Հույսով եւ հավատով «ԱԶԳ»ը իր ընթերցողներին, աշխատակիցներին, գործընկերներին, գովազդատուներին եւ համայն հայությանը մաղթում է բարի Նոր տարի։ Թող 2022 թ.ը լինի ամուր պետականության, պինդ դիմադրողականության, արժանապատիվ խաղաղության, ազգային ներուժի ամբողջական համախմբման, տնտեսության վերականգնման, իրական ժողովրդավարության, սխալների սրբագրման, վերքերի ամոքման, վերաշինության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հզորացման, հայի տաղանդի լիակատար դրսեւորման տարի։
Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը կու գայ խորունկ վիշտով հաղորդելու կորուստը իր երկարամեայ անդամին եւ նախկին ատենապետին՝ Տոքթ. Յարութիւն Արզումանեանին որ իր մահկանացուն կնքեց Դեկտեմբեր 26ին, Մոնթրէալի մէջ, սուգի մատնելով իր ընտանիքը, Թէքէեանի բովանդակ անդամակցութիւնը եւ գանատահայութիւնը:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին. «Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ կուզեի մի քանի հիմնական դրույթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու հայտարարություններում.
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլում տված տարեփակի ավանդական հաշվետու ասուլիսին հրավիրված էր նաեւ Մոսկվայում «ԱԶԳ»ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը։
«Մարդիկ սկսել են դեղորայքը մի քանի հատիկով առնել,- գանգատվում է ծանոթ դեղատան աշխատակցուհին,- անգամ խրոնիկ հիվանդություն ունեցողները: Ճնշման, սրտի դեղահաբերը 3-4 հատիկով ենք վաճառում, ցավազրկիչներըՙ 1-2 հատով: Էսենց բան չէր եղել»: Լավ չհասկացա, զրուցակիցս իր բիզնեսի՞ համար էր մտահոգ, թե՞ մարդկանց նյութական վիճակի: Կարեւոր չէ: Կարեւորըՙ դեղատան աշխատակցի նրա հանգամանքն ...
Ֆրանսիացի լրագրողները հպանցիկ, հայ լրագրողներըՙ սոսկ փաստն արձանագրելով իրազեկում են, թե 2022- ի գարնանը Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին մասնակից երկրորդՙ Հանրապետականի թեկնածունՙ Վալերի Պեկրեսսն օտարերկրյա առաջին այցով Հայաստանում է: Սրան նախորդել էր դեկտեմբերի 11-14-ին Հայաստան ժամանած ծայրահեղ աջ ուժերի թեկնածու, գրող եւ մեկնաբան Էրիկ ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Սահմանադրության նոր տարբերակի վրա աշխատողների համար, ըստ տարբեր կարծիքների, առաջնային նպատակն ու «վերեւներից» եկած հրահանգը երկրի կառավարման մոդելը փոխելն է լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ վարկանիշը գնալով անկում է ապրում, ու չնայած ամենասուր ելույթներին, ուղիղ եթերներին ...
Երեւան քաղաքի ավագանու անդամները դեկտեմբերի 17-ին ներկայացրել են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծՙ Հայկ Մարությանի փոխարեն առաջարկելով քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Բաղրամեան փողոցէն փոխադրակառքով (աւտոպուսով) կ՛իջնեմ դէպի Մաշտոց պողոտայ: Ոտքի մնացած եմ, հակառակ որ յաճախ անպայման մէկը իր տեղը կը զիջի ինծի, որուն համար միշտ ուրախ զգացած եմ, որ երիտասարդ-երիտասարդուհիները մեծերը յարգել գիտեն, սակայն այս պահուս այնքան խճողուած է, որ անհնար է տեղափոխուիլ: Կառչած մնացած եմ խողովակաձեւ յենակէն: Ամեն կանգառի իջնողներ ...
Երեւանի ավագանուՙ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ու նոր քաղաքապետ ընտրելու գործընթացն ու արտահերթ նիստն ասես «Կարգին հաղորդման» հերթական մանրապատումը լիներ: «Վերջին խոսքի» եզրափակիչ ելույթում ոչ թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ «կարգին Հայկոն» էր խոսում: Նախկին քաղաքապետը բերանի ծամածռությամբ, կոմիկ դերասանի ժեստերով, մուննաթախառն ...
