RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015



Հայոց ցեղասպանության դարադարձին ընդառաջ

Տեղադրվել է` 2015-03-26 23:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1036, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐԵՎԱՎԻՇԱՊ» 2015 ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մարտի 19-ին Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «Արեւավիշապ» 2015 խորագիրը կրող երրորդ փառատոնը, որը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից որպես առանձին ծրագիր եւ մեկնարկել նույն թվականի ապրիլի 1-ին` հումորի միջազգային օրվան ընդառաջ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել երգիծանկարչությունը որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղ: Սկսած հիմնադրման օրից, փառատոնը հանդես է գալիս մի շարք նախագծերով ու ցուցահանդեսներով:

Փառատոնի մրցույթը պատշաճ կերպով ապահովելու նպատակով կազմկոմիտեն հրավիրում է աշխարհում հայտնի ու անվանի արվեստագետներին եւ մասնագետներին տարբեր երկրներից` ժյուրիի կազմը համալրելու համար:

Այս փառատոնի խորագիրն է հանդիսանում «Պանդորայի արկղը»: Ցուցահանդեսի թեմաներն են` ցեղասպանությունը, ահաբեկչությունը,բռնությունը, այլատյացությունը:

Ցուցադրությունը կազմված է երեք բաժիններից. ա) մրցութային, բ) հետահայաց (ռետրոսպեկտիվ) պատմական բաժին, որտեղ ներկայացվելու են 1915 թվականի արյունոտ ու ողբերգական դեպքերի հետ առնչվող միջազգային պարբերական մամուլի բազմաթիվ էջերում տեղ գտած նկարներ եւ պաստառներ, գ) հրավիրված երգիծանկարիչների գործերի ցուցահանդես:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը , ով հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի նպատակները, կազմակերպիչներին, նպատակն ու մասնակիցներին: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Վարդանյանը , Հայաստանի Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը եւ այլք:

Հատկանշական է այն փաստը, որ ցուցադրությունը կազմակերպվել է միության տան երեք հարկերում` առաջին հարկում մրցութային աշխատանքներն են,երկրորդում` պատմական, ռետրոպերսպեկտիվան, երրորդում` հրավիրված ցուցահանդեսն է:

Փառատոնին մասնակցում են 141 հեղինակ 47 երկրներից` 9-ը Հայաստանից եւ 132 արտերկրից: Թուրքիայից մասնակիցների թիվը տարիմաստաբար համընկնում է հայաստանցի մասնակիցների թվի հետ: Ողջունելի է այն հանգամանքը, որ այս փառատոնը իր մեջ չի պարունակում ազգատյացողություն եւ այլադավանություն:

Բացման արարողությունից հետո հայտարարվեց նաեւ հաղթող երգիծանկարչի Այն Շվեդիան ներկայացնող, ազգությամբ լեհ Վիտոլդ Բարբարան է: Նա հայկական թեմայով հայկական երգիծանկար է արել:

Լուսանկարներըՙ Սիրարփի Կարապետյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