ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-02-23 | #5, 2008-03-15 | #6, 2008-03-22


ՄՈՍԿՎԱՅԻ «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՐՃՎԱՆՔ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՄԱՐՏԻ 20-25-Ը

Մոսկովյան ամենամյա «Գարնանային հրճվանք» կինոփառատոնն այս տարի բացվեց մարտի 20-ին, Կաննի փառատոնի 60-ամյակի առթիվ նկարահանված «Յուրաքանչյուրն ունի իր կինոն» ալմանախով: Կարճամետրաժ ֆիլմերի այդ նախագծի իրականացմանը մասնակցել են 36 նշանավոր բեմադրիչներ, որոնց թվում են Կոեն եղբայրները, Տակեշի Կիտանոն, Վոնգ Կար-Վայը, Լարս ֆոն Տրիերը, Անդրեյ Կոնչալովսկին, Ռոման Պոլանսկին եւ ուրիշներ:

Փառատոնի ծրագիրը կշարունակի Թիմ Բերթոնի «Ֆլիթ Սթրիթի դիվային վարսավիր Սուինի Թոդը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես են գալիս Ջոնի Դեպը եւ Հելեն Բոն Քրատերը:

Մարտի 22-ին հանդիսականները կդիտեն Քենետ Բրանայի «Խուզարկու» ֆիլմը: Դա պատմություն է տարիքն առած մի գրողի մասին, որն ինտելեկտուալ խոսքակռիվ է մղում իր կնոջ սիրեկանի դեմ:

Փառատոնի հյուրերը կդիտեն մասնավորապես իռլանդական «Ավտոտնակ» ֆիլմը, որը «Ոսկե տայգա» գլխավոր մրցանակն է ստացել կինեմատոգրաֆիական դեբյուտների «Կրակի ոգի» 6-րդ միջազգային փառատոնում: Նույն փառատոնի մրցութային ծրագրին մասնակցած եւ կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի մրցանակին արժանացած Յուլիա Կոլեսնիկի «Ստորին Կալեդոնիա» ֆիլմը կցուցադրվի մարտի 23-ին:

Մոսկովյան փառատոնը կփակվի Միշել Գոնդրիի «Վերափաթաթում» ֆիլմով, որն այս տարի եզրափակել էր նաեւ Բեռլինի կինոփառատոնը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4