Մինչ Կովկասում քաղաքական նոր կարգուկանոն է ձեւավորվում, Հայաստանը ստիպված կլինի դիմագրավել նոր ռիսկեր եւ նոր հնարավորություններ: Հարցն այն է, թե ինչպե՞ս է Երեւանը հաղթահարելու նոր իրավիճակը աղետալի պատերազմի քայքայիչ հետեւանքները կրելուց հետո:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ Վիեննայում ընթացող առկախված բանակցությունների վերջին փուլը հույսեր է ներշնչում, որ կողմերի միջեւ համաձայնության հասնելու հնարավորություններն սպառված չեն: Բանակցությունների 7-րդ փուլում ներկայացված առաջարկությունների կապակցությամբ որոշում կայացնելու համար Թեհրանը ժամանակ է խնդրել: Ըստ որոշ տեղեկությունների, վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է: Բանակցությունները վերսկսելու ժամկետիՙ դեկտեմբերի 27-ի շուրջ Իրանի ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ ծանր է տանում տեղական ինքնակառավարման մարմիններում ոչ իշխանական թեկնածուների հաղթանակը կամ այլ ուժերի ձեւավորած կոալիցիաները, որոնք միասնական համայնքապետի են ընտրում: Դա է վկայում իրավապահ համակարգի ներկայացուցիչներիՙ տարբեր համայնքներում համայնքապետի հավանական թեկնածուների նկատմամբ ամենատարբեր տեսակի քրեական գործեր հարուցելը: Վարդենիս խոշորացված համայնքի «Միասնական Վարդենիս» դաշինքի համայնքապետի թեկնածու ...
Դեկտեմբերի 22-ին այդ մասին տեղեկացրել է «Timeturk» կայքէջը: Ըստ տեղեկության, օրերս Մարմարա ծովի առափնյա Քոջաելի քաղաքի թաղերից մեկում շահագործման է հանձնվել քաղաքապետարանի կառուցած Դուդաեւի անունը կրող զբոսայգին: Դա խիստ զայրացրել Չեչենական Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովին : Հիշեցնենք, որ Ջավհար Դուդաեւը եղել է Չեչնիայի առաջին նախագահը եւ զոհվել ...
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման խնդիրը վերջին շրջանում հաճախակի է զբաղեցնում Երեվանի օրակարգը: Չեն դադարում դրա վերարծարծումները Հայաստանում, որովհետեւ ցավոտ խնդիր է եւ ըստ երեւույթին այդպիսին էլ մնալու է, քանի որ վստահություն չկա դեպի թուրքական կողմը, իսկ մեր դաշնակից Ռուսաստանը, ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի , նախապատվությունը միշտ Թուրքիային ...
Դեկտեմբերի 18-ին Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորականները 2 օր էլ չմնացին Հայաստանում: Իշխանությունը հրաժարվում է մանրամասնելՙ ինչո՞ւ ադրբեջանցի զինծառայողները չփոխանակվեցին Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ:
Այս տարի` 2021թվականին, լրացավ հայազգի նշանավոր գործարար, գյուտարար, բարերար, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ալեք Մանուկյանի ծննդյան 120-ամյակը (վստահ եմ, մեծանուն հայի մասին դեռ շատերն են գրելու, իսկ այս թերթային հոդվածը համեստ տուրք է նրա պայծառ հիշատակին): Սակայն ինչպես հաճախ է լինում մեզանում, այդ հոբելյանն էլ անցավ գրեթե աննկատ ու անարձագանք: ...
Օրերս թեհրանահայ համայնքում տեղի է ունեցել «Իրանի հայկական եկեղեցիները» խորագրով գրքի շնորհանեսը: Այս բացառիկ հրատարակության հեղինակներն են Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն ճարտարապետ Շերլի Ավետյանը եւ նրա հետ համագործակցած խումբը: Ըստ էության այս գիրքը Իրանում հայկական եկեղեցիների գույքագրման նախաձեռնություն է:
Հայաստանում մեկ ամսվա ընթացքում սննդամթերքը թանկացել է 3,3%-ով եւ առաջատար դիրք է գրավել ԵԱՏՄ երկրների ցանկում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն, ոչ պարենային մթերքները թանկացել են 0,8%-ով, վճարովի ծառայություններըՙ 0,4%-ով, իսկ սպառողական գների ինդեքսն աճել է 1,7%-ով:
Խոսքը Վանաձորից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Գէորգ եւ Սիրվարդ Գարամանուկ» տարեցների տան մասին է, որի գործունեությունը մեզանում ծերերի հանդեպ հոգածության ու պատշաճ վերաբերմունքի նոր մակարդակ է նշանավորում եւ օրինակելի նշաձող հաստատում:
Այս կոլեկտիվ աշխատության մեջ մի քանի հեղինակներ իրենց վերլուծությունն են առաջարկում աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական մարտահրավերների վերաբերյալ, որոնց պետք է դիմակայի Հայաստանըՙ իր գոյատեւումը երաշխավորելու համար ավելի ու ավելի թշնամական ու սպառնացող տարածաշրջանային միջավայրում:
Անվանի գիտնական,Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանը հարյուրավոր գիտական եւ գիտահանրամատչելի աշխատանքների հեղինակ է, որը սիրով նվիրում է տարբեր գրադարաններին եւ ազգային կենտրոններին:
Տարեմուտ է, արած-չարածը գնահատելու, բարեմաղթանքներ հնչեցնելու, սպասումների տրվելու: Տարողունակ մի շրջան, որտեղ թերեւս տեղին է առաջնորդվել խոսքի կարճը, պարանի երկարը մոտեցումով:
Լույս է տեսել «Տնտեսական նորոգություններ» գործարկման ուղիները Հայաստանում» (Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, հատոր 2),գիտական հոդվածների ժողովածուն 488 էջ ծավալով: Երաշխավորվել է հրատարակության ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ: Այն ներառում է 20-րդ դարում տնտեսական նորոգություններ իրականացրած եվրոպական, ասիական ու խաղաղօվկիանոսյան, ամերիկյան եւ այլ տարածաշրջանների ավելի քան ...
