«Հայերենը ափի մեջ» , 2005 -ին «9-րդ հրաշալիք» հրատարկչության կողմից տպագրած Վաչագան Սարգսյանի հեղինակած գիրքը, որը վերաբերում է հայերենի ստուգաբանությանը : Գիրքը նվիրված է Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին: Խմբագիր` Հրանտ Վարդանյան :
Նախորդ զրույցում խոսեցինք կրոնի մասին: Իսկ ինչ կրոն առանց ծեսերի, այսինքնՙ առանց պաշտամունքային արարողությունների ամբողջության: Այս զրույցում կխոսենք այդ արարողություններից մեկիՙ զատիկի մասին:
Այս զրույցը եւս առնչվում է հավատին եւ կրոնին: Այս անգամ եւս ստուգաբանություն-բանալին պտտենք երեխա բառի փականքի մեջ, բացենք բառի դռները եւ ներս մտնենք, տեսնենք, թե ինչ խորհուրդ ունի իր մեջ պարփակած առաջին հայացքից ամենասովորական երեխա բառը:
«Կնքվա՞ծ ես, թե՞ չէ»: Հաճախ այսպիսի հարց ենք տալիս միմյանց: Բայց մենք գիտենք, որ կնքվում են փաստաթղթերը: Փաստորեն իրար հարցնում ենք. «Կնիք դրվա՞ծ է քեզ վրա, թե՞ չէ»: «Խաչակնքիրՙ չարը կխափանվի», մեզ սովորեցնում են հոգեւոր հայրերը: «Ո՞վ է կնունքիդ քավորը», հարցնում ենք միմյանց: Ի՞նչ կապ կա կնիք, կնունք, ...
Մեր կյանքում կենսական նշանակություն ունի կենդանի բառապաշարից ծնված կենարար խոսքը, մեր կեցության, կենցաղի անբաժան մասն են «լուռ հանճարները»ՙ գրքերը. թող կեցցեն դրանք մեզ հասցնողներըՙ գրիչներն ու տպագրիչները, նրանց կենացն արժե խմել հայոց կենսաբեր գինով:
Ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ, կամ ի՞նչ նոր բան կա ասվածի մեջ: Տարօրինակն այն է, որ գործածված մարդ, մահ, մեռնել բառերը նույն արմատից են, իսկ նորն այն է, որ այդ ամենը շա՜տ հին է:
Հայի բախտ ունենալ նշանակում է «բախտ չունենալ, անբախտ լինել»: Ինչո՞ւ է այսպես ստացվել. մի՞թե մեր ճակատագիրն է այդպիսինՙ բախտ չունենալ: Փորձենք պարզել պատճառը:
Հայերս Նոր տարվա սկիզբը նշելու համար գործածել ենք եւ հիմա էլ գործածում ենք նավասարդ, ամանոր, կաղանդ, տարեգլուխ, տարեսկիզբ, տարեմուտ եւ, վերջապես, նոր տարի բառերը: Սրանցից մեզ համար առաջին հայացքից հասկանալի չեն նավասարդ եւ կաղանդ ...
Ինչպես գիտենք, ավետիս, ավետիք նշանակում է «ուրախ լուր»: Արմատն է ավետ , որ գրաբարում գործածվել է իբրեւ անկախ բառ եւ նշանակել է «բարի լուր, բարեւ, ողջույն»: Ավելի հաճախ գործածվել է ավետիք ածանցյալ ձեւով եւ, իբրեւ բայՙ ավետել ...
Գիտենք, որ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց, այսինքնՙ Ադամին կողակից ստեղծեց, որ միասին ընկողմանեն անկողին, լինեն իրար կողմնակից: Ի՞նչ կապ ունեն իրար հետ այս նախադասության մեջ գործածված կող, անկողին, կողակից, կողմնակից, ընկողմանել բառերը:
Արմենիա -ն, Արմանի -ն որպես երկրանուն առաջին անգամ հիշատակվում է աքքադական թագավորներ Սարգոնի եւ Նարամսինի (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) հին սեպագիր արձանագրությունդների մեջ: Պարսիկ Դարեհ թագավորը եւս իր արձանագրությունների մեջ նշում է Արմինիա, Արմինա երկրանունը: Կան նաեւ ուրարտական հիշատակումներ:
ԱՆԱՀԻՏ անունը ներկայացրել է իգական մի աստվածություն ինչպես իրանական, հունական ժողովուրդների մեջ, այնպես էլ Հայաստանում: Ըստ որոշ գիտնականներիՙ բուն նշանակությունն է «անբիծ, անարատ», կազմված է ան- ժխտական մասնիկից եւ ահիտա ՙ «պիղծ, կեղտոտ» բառից: Կարծիք կա, որ կազմված է ան- ...
ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ -ը բնիկ հայերեն բառ էՙ ծագած հնդեվրոպական ster ձեւից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարենՙ աստեր , սանսկրիտերենՙ սթար , պահլավերենՙ սթար ...
ՆԱՆԵՆ իմաստության եւ ողջախոհության աստվածուհին է հայոց դիցարանում: Ամենայն աստվածների հայ րԱրամազդի դուստրը. այսպես է բնորոշում Նանեին Ագաթանգեղոսը: Այս անունով հույները ունեին մի հավերժահարս, սկանդինավյան ազգերն էլ ունեն Նաննա անունով դիցուհի: Նանեն, կամ Նանան, կամ Նինեն, որպես աստվածների մայր, ծանոթ էր նաեւ ասիացի այլ ազգերի, որոնց լեզվով այս անունը նշանակում ...
Հայերեն արական անուն է. կազմված Աստված եւ տուր բառերիցՙ իբրեւ «Աստծու տվածը»: Այս անունը մեր մեջ ձեւափոխվելով ու կրճատվելովՙ ստացել է զանազան ձեւեր, երբեմն փոխվելով մինչեւ անճանաչելիություն: Այսպեսՙ Ասծատուր, Ասվատուր, Ասպատուր, Ասատուր, Աստուր, Աստիկ, Ասպա, Ասո, Ծատուր, Ծատի , նաեւ ...
Այս անգամ կզրուցենք մատ բառի եւ նրանով կազմված մի քանի դարձվածների մասին: «Մատն ի՞նչ է, որ մատի մասին էլ զրուցենք», - կմտածի ընթերցողը: Բայց հիշենք, որ մի բան անելու համար պիտի մատը մատին խփենք :
Լեզուն մարդու բերանի խոռոչում գտնվող գործարան է, որն օգնում է սնունդը ծամելուն, կուլ տալուն եւ այլն: Լեզուն մարդու խոսելու կարեւորագույն գործարաններից մեկն է:
Ինչպես գիտենք, թուշ նշանակում է «այտ» եւ փոխաբերական առումովՙ «առարկայի փափուկ եւ ուռուցիկ կողմ»: Թուշ -ը լայն տարածում ստացած բարբառային, ժողովրդախոսակցական մի բառ է, որին ամենուրեք գրեթե դուրս է մղել այտ բառը:
Ինչքա՜ն գեղեցիկ տողեր են նվիրվել կնոջ անրակներին, ինչքա՜ն նկարագրություններ կան դրանց հմայքի վերաբերյալ: Երեւի թե ուրիշ ոչ մի ոսկոր չի արժանացել այդ բախտին, չհաշված, իհարկե, դիմոսկրերը:
Տեսնենք, թե ինչ կապ կա շրջան, շրջել, շուրջ եւ շուրթ բառերի միջեւ։ Առաջին երեք բառերի ցեղակցությունն ակնհայտ է. առաջին երկուսը կազմված են երրորդՙ շուրջ , բառով։ Շուրջ նշանակում է «բոլորտիքը, չորս կողմը», ինչպես նաեւՙ «գրեթե, ...
Գրաբարից մեզ ժառանգություն մնացած բազմաթիվ բարդ բառեր լեզվաբանական հատուկ կրթություն չստացած մարդկանց համար այլեւս բարդ բառեր չեն ընկալվում, մանավանդ եթե նրանց մեջ ինչ-որ հնչյունօրինաչափորեն արդեն «մաշվել» է: Նման բառերի շարքում է հայերենի ընկճել բառը, որն ընկալվում է «ենթարկել, հաղթել, հնազանդեցնել, զսպել, ծնկի բերել» նշանակություններով: ...
Մարդկանց խմբերի բաժանելը բարդ է: Բանն այն է, որ մարդիկ բաժանվում են զանազան խմբերի ըստ որեւէ հատկանիշի: Օրինակ, մարդկանց կարելի է բաժանել ըստ մասնագիտությունների . զինվորականներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, դերձակներ, մարդասպաններ, պատգամավորներ, սուտասաններ, փաստաբաններ եւ այլն: Հնարավոր է բաժանել ըստ բնակավայրի . ղարաբաղցիներ, ապարանցիներ, ...
Տատը, ինչպես գիտենք, մեծ մայրն է: Տատ -ը բնաձայնական բառ է, որն ավելի հատուկ է մանկական լեզվին: Ուշագրավ է, որ այս բառը կա հնդեվրոպական եւ ոչ հնդեվրոպական շատ լեզուներում: Օրինակՙ հին հնդկերենՙ տատա , հունարենՙ տատա , լատիներենՙ տատա ...
«Թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ» , - ասել է Ավ. Իսահակյանը: Իսկ մի՞թե միայն մենք ենք մորը մայր ասում: Տեսնենքՙ ինչ գիտենք մայր բառի մասին:
Մինչեւ վերջերս բանավեճ կար. ասել եւ գրել կանացի՞ կոշիկ, թե՞ կանանց կոշիկ: Տղամարդկանց գործը հեշտ էր. ասում էինք եւ ասում ենքՙ տղամարդու կոշիկ եւ վերջ: Ոչ մեկի մտքով չի անցնում ասելՙ տղամարդկային կոշիկ, ինչպես ասում ենքՙ կանացի կոշիկ:
Այս անգամ կանդրադառնանք մեր մեջ ընդունված եւ չընդունված դիմելաձեւերին, կներկայացնենք դրանց ծագումը: Հետեւությունները պետք է միասին անենք: Եվ այսպես, այսօր ամենատարածված դիմելաձեւիՙ պարոնի մասին:
Մեր լեզվում հարցին դրական պատասխան տալու եւ, առհասարակ, առանց հարցումի իր կամ ուրիշի մտքի հաստատումը դրական խոսքով արտահայտելու համար գործածում ենք այո կամ հա բառերը: Նույն բանը ժխտականի, բացասականի դեպքում ոչ կամ չէ բառերով ...
Զանազան կենդանիների խմբերը նշելու համար հայերենն ունի բազմաթիվ բառեր: Ընդ որում, շատ հաճախ, այդ բառերի նշանակած իմաստների սահմաններն այնքան էլ հստակ չեն: Օրինակ, վտառ նշանակել է ընդհանրապես անասունների խումբ, այժմՙ գերազանցապես վերաբերում է ձկներին:
Նախորդ զրույցում խոսեցինք կենդանիների խմբերի մասին: Այս զրույցում կներկայացնենք դարձյալ կենդանիների խումբ նշանակող բառՙ տավար : Տեսնենք, թե ինչ է նշանակում տավար բառը, արդյոք բնիկ հայերե՞ն բառ է. չէ որ շատ ու շատ լեզուներում էլ կա այդ բառը, ո՞վ է ումից վերցրել: Այս ...
Նախորդ զրույցներում խոսեցինք կենդանիների խմբերի մասին: Այս զրույցում կխոսենք որոշակի կենդանիներիՙ այծի եւ աքաղաղի մասին: Իսկ ինչո՞ւ հատկապես այս կենդանիների մասին: Սրանց անունները, թե՛ ստուգաբանորեն , թե՛ իրենց անցած ճանապարհով, թե՛ դարձվածներ ու արտահայտություններկազմելու առումով, թե՛ ուրիշ լեզուների հետ հետա-քրքրական զուգահեռներով անչափ զարմանալի են: Կարդացեք եւ կհամոզվեք:
Ի՞նչ կապ կա այս բառերի միջեւ: Սրանք բոլորն էլ բնիկ հայերեն բառեր են: Կենդանիների այս երեք անուններն էլ արգելվել են դարերի ընթացքում: Զարմանալին այն է, որ այս երեք կենդանիների անուններով էլ հայերենում կան մաշկային հիվանդություններՙ գորտնուկ, օձիկ, մրջմնոց (մրջմուկ) :
Խոյը խորհրդանշական մեծ նշանակություն է ունեցել մեզ համար, ինչը նկատելի է թե՛ բանահյուսության մեջ, թե՛ հավատալիքների: Խոյը անմալ, այսինքնՙ չամորձատած, արու ոչխարն է: Խոյի եղջյուրների կլորավուն ձեւն է ծնել խոյակ ՙ «սյունագլուխ» բառը: Խոյերը էգերին տիրանալու համար կռվում են իրար հետՙ ճակատ ճակատի խփելովՙ խոյահարելով ...
Դեռեւս վաղնջական ժամանակներից հայերս զբաղվել ենք խաշնարածությամբ, ոչխարաբուծությամբ: Եվ բնական է, որ ոչխարի տված բարիքների մասին բազմաթիվ բառեր պետք է ունենայինք: Մասնավորաբար, բարիքներից մեկիՙ ոչխարի մազի համար ունենք չորս անվանումՙ բուրդ, ասր, գեղմ, կիզ : Այս բառերը հոմանիշներ են:
Տեսնենք, թե հայերենում միանման նյութերի, իրերի, առարկաների խմբերի ինչ անվանումներ կան: Կենդանիների խմբերի ( ոհմակ, հոտ, նախիր, երամ, երամակ, ճահուկ եւ այլն) մասին մենք արդեն խոսել ենք:
Բոլորս գիտենք, որ խաղողի տունկը կոչվում է որթ կամ վազ : Տեսնենք, թե ինչպես են առաջացել բառերի այս իմաստները: Նախ ասենք, որ որթ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագել է հնդեվրոպական նախալեզվի por «ծնել, ձագ ...
Կտավ նշանակում է «1. վուշի բույսը, 2. նույն բույսից գործած կտոր, քաթան, 3. քաթանից հագուստ, 4. գեղարվեստական նկար, 5. գեղարվեստական ստեղծագործություն» եւ այլն: Հայերենում լայն գործածություն ունեցող այս բառը, կարելի է ասել, մի բազմազավակ բառամայր է:
Այս զրույցի ընթացքում մենք կպարզենք, թե ինչ կապ ունեն իրար հետ աղալն ու ալյուրը, մալն ու մատաղը : Հայերենում կան բառեր, որոնք, չգիտես թե ինչու, մոռացության են մատնվել կամ կորցրել են իրենց նախնական, հիմնական իմաստը եւ ձեռք են բերել նոր իմաստ։ Ինչպես նշում ...
Վերնագրի խաշ, խորոված, խաշմիս եւ խարույկ բառերը, բնականաբար, պատահականորեն չեն հայտնվել կողք կողքի: Պարզ է, որ դրանք կապված են իրենց ծագմամբ: Տեսնենք, թե որն է այդ կապը: Դրանց բոլորի արմատն է խար բնիկ հայերեն բառը: Առաջին հայացքից ...
Ինչքան էլ այժմ տարօրինակ թվա մեր ասածը, դեղ բառի առաջին եւ հիմնական նշանակությունը եղել է «խոտ»: Դալար դեղ բառակապակցությունը նշանակել է «կանաչ խոտ»: Հնում բժշկությունը հիմնականում զանազան խոտերի միջոցով էին կատարում, եւ դեղ բառն էլ սկսեց կամաց-կամաց գործածվել ...
Մեր լեզվում լայն գործածություն ունեն ճակնդեղ, շաղգամ, տակ, բազուկ եւ բողկ բառերը: Տեսնենք, թե ինչ ծագում ունեն սրանք եւ ինչ նշանակություն են ստացել այժմ:
Այսօր հայերս սկսել ենք գործածել սմբուկ եւ լոլիկ բառերը: Եվ շատ էլ լավ ենք արել, որ սկսել ենք: Այդուհանդերձ, տեսնենք, թե ինչ են նշանակում այս բառերը եւ ինչ ծագում ունեն:
Կարծիք կա, որ մետաղների հայերեն անուններից բնիկ հայերեն է միայն արծաթ -ը: Ոսկի, պղինձ, արույր, երկաթ, կապար, արճիճ, անագ բառերի ծագումը կարոտ է լուսաբանության: Եվ սա այն դեպքում, երբ 5-6 հազար տարի առաջ մենք մետաղաձուլարաններ ենք ունեցել Մեծամորում: Նորից գալիս ենք այն մտքին, ...
Ի՞նչն է ստիպել այսպիսի տարօրինակ վերնագիր դնել այս զրույցին, այսպիսի նախադասությունը անհեթեթություն չհամարելու ի՞նչ հիմքեր կան: Կա մի շատ պարզ եւ, միաժամանակ, զարմանալի բացատրություն. վերնագրի թռչող, թիթեռ, թիթեղ, թերթ բառերը ծագել են միեւնույն թիռ արմատից: Այո, շատ զարմանալի է լեզվաշխարհը, շատ հետաքրքրական ...
Կյանքում դժվար է այս պատվիրանը պահել: Իսկ լեզվի մեջ, պարզվում է, այնքան էլ դժվար չէ: Քննեն քգրաբարից եկող մեր զույգ կույսերին , գրաբարյան գրելաձեւովՙ կոյս : Այս բառը մի դեպքում նշանակում է պարզապես «կույս»ՙ այսօրվա մեր ըմբռնողությամբ, այսինքնՙ «չամուսնացած աղջիկ, մաքուր», գլխավորըՙ «անփորձ, չփորձած»: ...
Բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում կեր բառըՙ «կերակուր, ուտելիք»: Տեսնենք, թե ինչ հետաքրքրական բառեր ենք ունեցել հնում այս արմատով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են այլ բառերով կամ մոռացության մատնվել:
Այս զրույցում քննարկենք բարոյական մի քանի հասկացություններ նշանակող առաքինի, պարկեշտ, ազնիվ, բարի բառերը: Տեսնենքՙ սրանցից որոնք են օտարամուտ, որոնքՙ բնիկ հայերեն:
Ինչպես գիտենք, ատյան -ը պատմականորեն նշանակել է «ժողովատեղի (դահլիճ, հրապարակ)»: Երկրորդ իմաստովՙ «նիստ, ժողով»: Եվ երրորդ իմաստով հիմա նշանակում է «խորհրդակցական մարմին»: Այժմ բազմաթիվ բառեր կան, որոնք կազմված են ատյան բառից:
Ի՞նչ է խայտառակությունը. «ամոթալի, զազրելի գործ, ծաղր ու ծանակի առարկա դարձած արարք, վատ, տգեղ, անպատվաբեր վարքագիծ» եւ այլն: Ի՞նչ կազմություն ունի խայտաբղետ իմաստներ ունեցող այս բառը:
Ի՞նչ է գայթակղությունը, որը նաեւ մեղք է համարվում: Մեղք է համարվում, եթե նույնիսկ մտքով ես գայթակղվում: Տեսնենք, թե ինչ բացատրություններ կան բառարաններում: Ըստ Հայկազյան բառարանիՙ գայթակղվել նշանակում է «գայթել, գլորվել մեղքի մեջ, պղտորվել մտքով եւ կամքով»: Ըստ Ստ. Մալխասյանցի «Բացատրական բառարանի»ՙ նշանակում է.
Բոլորս էլ գիտենք եւ գործածում ենք փնթի բառը: Ըստ ժամանակակից բառարաններիՙ փնթի նշանակում է «կեղտոտ, անմաքուր», ինչպես նաեւՙ «հարդարանքին, կարգուկանոնին չհետեւող մարդ»:
Իրոք, շատ զարմանալի է բառերի աշխարհը: Մենք ամեն օր հարյուրավոր, եթե չասենքՙ հազարավոր, բառեր ենք գործածում, օգտվում նրանցից ու շատ հաճախ չենք էլ ճանաչում նրանց, չգիտենք նրանց ծագումը, չենք հետաքրքրվումՙ «ով ում բարեկամն է»: Եվ դա բնական է: Ի՞նչ կարիք կա հիշելու, թե այսօրվա մեր լեզվումամուր նստած այս կամ այն ...
Բոլորս գիտենք, որ խռիկ տալ նշանակում է «քշել, վանել, հեռացնել, վռնդել, փողոց նետել»: Իսկ ի՞նչ է այդ խռիկը , որ միանգամից այսքան բան է նշանակում: Տեսնենք, թե դրան այդ իրավունքն ով է տվել:
Եթե այսօր մի դատավոր ինչ-որ դեպք նկարագրելիս ասի, թե ամուսինը գանահարել է կնոջը, ապա ամուսինը կբողոքիՙ կասի, որ ինքը այդպիսի բան չի արել, ինքը ուղղակի ծեծել է:
Ինչո՞ւ է զարմանալի այս բառը, ինչե՞ր է թաքցնում իր մեջ, որ առաջին հայացքից չեն երեւում: Եկեք միասին գնանք գալ -ի հետեւից, բացահայտենք նրա գաղտնիքները: Դրա համար ըստ ժամանակակից բառարանների, տանք երեք բառի բացատրություն:
Լեզվում կան շատ առօրեական, սովորական բառեր, որոնց ծագումը շատ հետաքրքրական է ու զարմանալի: Բառի ծագումը, ստուգաբանությունը սոսկ լեզվաբանական հետաքրքրություն չեն ներկայացնում: Իմանալով բառերի կենսագրությունըՙ իմանում ես, թե ինչպես են մտածել քո նախնիները, պատկերավոր մտածողության ինչ արդյունք է այս կամ այն բառը: Այդ ամենի մեջ խորհրդավոր եւ սիրելի մի բան կա: ...
Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում խրախճանք ՙ «կերուխում», «խմբական ճաշկերույթ», «խնջույք»: Խրախճանական բառը, թերեւս, ոչ բոլորը գիտեն: Որպես ածականՙ նշանակում է «խրախճանքին հատուկ, խրախճանքի բնույթ կրող»: Եվ միայն այս իմաստով է ընդգրկված «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Այնինչ խրախճանական -ը ...
