Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը երեկ կազմակերպել էր եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանի (1904, Կեսարիա - 1948, Երեւան) ծննդյան 110-ամյակին նվիրված ձեռնարկ եւ նրա երգիծանկարների ցուցահանդես, որը տեղի ունեցավ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի «Էրեբունի» դահլիճում:
Ուսանողական տարիներին հաճախ էի ընկերակցում համալսարանական դասընկերուհուսՙ բեյրութցի Վիլմա Սարգիսյանին, որը որպես Բեյրութի «Վանայ ձայն» հայկական ռադիոկայանի թղթակից հարցազրույցներ էր վարում երեւանցի մտավորականների եւ արվեստագետների հետ: Եվ այդպես 1992 թվականի նոյեմբերի 28-ին հայտնվեցինք Ռեգինա Ղազարյանիՙ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարանում: Հուսով եմ, որ «Վանայ ձայնն» իր արխիվներում պահած կլինի Վիլմայի ...
Աննախընթաց թատերական ելոյթ մըն էր որ ներկայացուեցաւ ապրիլ 12-ինՙ Ցեղասպանութեան դարադարձին նուիրուած: Շաբաթներ առաջ սրահին բոլոր տոմսերը վաճառուած էին եւ հանդիսատեսը անհամբեր կը սպասէր հայրենի թատերագիր Պերճ Զէյթունցեանի «Դատարանն է, ոտքի՛...» ներկայացման: Պրոտուէյի յայտնի «Սիմֆընի Ըսփէյս» թատերասրահը ժամադրավայրն էր պահանջատէր հայութեան: Այս թատերախաղը պիտի գար մշակութային որակ մը աւելցնելու այս ...
SCDF հիմնադրամը լույս է ընծայել «Karabagh, tranzit Chuchi/Erevan» («Ղարաբաղ. տարանցում Շուշի-Երեւան») պատկերապատումների գիրքը, որի տեքստերի ֆրանսերեն թարգմանությանն օժանդակել է Հայաստանում գործող «Alliance Francaise» կազմակերպությունը: Պատկերապատումների գրքում տեղ են գտել Արցախի հետ կապված տարատեսակ ու տարաբնույթ նյութեր: Գրքի մտահղացման հեղինակը Տիգրան Մանգասարյանն է: Նկարիչներն են Իզաբելլա Իսկանդարյանը, Մարինա Հովհաննիսյանը, Անուշ Մարտիրոսյանը, ...
Այս գրքի գլխավոր հերոսը Տառապանքն է, շնչավորված, մարմին առած մարդկային այն Ցավը, որի հանդեպ անտարբեր լինելը հանցանք է, կողքով անցնելըՙ անհնարին: Հեղինակը կարծես թե իր համար կարգախոս է ընտրել Աղասի Այվազյանի խոսքը. «Գրողը բժշկող չէ, ցավն է»: Այդ ցավը ծնվել է մարդու մեջ մարդկայինի կորուստն զգալուց, երբ վաղվա անհայտ օրը ...
1968 թվականն էր: Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը մի խումբ ակադեմիկոսների հետ հրավիրվել էր Պատմության թանգարանՙ դիտելու մի ֆիլմ, որը թանգարանի կողմից գնելու նպատակահարմարության մասին պետք է հայտներ իր կարծիքը: Խմբի կազմում էր նաեւ իմ գիտական ղեկավար ակադեմիկոս Արմեն Նազարովը, ում միջնորդությամբ ես եւս հայտնվեցի խմբի կազմում: