RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 21:51:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 866, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հ. Հ.

Կահիրեի համալսարանի խորհուրդը, համալսարանի նախագահ Կապեր Նասսարի գլխավորությամբ որոշում է կայացրել համալսարանում վերաբացել Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որը անսպասելիորեն եւ առանց որեւէ բացատրության փակվել էր անցյալ տարի: Ոչ անհիմն ենթադրություններ կան, որ այն փակվել էր թուրքական ճնշումների հետեւանքով: Նշենք, որ մինչեւ գեներալ Սիսիի վարչախմբի իշխանության գալը, նախկինՙ իսլամիստական իշխանության օրոք, թուրքական ազդեցությունը շատ ուժեղ էր Եգիպտոսում, ընդհուպՙ համալսարանական ու գիտական ոլորտներում: Համալսարանին հղած դիմումներին ի պատասխան Նասսարին նշել է, որ կենտրոնը կվերաբացվի Արեւելագիտության բաժանմունքում:

Եգիպտական «MENA» գործակալության փոխանցմամբ,Նասսարը հայտարարել է, որ վերաբացվող կենտրոնը Կահիրեի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների բաժանմունքի կորիզը կդառնա: Մերձավոր Արեւելքի ամենամեծ բուհի` Կահիրեի պետական համալսարանի բանասիրության Ֆակուլտետում դեռեւս 2007թ-ին հիմնված Հայագիտական կենտրոնը հայերեն, հայկական մշակույթ ու պատմությունն ուսումնասիրող մի քանի տասնյակ ուսանող ուներ: Կենտրոնի գործունեության առաջին տարիներին ամեն ամիս 100 ուսանողի համար հայերեն դասընթացներ են կազմակերպվել Հայաստանի մշակույթի, քաղաքակրթության, պատմության վերաբերյալ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