդ ջրի դիմաց նախկին 180 դրամի փոխարեն 200 դրամ կվճարեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չի տարածվի միայն սոցիալապես անապահով խավի վրա: Հանրային հարթակներում ու սոցիալական ցանցերում մարդիկ բողոքում, սրտնեղում ու սրամտում են, թե ջրի գինը վաղուց էլ ջրի գին չունի: ...
Թուրքական ապրանքների Հայաստան ներկրումն արգելելու թեման կրկին օրակարգում է. մինչեւ տարեվերջ լրանում է արգելքի երկրորդ վեցամսյա ժամկետը: Չնայած մեկ տարի առաջ սահմանված արգելքին` թուրքական ապրանքները շարունակում են ներմուծվել Հայաստան այլեւայլ ճանապարհներով, մասնավորաբարՙ 3-րդ երկրներից վերավաճառքի միջոցով:
Մերօրյա հարափոփոխ աշխարհում հաճախ դիմաշրջվում են իրողություններ ու դեմքեր, որոնք նախկինում միշտ հաստատուն էին թվում: Աշխարհը փոխվել ու փոխվում է, իսկ մենք...Հայ ներքաղաքական կյանքն այսօր նման չէ այլ պետությունների քաղաքական կյանքին: Սովորաբար երբ մեկ գլխավոր նպատակ է դրվում, դրա շուրջ փոխզիջումների էլ են գնում: Սակայն դա մեզ մոտ չի աշխատում, ...
Գերմանիան նոր կառավարություն ունի. Դեկտեմբերի 8-ին Բունդեսթագը փակ գաղտնի քվեարկությամբ 736 պատգամավորներից 303 դեմ, 395 կողմ ձայնով ընտրեց Գերմանիայի Դաշնության 9-րդ կանցլերին: 63-ամյա սոցիալ- դեմոկրատ իրավաբան Օլաֆ Շոլցը ժպտադեմ, հեզ մարդու տպավորություն է թողնում, քաղաքական բանավեճերում կտրուկ չէ, վերլուծում է երկար ու դանդաղ, նրան ճանաչողներն ասում ...
«Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, թե գործուղումների չի մեկնելու: Բոյկոտն իրենց թիմակիցների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմամբ են բացատրում: « Քանի դեռ մեր պատգամավորների նկատմամբ իշխանությունը հետապնդումները չի դադարեցրել, մենք միջազգային հարթակներում անելիք ու ասելիք չունենք»,- ասում են ընդդիմադիրները:
Անվանի գիտնական, հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի թղթակից Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԻ «Արցախի Էներգետիկան» գիտական մենագրության վերաբերյալ բարձր կարծիք են արտայտել Արցախի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պատասխանատունները:
Աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառըՙ Frankfurter Buchmesse-ը, տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը: Միջոցառումն անցկացվել է իր համար նոր ձեւաչափով. միեւնույն ժամանակ ավանդական ծրագիրն աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) ցուցահանդեսային կենտրոնում եւ ցուցահանդեսի վիրտուալ տարածքում ներկայացված առցանց ստենդերով:
Վերիայում (Հունաստան) լույս է տեսել հույն ժամանակակից գրող Յորղոս Քսանթիպոս Տրոխոպուլոսի «Je suis armenien» (ֆրանսերենՙ Ես հայ եմ) վեպը Հայոց ցեղասպանության մասին: Առաջին գլուխը վերաբերում է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը, երկրորդըՙ Աբդուլ Համիդ Բ-ի դեմ 1905 թվականի հուլիսին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած մահափորձին: Այնուհետեւ վեպը զարգանում է օսմանյան ...
Նոյեմբերի 30-ին մերձմոսկովյան Դմիտրովի հիվանդանոցում կաթվածի հետեւանքով մահացել է մոսկվաբնակ երգչուհի եւ ազգագրագետ Անժելա Մանուկյանը : Հայկական եւ ռուսական ծագում ունեցող Մանուկյանն իրեն համարում էր «երկու հայրենիքների մարդ»:
Սեդա Անանյանի «Անմոռաց անուններ» ժողովածուն, որն ամփոփում է հայ ժողովրդի մի շարք հայտնի դեմքերի, հայ իրականության հետ կապված այլազգի մտավորականների կյանքի ուշագրավ դրվագների մասին հեղինակիՙ տարբեր տարիներին հայաստանյան եւ սփյուռքահայ մամուլում հրատարակված հոդվածների մի մասը:
2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ իրենց արվեստագետ ու մտավորական համարողները, միմյանց ձեռքից բարձրախոսները խլելով, հարթակ էին բարձրանում ու դժգոհում այն իշխանությունից, որի ձեռքից մրցանակներ ու մեդալներ էին ստացել: Դերասաններից մեկն, օրինակ, որ «նախկինների» հովանավորությամբ «Կանազի» մշակույթի տան շենքն էր ձեռք բերել, 2018-ին բողոքում էր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, աջակցում իշխանության եկող ...
Այս տարի իր 100-ամյակն է նշում Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: Հիմնադրվելով մեր երկրի համար խիստ դժվարին շրջանումՙ 1921 թվականին, նախ իբրեւ նկարչական ստուդիա, իսկ 1936-իցՙ քառամյա դպրոց, այն ոչ միայն առաջինն էր Անդրկովկասում, այլեւ միակն է, որ անխափան գործում է այն ժամանակվանից առ այսօր:
Նախորդ համարում տեղեկացրել էինք մեր աշխատակից Հովիկ Աֆյանի հաջողության մասինՙ TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթին տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք» անվանակարգում իր «Կարմիր» վեպով առաջին մրցանակի արժանանալու առթիվ: Այդ փաստը ճշմարիտ ոգեւորություն է պատճառել նաեւ մեր հայտնի մտավորական, հմուտ գրականագետ ու գրադատ Երվանդ Ազատյանին, որ «Ազգ»ի միջոցով շնորհավորական հետեւյալ նամակն է ...
Ահմեդ Մագդի Համմամը (ծնված 1983 թվականին) եգիպտացի արձակագիր եւ լրագրող է: 2010 թվականից որպես մշակութային լրագրող համագործակցում է «Ալ-Ահրամ», «Ախբար էլ-Յոմ», «Ալ-Դուսթուր» եւ այլ լրատվամիջոցների հետ: Եղել է նաեւ «Գրքի աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիրը: Հրատարակել է բազմաթիվ արձակ գործեր եգիպտական եւ արաբական պարբերականներում, հրատարակություններում եւ կայքերում: Նրա գրքերից ենՙ «Կահիրեից» ...