Հայերենում հիմա շատ են գործածում սեքս արմատով կազմված սեքսուալ, սեքսապաթոլոգ, սեքսուալություն եւ շատ ու շատ այլ բառեր: Մենք երբեմն հիմնովին մոռանում ենք մեր ունեցածը, վերցնում ենք օտարինը (ինչպես գույների անվանումները, մետաղների անվանումները եւ այլն):
Ո՞վ չի սիրում մածուն. երեւի չկա այդպիսի մեկը: Իսկ ո՞վ է առաջին անգամ մածուն մերել, եւ ո՞վ չի վախեցել ու այդ մերածը կերել է: Որտեղի՞ց է գալիս մածունը, ո՞վ է առաջին անգամ այդ ուտելիքը անվանել մածուն: Անշուշտ, հետաքրքիր հարցեր են. փորձենք խորանալ: Տեսնենք, թե որն է մածուն ...
Տեսնենք, թե կա՞, արդյոք, որեւէ կապ արդար, մակարդակ, զարդ, հարդարանք, արդուկ, արդյունք բառերի միջեւ: Ի՞նչն է ընդհանուր այդ բառերում: Պարզ տեսնում ենք, որ դա արդ արմատն է: Իսկ ի՞նչ է նշանակում արդ - ը, որ արդարությունը կապում է… արդուկի ...
Ի՞նչ կապ կա այս գերժամանակակից, բառարաններում դեռեւս չամրագրված սղաճ -ի եւ ավանդական սղոց -ի միջեւ։ Բոլորս գիտենք, որ սղոց նշանակում է «փայտ, երկաթ, քար եւ այլն կտրելու գործիք»։ Փոխաբերաբար հնում նշանակել է նաեւ «ձկան մի տեսակ», այժմՙ սղոցաձուկ ...
Այս անգամ մեր զրույցը լինելու է աջ բառի եւ նրա զանազան դրսեւորումների մասին: Մենք շատ հաճախ ենք գործածում այնպիսի բառեր, որոնք այս կամ այն կերպ առաջացել են աջ բառից, եւ առաջին հայացքից այնքան էլ հեշտ չէ կռահել դա: Օրինակ, հենց նոր ես ...
Ընդհանրապես, այո, խայթը, խայթելը մեկի համար խթան կարող է լինելՙ թե՛ ցավագին եւ թե՛ առաջմղիչ: Սաՙ բովանդակային առումով, իսկ զուտ լեզվական տեսակետից խայթ եւ խթան բառերը գրեթե նույնն են: Որովհետեւ խայթ արմատի զանազան դրսեւորումներն են խեթ, ...
Սփյուռքը փրփուրի նման ժամանակի ընթացքում, ցավոք, վերանում է: Որովհետեւ սփյուռքում իրեն գտնելու համար պետք է իրեն կորցնել, այսինքնՙ կորցնել հիշողությունը եւ լեզուն: Տարօրինակն այն է, որ բառային առումով եւս սփյուռքը փրփուր է : Տեսնենք, թե ինչպես:
Կխոսենք հայերեն մի բառի մասին, որը, ի զարմանս մեզ, արմատ, կարծեք թե, չունի: Խոսքը չքանալ բառի մասին է: Անմիջապես ենթադրում ենք, որ բառի արմատն է չիք -ը: Բայց չիք բառում չ -ն ժխտական է: Մնաց ...
Զարմանալի է, բայց փաստ, որ կան բազմաթիվ բառեր, որոնց գոյությունը պայմանավորված է պարզ սխալներով կամ թյուրիմացություններով: Այս զրույցում կանդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնց հետ կապված պատմությունները բավականին հետաքրքրաշարժ են: Ահավասիկ այդ բառերը:
Արդեն 10 տարի էՙ գոյություն ունի «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը: Այդ տարիների ընթացքում նրա միջոցով բազմաթիվ նորակազմություններ են կյանք մտել, հավանության արժանացել: Հիշենք մի քանիսը միայն. խառնագիր , երբ բառի տառերը խառը կարգով են գրվում: Նույնտառիկ կամ գրաշրջում (անագրամա), երբ բառի ...
Երբեմն մենք իսպառ մոռանում ենք մեր բառերը եւ հետագայում ստիպված ուրիշից փոխառում բառեր տվյալ հասկացության համար: Այդպիսի մի քանի բառի մասին արդեն խոսել ենք:
Այսօր մեր լեզվում հաճախ ենք հանդիպում սակարան «բորսա, բիրժա», սակագին «տաքսա», սակահաշվիչ «տաքսամետր», սակահեռախոս «տաքսաֆոն», սակարկ «համաձայնություն որեւէ բանի գնի վերաբերյալ», սակարկություն , սակարկել ...
