Սկիզբըՙ նախորդ համարներում
Երեւան
- «Նախիջեւան. Պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր» , հրատարակություն ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի, 2010:
- Նահապետյան Հայկարամ, «Թուրք-ադրբեջանական կառույցների հակահայ գործունեությունը» , «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակություն, 259 էջ (Ա-5):
- Նիկողոսյան Վարդան, «Ուրախության, տխրության եւ իմաստության մասին` գիտակցված մտածումի ներաշխարհային հենքից» , «Լիմուշ» հրատ., 2010, 711 էջ (Ա-5) (մշակույթի, գրականութեան, հայկական եւ եւրոպական երաժշտության ու այլ մարզերի փիլիսոփայություն):
- Շիրինյան Լեւոն, «Հայ զինական ուժը Առաջին աշխարհամարտի վերջնափուլում» , 2010, 71 էջ:
- Ոսկանյան Շողիկ, «Ուրվագծեր արեւմտահայ դպրոցի եւ մանկավարժական մտքի պատմության (1850-1920)» , 2-րդ հրատարակություն, պատասխանատու խմբագիր` Ալբերտ Խառատյան, «Լուսակն» հրատ., 2009, 509 էջ (17 x 24 սմ.): Նվիրված է «Հայոց ցեղասպանության եւ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին»:
- Ջահուկյան Գեւորգ, «Հայերեն ստուգաբանական բառարան» , «Ասողիկ» հրատ., 819 էջ:
- Սաֆրաստյան Ռուբեն, «Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.)» , «Լուսակն» հրատ., 2009, 248 էջ:
- Ստեփանեան Արմենուհի, «XX դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում» , պատասխանատու խմբագիր` Հարություն Մարության, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2010, 335 էջ (Ա-5) (20-րդ դարի հայկական հայրենադարձությունների ուսումնասիրությունը ազգաբանական տեսանկյունից, անգլերեն եզրակացություն, բազմաթիվ ցուցակներ եւ ցանկեր): Լույս է տեսել իբրեւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի «Հիշողության ազգագրություն» շարքի 3-րդ հրատարակություն:
- Վարդանեան Ասքանազ, «Վանի վերջին նահանջը» , հրատարակութեան պատրաստեց, յառաջաբանը գրեց, խմբագրեց եւ ծանօթագրեց Արթուր Անդրանիկեանը, «Ամարաս» հրատարակչութիւն, 2010, 108 էջ (Ա-5) (Վասպուրականի հայութեան 1918 թուականի նահանջի ու նրա մէկ մասի Իրաքում ապաստան գտնելու ականատեսի յուշեր): «Հրատարակութեան ծախսերը հոգացել են հեղինակի զաւակները` Վարուժան եւ Սոնիկ Վարդանեանները` եղբօրորդի Գեղակ Վարդանեանի գործուն մասնակցութեամբ»:
- «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» (երկլեզու` հայ. եւ անգլ.), հրատարակություն ՀՀ Սփյուռքի նախարարության, 2010, 160 էջ (Ա-4) (Մեծ եղեռնին ու հայոց գոյամարտերին նվիրված` աշխարհում առ 2010 թվականը կանգնեցված 288 հուշակոթողների գունավոր լուսանկարները` հարակից տվյալների ներկայացումով):
Շարունակելի
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