Բժշկի մասնագիտությունն այն բացառիկներից է, որն ամեն օր, իր դժվարություններով ու լարվածությամբ հանդերձ ուղեկցվում է բուժառուների երախտագիտության եւ օրհնանքի դրսեւորումներով:
Վերջերս Առնո Բաբաջանյանի դաշնամուրային եւ կամերային ստեղծագործությունների ընտրանին մեկ համերգային երեկոյի ընթացքում ներկայացրեցին դաշնակահար Ալեքսանդր Յակովլեւը, ջութակահար Քրիստինե Չթչյանը եւ թավջութակահար Հովիկ Օգանեզովը:
Իտալական եւ հայկական արմատներով շվեյցարաբնակ պարուհի եւ պարուսույց Վերոնիկ Տամաչոն ծնվել է 1982 թվականին, Մարսելում: Ութ տարեկանում աչքի է ընկել Մոնպելյեի եւ Փարիզի պարային մրցույթներում, ուսանել է Կոլետ Արմանի բալետի ստուդիայում եւ Մարսելի պարարվեստի բարձրագույն դպրոցում: 1998 թվականին արժանացել է Լոզանի բալետի կրթաթոշակին: 1999-2000 թվականներին հանդես է եկել Անգլիայի ազգային ...
Լույս է տեսել Հովիկ Աֆյանի նոր գիրքը (սա 4-րդն է, ու «Կարմիր»-ից հետոՙ 2-րդ վեպը, մյուս երկուսըՙ «Միս ուտողներն» ու «Չաստվածաշունչ»-ը պատմվածքների ժողովածուներ են...):
Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացավ երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի «Ցտեսություն, ծի՛տ» կամերային օպերայի առաջնախաղըՙ գրված հայ արդի գրող Արամ Պաչյանի համանուն վեպի հիման վրա: Կոմպոզիտորն իր գրական սյուժեն ընտրելիս արդեն ծանոթ էր Արամ Պաչյանի գրականությանը եւ խորապես տպավորված լինելով ...
Դեկտեմբերի 18-ին Կոմիտաս կոնսերվատորիայի համեստ մի ազդագիր ծանուցում էր, որ ուսանող Արամո Մամիկոնյանը ներկայացնելու է Շուբերտի հանրահայտ ու հանճարեղ ստեղծագործություններից մեկըՙ «Ձմռան ճամփա» վոկալ շարքը: Մեր երկրի 100-ամյա այս հաստատության հարկի տակ 2020-ի դեկտեմբերի 17-ին Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգային շքեղ ծրագրով վերարթնացած օպերային ստուդիան 2021-ի տարեվերջյան ...
Այս տարեվերջը գրող Նարինե Աբգարյանի համար նշանավորվեց մի քանի նորությամբ: Նրա նոր վեպըՙ «Սիմոնը», Ռուսաստանի գլխավոր «Մեծ գիրք» գրքի մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է ընթերցողների քվեարկության ընթացքում: Իսկ դեկտեմբերի 15-ին «Օկկօ» մուլտիմեդիա ծառայությունը ցուցադրել է հայ-ռուսական արտադրության «Մանյունյա» սերիալըՙ Նարինե Աբգարյանի գրքի երկար սպասված էկրանացումը (բեմադրիչՙ ...