Հասկանալի է, որ գունատ, անհատ, էտոց, հատել, զատել բառերը պատահականորեն չէ, որ գործածել ենք վերնագրում: Ինչքան էլ որ զարմանալի է, այդ բոլոր բառերի արմատը նույնն էՙ հատ : Իսկ ի՞նչ է նշանակում հատ բառն այսօր. «կորիզ, կուտ», «որեւէ բանի ...
Ժողովրդական ստուգաբանության ենթարկվում են լեզվի մեջ նորամուտ, անծանոթ, օտար, հազվագյուտ եւ լավ չհասկացված բառեր, որոնք ժողովուրդը վերածում է ծանոթի, կապելով արդեն լեզվի մեջ սովորական, ընտելացած մի ձեւի, այն պայմանով, որ երկու բառերի միջեւ ոչ միայն ձայնական, այլեւ իմաստային որոշ նմանություն լինի: Օրինակՙ Նորատուս հայերեն անվանումը թուրքերը ...
Ինչպես գիտենք, Նիգը, Նիգատունը, Նգատունը գավառ էր Մեծ Հայքի Այրարատ նահանգումՙ Քասաղ եւ Հրազդան գետերի վերին հոսանքների շրջանում: Այժմ հիմնականում համապատասխանում է ՀՀ Արագածոտնի մարզի եւ մասամբՙ Կոտայքի մարզի տարածքներին: Կենտրոնն էր Արագածի լեռնազանգվածի հյուսիս-արեւելյան լանջի գագաթներից մեկիՙ Նիգասարի հովանու տակ գտնվող Քասախ ավանը, այժմՙ Ապարան:
Մեկը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ քանակությունը»: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասացՙ մեկ , թե՞ ուրիշ մի բառ ասաց, որը հետագայում դարձավ մեկ : Պարզվում էՙ ամենաառաջին թվականը ...
Ընդհանրապես 1 - 10 թվերն արտահայտող թվականները գալիս են հնդեվրոպական նախալեզվից եւ բնիկ հայերեն բառեր են, ինչպես նաեւ տասնյակների անուններըՙ քսան, երեսուն եւ այլն: Մեկ թվականի մասին զրուցել ենք: Իսկ ինչով են նշանավոր ինը, տասը, հարյուր եւ ...
Այսօր մեր լեզվի մեջ իր քիթն է փորձում խոթել իմիջ բառը իր բավական անճոռնի իմիջմեյքեր «զարմիկի» հետ: Տեսնենք, թե ինչ են նշանակում այս բառերը, եւ հայերենն արդյո՞ք սրանց նշանակած հասկացությունների համար համարժեք բառեր չունի:
Վերջերս քաղաքական գործիչներից ոմանք իրենց խոսքի մեջ որպես ընդդիմություն բառի հականիշ սկսեցին գործածել դիմություն ձեւը: Այսպիսի բառ չկա հայերենում եւ, եթե նույնիսկ լիներ էլ, ապա երբեք չէր լինի ընդդիմություն բառի հականիշը, ինչպես որ դիմադիր -ը ...
Բոլորս գիտենք, որ մազապուրծ նշանակում է «հազիվ-հազ պրծած, մի կերպ փորձանքից, աղետից պրծած, ազատված»: Իսկ ինչպե՞ս է առաջացել այս բառը, ի՞նչ արմատներից է կազմված: Առաջին հայացքից թվում է, թե կազմված է մազ եւ պրծնել բառերից: Բայց կա ...
Վերնագրի ցանկապատ, առեւանգել, տնանկ եւ զանգվածեղ բառերը, ինչպես կռահում եք եւ զարմանում, ծագում են նույն արմատից` անկանել կամ անգանել : Այս բառի նախնական նշանակությունն է «ընկնել, ցած ընկնել», որից` անկում բառը: Այս նախնական նշանակությունից հետզհետե բխում ...
Տեսնենք, թե ծիածանի յոթ գույներըՙ կարմիրը, նարնջագույնը, դեղինը, կանաչը, երկնագույնը, կապույտը եւ մանուշակագույնը ինչ ծագում ունեն, դրանցից քանիսն են բնիկ հայերեն բառեր, քանիսըՙ փոխառություն:
Հայերենում որեւէ մեկին որեւէ բան անվերապահորեն հատկացնելու, սրտանց տալու, ընծայելու, զոհաբերելու, նվիրաբերելու, ձոնելու գաղափարն արտահայտելու համար կան բազմաթիվ բառերՙ ընծա, նվեր, պարգեւ, շնորհ, ձոն, ձիր : Տեսնենք, թե այս բառերը որտեղից են եկել եւ ինչ իմաստային տարբերություններ ու նմանություններ ունեն:
Հայերենում կա մի բառ, որի թե՛ հաստատականը, թե՛ ժխտականը նույն բանն են նշանակում: Իմաստային այսպիսի միանշանակությունը քերականական կանոններից շեղման բացառիկ երեւույթներից է:
Տրամաբանության դասախոսը, անտրամադիր, ճաշ է ուտում գդալով: Նրան է մոտենում տրամագծորեն հակառակ տրամադրությամբ իր ռուս ընկերն ու բարեւում.«Здраствуйте»: «Դրու՞ստ իս ասում», կատակում է դասախոսը:
Գիտությունը թռիչքներ է գործում. լավ է, թե վատՙ Աստված գիտե: Իմացության խնձորն ուտելու պատճառով Աստված մեզ դրախտից քշեց, ասել կուզեր, թե պետք չէր այդ խաբուսիկ պտուղը, ավելի լավ էր երջանիկ անգիտության մեջ հավերժական կյանքը: Սակայն մարդն ընտրեց իմացության տառապալից ուղին: Այսօր գրեթե վերջնականապես ուսումնասիրվել է կենդանական աշխարհի, մասնավորապեսՙ մարդու, գենային ...
Ինովացիա բառը սկզբնապես գործածվել է լեզվաբանության մեջ եւ նշանակել է «տվյալ լեզվի մեջՙ համեմատաբար դրա վերջին շրջանում նոր գործածվել սկսած, նոր երեւան ե կած բառեր, բառակապակցություններ եւ արտահայտություններ»: Հայերեն համարժեքն է նորաբանություն : Սակայն վերջերս ինովացիա տերմինը ընդլայնել է իր ...
Այս անգամ կխոսենք թափանցել բառի մասին: Բառի երկրորդ բաղադրիչը ակնհայտորեն նույնանում է անցնել բառի հետ: Իսկ առաջին բաղադրիչըՙ թափ -ը, այստեղ այնքան էլ հասկանալի չէ: Թափ այժմ նշանակում է «մարմնական ուժ, զորություն», «շարժման արագությունից մարմնին ...
Այսօր բոլորս գիտենք, որ երեկ բառը նշանակում է «այսօրվան նախորդած օրը», իսկ երեկո բառը նշանակում է «մութն ընկնելու ժամանակը, օրվա վերջին մասըՙ արեւամուտից մինչեւ կեսգիշերը»:Ի՞նչն է զարմանալին երեկ բառի մեջ: Զարմանալին այն է, որ դասական ուղղագրությամբ մենք ունենք ...
Լեզվում հաճախ տեղի են ունենում անկանոն հապավումներ, որոնք արդյունք են սղման եւ կրճատման: Զանազան շատ գործածական բառեր կարճվում են: Այսպես. ասպապետ -ը դառնում է ասպետ , ծխահան -ըՙ ծխան , ճարտարասան -ըՙ ճարտասան ...
20-րդ դարի կեսերից ինֆորմացիայի մասին գիտությունըՙ ինֆորմատիկան, մինչ այդ չտեսնված ուժեղ թափով սկսեց եւ այժմ էլ շարունակում է զարգանալ: Ինֆորմատիկայի զարգացումը բնականաբար նշանակում է նրա հասկացությունների համակարգի, դրա հետ կապված էլՙ տերմինների համակարգի զարգացում: Դժբախտաբար, մենք զգալիորեն հետ մնացինք այս բնագավառում, եւ այդպես էլ չմշակվեց ինֆորմատիկայի հայերեն տերմինների այնպիսի համակարգ, ...
«Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարի հաղորդումներից մեկում ես ասացի, որ ճիշտը «ձեռնոց դնել» ասելն է: Եվ որպես փաստարկ մեջբերեցի «Ձեռնոց դնող կատուն մուկ չի բռնի» առածը: Մի տիկին, իրեն համարելով շատ գիտակ, համարելով, որ ինքը անգիր գիտի հայերեն բոլոր առածները, զանգահարեց եւ բավականին կոպիտ վիրավորանքներ հասցրեց նվաստիս, ասելով ...
Տարիների ընթացքում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական անբարենպաստ պայմաններում հայ ժողովուրդը չի կարողացել առավելագույնս օգտագործել լեզվաշինական իր անսպառ հնարավորությունները: Փառք Աստծու, հիմա կան պայմաններ խելամտորեն մաքրելու մեր լեզուն օտարաբանություններից, օտար ոճերից եւ օտար բառերից: Լեզվի զարգացման միտումը, պայմանականորեն ասենք, «տերմինային է», այսինքնՙ աշխարհում օրական ստեղծվում են բազմաթիվ տերմիններ գիտության ամենատարբեր բնագավառներում: ...